ՊՍԺ-ն երկրորդ անգամ անընդմեջ հաղթեց Չեմպիոնների լիգայում
23:19 30.05.2026 (Թարմացված է: 23:29 30.05.2026)

© AP Photo / Denes Erdos
Բաժանորդագրվել
Ֆրանսիական թիմը հաղթել է հետխաղյա 11 մետրանոցներով (4:3):
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի-Sputnik. Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենը» երկրորդ տարին անընդմեջ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող:
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած եզրափակիչ խաղում փարիզեցիները հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեցին Լոնդոնի «Արսենալին»: Հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով: Անգլիական ակումբի կազմում աչքի ընկավ Կայ Հավերցը, իսկ ՊՍԺ-ի կազմում 11 մետրանոցից գոլի հեղինակ դարձավ Ուսման Դեմբելեն: Լրացուցիչ ժամանակում թիմերը գոլեր չխփեցին։

1/2
© AP Photo / Armin Durgut
ՊՍԺ-ն երկրորդ անգամ անընդմեջ հաղթեց Չեմպիոնների լիգայում

2/2

11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ էին ֆրանսիական ակումբի ֆուտբոլիստները՝ 4: 3: Մեկ տարի առաջ «Պարի Սեն Ժերմենը» եզրափակչում 5:0 հաշվով ջախջախեց Միլանի «Ինտերին»: Իտալական թիմի կազմում այն ժամանակ հանդես էր գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«ՊՍԺ»- ն տոնում է հաղթանակն «Ինտերի» դեմ (մայիսի 31, 2025 թ., Մյունխեն)
© AP Photo / Matthias Schrader