00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
14 ր
Ուղիղ եթեր
10:14
32 ր
Ուղիղ եթեր
11:00
14 ր
Ուղիղ եթեր
13:00
15 ր
Ուղիղ եթեր
14:00
13 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:42
17 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
55 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ուժի ցուցադրում, բայց առանց Ադրբեջանին հարվածելու նպատակի․ փորձագետը՝ զորահանդեսի մասին

© Photo : official site of the Prime Minister of RAԶորահանդես Երևանում
Զորահանդես Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2026
Զորահանդես Երևանում
Բաժանորդագրվել
Շքերթի կազմակերպիչները փորձել են ամեն ինչ անել, որպեսզի հարևանը կասկածներ չունենա Հայաստանի ագրեսիվ նկրտումների վերաբերյալ:
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik․ Երևանում զորահանդեսի անցկացումն իշխող ուժի համար միանգամից մի քանի խնդիր էր լուծում։ Առաջին հերթին իշխանություններն ընտրություններից հաշված օրեր առաջ փորձեցին ընտրազանգվածին ցույց տալ, թե ինչ է արվել բանակում և որտեղ են ծախսվել հսկայական միջոցները։ Երևանը միաժամանակ և՛ ուժ ցույց տվեց, և՛ փորձեց դա անել այնպես, որ Ադրբեջանը դա, այսպես ասած, սխալ չհասկանա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական վերլուծաբան, քաղաքագետ Դավիթ Հարությունովը։
«Նախորդ զորահանդեսներն անցկացվել են բոլորովին այլ քաղաքական և ռազմավարական միջավայրում։ Փոխվել է ամեն ինչ՝ և՛ Հայաստանը, և՛ զինված ուժերը։ Այդ փոփոխություններն անդրադարձել են նաև շքերթի դիմագծի վրա... Պետք չէ մոռանալ նաև, որ շքերթը փաստացի կապ ուներ նախընտրական քարոզարշավի հետ: Եվ, իհարկե, սպասելի էր, որ իշխանության քաղաքական գաղափարախոսությունը` խաղաղության օրակարգը պետք է ներկայացված լինեին։ Ցանկացած զորահանդես նպատակ ունի ցույց տալ ուժ, բայց տվյալ դեպքում իշխանությունները փորձել են անել ամեն ինչ, որ Ադրբեջանը դա սխալ չհասկանա»,- ասաց փորձագետը։
Այդ իսկ պատճառով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթում, ինչպես և սպառազինության ցուցադրության ժամանակ, անընդհատ շեշտվում էր, որ խոսքը հարձակողական սպառազինության մասին չէ, և որ Հայաստանն իր զինանոցը համալրում է բացառապես պաշտպանության համար և այլն։
Հարությունովն ուշադրություն է հրավիրում ևս մեկ հանգամանքի վրա՝ շեշտադրելով զորահանդեսում ներկայացված «հայաֆիկացման» տարրերը։ Ռուսական արտադրության սպառազինություններից բացի, մյուս զինատեսակները վերանվանվել էին, հայաֆիկացվել։ Այս շքերթի ժամանակ նաև զինվորականները «ուռա, ուռա» ավանդական բացականչության փոխարեն օգտագործում էին «կեցցե» ձևը։ Հարությունովի կարծիքով՝ սա խորհրդային ռազմական ավանդույթներից հրաժարվելու ևս մեկ փորձ է։
Նա նաև նոր գաղափարախոսություն կառուցելու փորձ է տեսնում, նախկին ազգայնականության մոդիֆիկացիա՝ առանց Արցախի։
Փորձագետը միաժամանակ կարծում է, որ պետք է ավելի շատ կենտրոնանալ ոչ թե շքերթի արտաքին փայլի, հանդերձանքի, սիմվոլիկայի, այլ բանակային բարեփոխումների գործնական արդյունավետության վրա: Զինանշանը և մնացած ատրիբուտները, իհարկե, վատ չեն, բայց մարտունակությունն ավելի կարևոր է։
«Երբ խոսում ենք սպառազինությունների արդյունավետության և մատակարարումների աղբյուրների դիվերսիֆիկացման մասին, կարևոր է նաև ուշադրություն դարձնել այդ զենքի սպասարկման և այլ խնդիրներին։ Կա երկու մոդել՝ դիվերսիֆիկացում՝ տարբեր աղբյուրներից և ունիֆիկացում՝ մի աղբյուրից գնում։ Երկուսն էլ ունեն դրական և բացասական կողմեր։ Ունիֆիկացումը հեշտացնում է զենքի կիրառումն ու սպասարկումը, իսկ դիվերսիֆիկացումն էլ օգնում է նվազեցնել մի աղբյուրից կախվածությունը, բայց փոխարենը խայտաբղետ ու բազմազան պատկեր է ստացվում։ Հայաստանի իշխանությունները հիմա երկրորդ տարբերակն են ընտրել»,- նշեց Հարությունովը։
Նրա խոսքով՝ այդքան քննարկված հնդկական սպառազինությունների դեպքում էլ արդիական հարց է մնում դրանց պահպանման, պահեստամասերի և անհրաժեշտ զինամթերքի խնդիրը, ու այն, թե որքանով են հնդիկ գործընկերները կարողանալու ժամանակին ապահովել ամբողջ սպասարկման փաթեթը։
Լրահոս
0