https://arm.sputniknews.ru/20260530/adtsn-kankhel-e-tuapseum-ahabekchutjan-nakhapatrastumy-dzerbakalvel-e-erku-mard-102814676.html
ԱԴԾ–ն կանխել է Տուապսեում ահաբեկչության նախապատրաստումը. ձերբակալվել է երկու մարդ
ԱԴԾ–ն կանխել է Տուապսեում ահաբեկչության նախապատրաստումը. ձերբակալվել է երկու մարդ
Sputnik Արմենիա
18-ամյա մեղադրյալը պատրաստել է սարքի հիմնական լիցքը և նախապատրաստել է անհրաժեշտ բաղադրիչները վարչական շենքի հետագա պայթեցման համար, որտեղ մեծ թվով մարդիկ կարող... 30.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-30T13:36+0400
2026-05-30T13:36+0400
2026-05-30T14:50+0400
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
տեսանյութեր
տեսանյութ
հատուկ ռազմական գործողություն
ռազմական հատուկ գործողություն
գործակալ
ահաբեկչություն
տուապսե
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1e/102815082_0:0:1264:711_1920x0_80_0_0_24743b2f85ea42ada19cfe4aeeaaaaa1.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik. Կրասնոդարի երկրամասում երկու տեղացիների, որոնցից մեկն անչափահաս է, ահաբեկչության նախապատրաստման մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի քննչական կոմիտեից։Քննության տվյալներով՝ քրեական գործը հարուցվել է ԱԴԾ տարածաշրջանային վարչության նյութերի հիման վրա։ Քաղաքացիները մեղադրվում են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրականացվող ահաբեկչական գործողության նախապատրաստման մեջ։Քննիչների վարկածով՝ սույն թվականի մարտին Կրասնոդարի երկրամասի 18-ամյա բնակիչը մեսենջերի միջոցով նամակագրական կապի մեջ է մտել Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպության անհայտ ներկայացուցչի հետ։ Զրուցակիցը նրան առաջարկել է 300-ից 500 դոլար վարձատրության դիմաց պատրաստել ինքնաշեն պայթուցիկ սարք և այն փոխանցել թաքստոցի միջոցով՝ հետագայում Տուապսեում ահաբեկչություն իրականացնելու նպատակով օգտագործելու համար։Ձերբակալվել է Նովոռոսիյսկում ուղևորատար գնացքի պայթեցում պլանավորած Կիևի գործակալը. ԱԴԾԵրիտասարդը համաձայնել է առաջարկին և հանցագործության նախապատրաստմանը ներգրավել է իր 17-ամյա ծանոթին։ Համակարգողի ցուցումով նրանք տեղեկություններ են հավաքել ընտրված օբյեկտի մասին՝ լուսանկարելով և տեսանկարահանելով այն, ինչպես նաև տեղեկություններ են փոխանցել տեսահսկման տեսախցիկների տեղակայման և պահպանության այլ տարրերի վերաբերյալ։Համակարգողը որպես կանխավճար 30 դոլար է փոխանցել մեղադրյալներից մեկի կրիպտոդրամապանակին՝ խոստանալով մնացած գումարը վճարել պայթուցիկ սարքի պատրաստումից և այն թաքստոցում դնելուց հետո։Քննության վարկածով՝ 18-ամյա մեղադրյալը պատրաստել է սարքի հիմնական լիցքը և նախապատրաստել է անհրաժեշտ բաղադրիչները վարչական շենքի պայթեցման համար, որտեղ կարող էին մեծ թվով մարդիկ լինել։Մեղադրյալները չեն հասցրել իրագործել ծրագրերը, քանի որ նրանց գործունեությունը կասեցվել է ԱԴԾ–ի երկրամասային վարչության աշխատակիցների կողմից։Ռյազանի մարզում Կիևի գործակալ է ձերբակալվելՔննչական կոմիտեից հայտնել են, որ երկու մեղադրյալներն էլ ընդունել են իրենց մեղքը։ Դատարանի որոշմամբ նրանք կալանավորվել են։Գերատեսչությունում նաև հիշեցրել են, որ օտարերկրյա հատուկ ծառայությունները հաճախ են սոցիալական ցանցերն ու մեսենջերներն օգտագործում հավաքագրման համար, այդ թվում հավաքագրում են երիտասարդների՝ հակաիրավական գործունեությանը մասնակցելու համար առաջարկելով դրամական վարձատրություն։ Քննչական կոմիտեից ընդգծել են, որ ահաբեկչական ուղղվածության հանցագործությունների համար նախատեսվում է պատիժ՝ ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։
տուապսե
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ФСБ России предотвратила подготовку теракта в Туапсе, задержаны два человека
Sputnik Արմենիա
ФСБ России предотвратила подготовку теракта в Туапсе, задержаны два человека
2026-05-30T13:36+0400
true
PT1M06S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1e/102815082_158:0:1106:711_1920x0_80_0_0_b88a4439575fd84d0c0fca2f641b34fe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , տեսանյութեր, տեսանյութ, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, գործակալ, ահաբեկչություն, տուապսե, видео
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , տեսանյութեր, տեսանյութ, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, գործակալ, ահաբեկչություն, տուապսե, видео
ԱԴԾ–ն կանխել է Տուապսեում ահաբեկչության նախապատրաստումը. ձերբակալվել է երկու մարդ
13:36 30.05.2026 (Թարմացված է: 14:50 30.05.2026) 18-ամյա մեղադրյալը պատրաստել է սարքի հիմնական լիցքը և նախապատրաստել է անհրաժեշտ բաղադրիչները վարչական շենքի հետագա պայթեցման համար, որտեղ մեծ թվով մարդիկ կարող էին լինել։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik. Կրասնոդարի երկրամասում երկու տեղացիների, որոնցից մեկն անչափահաս է, ահաբեկչության նախապատրաստման մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի քննչական կոմիտեից։
Քննության տվյալներով՝ քրեական գործը հարուցվել է ԱԴԾ տարածաշրջանային վարչության նյութերի հիման վրա։ Քաղաքացիները մեղադրվում են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրականացվող ահաբեկչական գործողության նախապատրաստման մեջ։
Քննիչների վարկածով՝ սույն թվականի մարտին Կրասնոդարի երկրամասի 18-ամյա բնակիչը մեսենջերի միջոցով նամակագրական կապի մեջ է մտել Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպության անհայտ ներկայացուցչի հետ։ Զրուցակիցը նրան առաջարկել է 300-ից 500 դոլար վարձատրության դիմաց պատրաստել ինքնաշեն պայթուցիկ սարք և այն փոխանցել թաքստոցի միջոցով՝ հետագայում Տուապսեում ահաբեկչություն իրականացնելու նպատակով օգտագործելու համար։
Երիտասարդը համաձայնել է առաջարկին և հանցագործության նախապատրաստմանը ներգրավել է իր 17-ամյա ծանոթին։ Համակարգողի ցուցումով նրանք տեղեկություններ են հավաքել ընտրված օբյեկտի մասին՝ լուսանկարելով և տեսանկարահանելով այն, ինչպես նաև տեղեկություններ են փոխանցել տեսահսկման տեսախցիկների տեղակայման և պահպանության այլ տարրերի վերաբերյալ։
Համակարգողը որպես կանխավճար 30 դոլար է փոխանցել մեղադրյալներից մեկի կրիպտոդրամապանակին՝ խոստանալով մնացած գումարը վճարել պայթուցիկ սարքի պատրաստումից և այն թաքստոցում դնելուց հետո։
Քննության վարկածով՝ 18-ամյա մեղադրյալը պատրաստել է սարքի հիմնական լիցքը և նախապատրաստել է անհրաժեշտ բաղադրիչները վարչական շենքի պայթեցման համար, որտեղ կարող էին մեծ թվով մարդիկ լինել։
Մեղադրյալները չեն հասցրել իրագործել ծրագրերը, քանի որ նրանց գործունեությունը կասեցվել է ԱԴԾ–ի երկրամասային վարչության աշխատակիցների կողմից։
Քննչական կոմիտեից հայտնել են, որ երկու մեղադրյալներն էլ ընդունել են իրենց մեղքը։ Դատարանի որոշմամբ նրանք կալանավորվել են։
Գերատեսչությունում նաև հիշեցրել են, որ օտարերկրյա հատուկ ծառայությունները հաճախ են սոցիալական ցանցերն ու մեսենջերներն օգտագործում հավաքագրման համար, այդ թվում հավաքագրում են երիտասարդների՝ հակաիրավական գործունեությանը մասնակցելու համար առաջարկելով դրամական վարձատրություն։ Քննչական կոմիտեից ընդգծել են, որ ահաբեկչական ուղղվածության հանցագործությունների համար նախատեսվում է պատիժ՝ ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։