https://arm.sputniknews.ru/20260530/tavushum-14-dprvoc-e-pakvum-vorvoncic-8-y-sahmanamerdz-gjugherum-aram-manukjan-102821002.html
Տավուշում 14 դպրոց է փակվում, որոնցից 8-ը՝ սահմանամերձ գյուղերում․ Արամ Մանուկյան
Տավուշում 14 դպրոց է փակվում, որոնցից 8-ը՝ սահմանամերձ գյուղերում․ Արամ Մանուկյան
Sputnik Արմենիա
ՀԱԿ փոխնախագահը շեշտում է՝ գյուղերը դատարկվում ու ոչնչանում են, երբ դպրոցները փակվում են։ 30.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-30T19:05+0400
2026-05-30T19:05+0400
2026-05-30T19:32+0400
տավուշ
դպրոց
չինարի
հայ ազգային կոնգրես (հակ)
արամ մանուկյան
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
սահման
սահմանամերձ գյուղեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/07/11/23787105_0:84:1600:984_1920x0_80_0_0_48c5f49f74a2c31cc59683b3cfbcaaf2.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Տավուշում 14 դպրոց է փակվում, որոնցից 8-ը՝ սահմանամերձ գյուղերում։ Այս մասին ասում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ, պատգամավորի թեկնածու Արամ Մանուկյանը՝ տեսաուղերձ հրապարակելով Չինարի գյուղից, որի դպրոցը ևս փակվողների շարքում է։Չինարին համարվում է «ամենասահմանամերձը», երեք կողմից շրջապատված է ադրբեջանական տարածքներով։ Սեպտեմբերից գյուղից 90-ից ավելի աշակերտները ստիպված են լինելու հարևան գյուղ գնալ։Նշենք, որ «Ազգային կրթության խորհրդի» նախաձեռնած «Հայաստանի քանդվող ապագան՝ փակվող դպրոցներ» հանրային քննարկման ժամանակ հրապարակվեց հետազոտություն, ըստ որի՝ Հայաստանում սեպտեմբերի 1-ից 231 դպրոց է փակվելու, հիմնականում բարձր լեռնային և սահմանամերձ բնակավայրերում։ՀՀ ԿԳՄՍՆ-ն հերքում է տարածվող տեղեկությունները՝ նշելով, թե կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը միտված է հանրակրթության արդյունավետ զարգացմանը, կրթության հասանելիության ընդլայնմանը և որակի բարձրացմանը, այլ ոչ թե կրթական հնարավորությունների սահմանափակմանը։ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
չինարի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/07/11/23787105_89:0:1512:1067_1920x0_80_0_0_574ce1860603924219b8ee9ec79030a8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տավուշ, դպրոց, չինարի, հայ ազգային կոնգրես (հակ), արամ մանուկյան, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), սահման, սահմանամերձ գյուղեր
տավուշ, դպրոց, չինարի, հայ ազգային կոնգրես (հակ), արամ մանուկյան, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), սահման, սահմանամերձ գյուղեր
Տավուշում 14 դպրոց է փակվում, որոնցից 8-ը՝ սահմանամերձ գյուղերում․ Արամ Մանուկյան
19:05 30.05.2026 (Թարմացված է: 19:32 30.05.2026) ՀԱԿ փոխնախագահը շեշտում է՝ գյուղերը դատարկվում ու ոչնչանում են, երբ դպրոցները փակվում են։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Տավուշում 14 դպրոց է փակվում, որոնցից 8-ը՝ սահմանամերձ գյուղերում։ Այս մասին ասում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ, պատգամավորի թեկնածու Արամ Մանուկյանը՝ տեսաուղերձ հրապարակելով Չինարի գյուղից, որի դպրոցը ևս փակվողների շարքում է։
Չինարին համարվում է «ամենասահմանամերձը», երեք կողմից շրջապատված է ադրբեջանական տարածքներով։ Սեպտեմբերից գյուղից 90-ից ավելի աշակերտները ստիպված են լինելու հարևան գյուղ գնալ։
«8 սահմանամերձ գյուղերի դպրոցներ փակվում են Տավուշի շրջանում, և էդտեղ ապրում է մոտ 13 հազար մարդ։ Գյուղական բնակչության 17 տոկոսը, որոնց դպրոցները փակվում են, կազմում են էս 14 գյուղերը։ Ուզում եմ հարցնել էս փակողներին. ինչո՞վ եք մտածել, որ էս ձևի գյուղը՝ սահմանամերձ և մնացած 8 գյուղերը պետք է ոչնչանան ձեր որոշումների արդյունքում։ Գյուղը ոչնչանում է, երբ որ արդեն դպրոցում աշակերտ չկա, դպրոցը փակվում է։ Նայեք` ինչ շքեղ վերանորոգված, նորմալ դպրոց է։ Հարցնում եմ՝ ինչի՞ եք փակում էս դպրոցը։ Սահմանամերձ գյուղը ոչնչացնելու ծրագի՞ր ունեք»,- ասում է Մանուկյանը։
Նշենք, որ «Ազգային կրթության խորհրդի» նախաձեռնած «Հայաստանի քանդվող ապագան՝ փակվող դպրոցներ» հանրային քննարկման ժամանակ հրապարակվեց հետազոտություն, ըստ որի՝ Հայաստանում սեպտեմբերի 1-ից 231 դպրոց է փակվելու, հիմնականում բարձր լեռնային և սահմանամերձ բնակավայրերում։
ՀՀ ԿԳՄՍՆ-ն հերքում է տարածվող տեղեկությունները՝ նշելով, թե կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը միտված է հանրակրթության արդյունավետ զարգացմանը, կրթության հասանելիության ընդլայնմանը և որակի բարձրացմանը, այլ ոչ թե կրթական հնարավորությունների սահմանափակմանը։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։