00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:43
18 ր
Ուղիղ եթեր
10:01
7 ր
Ուղիղ եթեր
10:08
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
14 ր
Ուղիղ եթեր
10:14
32 ր
Ուղիղ եթեր
11:00
14 ր
Ուղիղ եթեր
13:00
15 ր
Ուղիղ եթեր
14:00
13 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Որոշակի նյարդ են հաղորդում». Երևանը կշարունակի ՌԴ-ի հետ երկաթգծի հարցով լուծում փնտրել

© Fotolia / Harald BiebelРельсы железной дороги
Рельсы железной дороги - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2026
Բաժանորդագրվել
Հայկական կողմը գտնում է, որ երկաթուղին զգալի տարանցիկ ներուժ ունի, և երկիրը չպետք է բաց թողնի «պատմական հնարավորությունը»։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը շարունակելու է աշխատել ռուս գործընկերների հետ երկաթուղու առանձին հատվածների վերականգնման հարցում փոխշահավետ լուծումներ գտնելու ուղղությամբ, չնայած, որ այդ թեմայով բանակցությունները որոշակի լարվածություն են առաջացնում երկկողմ հարաբերություններում: Այս մասին նա ասաց մայիսի 28-ին անցկացված զորահանդեսից անմիջապես հետո կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ երկիրը չպետք է բաց թողնի «պատմական շանսը» և չի կարող հրաժարվել այդ օրակարգից, թեև այդ հարցի շուրջ բանակցությունները «որոշակի նյարդ են հաղորդում» հայ-ռուսական հարաբերություններին:
«Մենք իրավունք չունենք մեր երկաթուղին թողնել մետաղի ջարդոնի վիճակում»,– նշեց Փաշինյանը՝ նկատի ունենալով երկաթուղային ենթակառուցվածքի այն հատվածները, որոնք տանում են դեպի Թուրքիա և Ադրբեջան:
Կառավարության ղեկավարն ընդգծեց, որ հայկական երկաթուղին տարանցիկ զգալի ներուժ ունի, և Երևանը կշարունակի փոխգործակցությունը ռուսական կողմի հետ՝ դրա վերականգնման և զարգացման փոխշահավետ լուծումներ մշակելու համար:
Հիշեցնենք` 2025 թվականի դեկտեմբերին Փաշինյանը հայտնել էր, որ ռուսական կողմին խնդրել է զբաղվել Ադրբեջան և Թուրքիա տանող երկաթուղու հատվածների վերականգնմամբ, խոսքը Երասխից դեպի Նախիջևան 1,6 կմ և Ախուրիկ գյուղից դեպի թուրքական սահման 12,4 կմ հատվածի մասին է։ Արդեն մայիսի 24-ին` Շիրակի մարզում քարոզարշավի ժամանակ, Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի կառավարությունն իր վրա կվերցնի այդ երկաթուղու վերակառուցումը։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետը բարձրացրել էր հայկական երկաթուղու ռուսական կոնցեսիոն համաձայնագրի հարցը: Նա առաջարկել էր ՌԴ–ին վերանայել հայկական երկաթուղու կառավարումը` հայտարարելով բարեկամ երկրին` Ղազախստանին, ԱՄԷ-ին կամ Կատարին կոնցեսիայի հնարավոր վաճառքի մասին: Մարտի 26-ին էլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը չի առարկում երկաթուղիների կառավարումը ղազախստանյան ընկերությանը հանձնելու դեմ` ռուսական կողմի համաձայնության պայմանով։ Իր հերթին ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը նշել է, որ Ռուսաստանը բանակցություններ չի վարում Ղազախստանին կոնցեսիայի փոխանցման շուրջ:
Լրահոս
0