00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:42
17 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
55 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԱՄՆ–ի և Իրանի միջև համաձայնագիրը մոտ է առավել, քան երբևէ. Թուրքիայի արտգործնախարար

© Sputnik / Рамиль СитдиковՀաքան Ֆիդան
Հաքան Ֆիդան - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2026
Բաժանորդագրվել
Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելուց հետո բանակցություններում հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի վրա:
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik. ԱՄՆ-ն և Իրանն այժմ առավել, քան երբևէ մոտ են համաձայնության հասնելունկինում երբևէ եղել են։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, ճապոնական Nikkei թերթին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
Նրա խոսքով՝ Անկարան աջակցում է Կատարի և Պակիստանի միջնորդական ջանքերին, որոնք ուղղված են Վաշինգտոնի և Թեհրանի միջև երկխոսության զարգացմանը։
ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել Հորմուզի նեղուցում Իրանի ստեղծած վարչության դեմ
«Երկու կողմերն էլ ձգտում են դրական արդյունքի։ Համաձայնագիրն ավելի մոտ է, քան երբևէ»,- հայտարարել է թուրքական դիվանագիտության ղեկավարը։
Ֆիդանը նշել է, որ Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելուց հետո բանակցություններում հիմնական ուշադրությունը կենտրոնացած է նավթի համաշխարհային առևտրի կարևորագույն երթուղիներից մեկի՝ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի վրա։
Նրա խոսքով՝ կողմերը մոտեցում են մշակել, ըստ որի` իրանական միջուկային ծրագրի քննարկումը կշարունակվի նեղուցով լիարժեք նավագնացության վերականգնման շուրջ պայմանավորվածությունների հասնելուց հետո։
«Հորմուզի նեղուցի փաստացի շրջափակումը չափազանց մեծ ճնշում է առաջացնում ինչպես ԱՄՆ–ի, այնպես էլ Իրանի վրա»,-ընդգծել է նախարարը։
Նա հավելել է, որ ճգնաժամի հետևանքներն անդրադառնում են ոչ միայն էներգետիկ անվտանգության վրա, այլև ազդում են համաշխարհային գների, պարենային անվտանգության և տնտեսական աճի տեմպերի վրա։
Ֆիդանի կարծիքով՝ այս փուլում Հորմուզի նեղուցի հարցն ավելի առաջնահերթ է դարձել, քան միջուկային հիմնախնդիրը։ Նախարարը նաև վստահություն է հայտնել, որ թշնամական գործողությունների դադարեցման վերաբերյալ Վաշինգտոնի և Թեհրանի միջև պայմանավորվածությունը կարող է նպաստել Գազայի հատվածում կարգավորման բանակցությունների առաջխաղացմանը։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
Չնայած պայմանավորվածությունների բացակայությանը՝ կողմերը ձեռնպահ են մնում ռազմական գործողությունների վերսկսումից, միաժամանակ ԱՄՆ-ն ուժեղացրել է տնտեսական ճնշումը, այդ թվում` Իրանի արտաքին առևտրի սահմանափակման միջոցառումները:
Լրահոս
0