https://arm.sputniknews.ru/20260528/uzhegh-banak-chi-linum-tujl-ishkhanutjamb-samvel-karapetjani-ugherdzy-102735168.html
Ուժեղ բանակ չի լինում թույլ իշխանությամբ․ Սամվել Կարապետյանի ուղերձը
Ուժեղ բանակ չի լինում թույլ իշխանությամբ․ Սամվել Կարապետյանի ուղերձը
Sputnik Արմենիա
Կարապետյանը կոչ արեց քաղաքացիներին մասնակցել ընտրություններին ու թույլ չտալ, որ իրենց փոխարեն ուրիշները որոշում կայացնեն։ 28.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-28T16:48+0400
2026-05-28T16:48+0400
2026-05-28T16:57+0400
սամվել կարապետյան
հայաստանի առաջին հանրապետություն
ուղերձ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1c/102734969_0:0:1280:720_1920x0_80_0_0_164b93a936800a3729efe9e1e3952530.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik․ Այսօր Երևանում անցկացվեց ռազմական շքերթ, ու յուրաքանչյուր հայ հպարտանում է իր զինվորով, բայց ոչ մի ռազմական շքերթ մեզ չի կարող պաշտպանել, եթե չունենք ուժեղ բանակ։ Մայիսի 28-ի առիթով հղված տեսաուղերձում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։Նա ընդգծեց, որ մայիսի 28-ը միայն անցյալի մասին չէ, այլև մեր այսօրվա քննությունն է, քանի որ մեր առջև կրկին նույն հարցն է ծառացել, ինչ 108 տարի առաջ էր՝ կլինե՞նք ուժեղ պետություն, թե՞ թույլ տարածք, որի ճակատագիրը որոշում են ուրիշները։Նրա խոսքով՝ ռազմական շքերթով ու փիառ տարբեր քայլերով իշխանությունները փորձում են թաքցնել իրականությունն ու ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակեցնելու ծրագիրը։ Այսօր ցանկացած քայլ արվում է ցուցադրության համար։ Նա հիշեցրեց, որ մինչ օրս Բաքվի բանտերում պահվում են հայ գերիներ, որոնց մասին մոռանալու և այդ մասին լռելու իրավունք չունենք։ Ըստ Կարապետյանի՝ առաջիկա ընտրությունները պարզապես քաղաքական գործընթաց չեն, այլ պատասխան են այն հարցին՝ արդյոք հայ ժողովուրդը պատրա՞ստ է կրկին իր վրա վերցնել պետության պատասխանատվությունը։ Կոչ արեց քաղաքացիներին մասնակցել ընտրություններին՝ թույլ չտալով, որ իրենց փոխարեն ուրիշները որոշում կայացնեն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1c/102734969_161:0:1121:720_1920x0_80_0_0_5e58644f20f0f8400d6cb7fd4aa6e307.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան, հայաստանի առաջին հանրապետություն, видео, ուղերձ
սամվել կարապետյան, հայաստանի առաջին հանրապետություն, видео, ուղերձ
Ուժեղ բանակ չի լինում թույլ իշխանությամբ․ Սամվել Կարապետյանի ուղերձը
16:48 28.05.2026 (Թարմացված է: 16:57 28.05.2026) Կարապետյանը կոչ արեց քաղաքացիներին մասնակցել ընտրություններին ու թույլ չտալ, որ իրենց փոխարեն ուրիշները որոշում կայացնեն։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik․ Այսօր Երևանում անցկացվեց
ռազմական շքերթ, ու յուրաքանչյուր հայ հպարտանում է իր զինվորով, բայց ոչ մի ռազմական շքերթ մեզ չի կարող պաշտպանել, եթե չունենք ուժեղ բանակ։ Մայիսի 28-ի առիթով հղված տեսաուղերձում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։
Նա ընդգծեց, որ մայիսի 28-ը միայն անցյալի մասին չէ, այլև մեր այսօրվա քննությունն է, քանի որ մեր առջև կրկին նույն հարցն է ծառացել, ինչ 108 տարի առաջ էր՝ կլինե՞նք ուժեղ պետություն, թե՞ թույլ տարածք, որի ճակատագիրը որոշում են ուրիշները։
«Ուժեղ բանակ չի լինում թույլ իշխանությամբ, ուժեղ բանակ չի լինում, երբ պետությունը կորցնում է արժանապատվությունը, հերոսների անունները մոռացվում են, պարտությունները ներկայացվում են որպես խաղաղություն»,- ասաց Կարապետյանը։
Նրա խոսքով՝ ռազմական շքերթով ու փիառ տարբեր քայլերով իշխանությունները փորձում են թաքցնել իրականությունն ու ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակեցնելու ծրագիրը։ Այսօր ցանկացած քայլ արվում է ցուցադրության համար։
Նա հիշեցրեց, որ մինչ օրս Բաքվի բանտերում պահվում են հայ գերիներ, որոնց մասին մոռանալու և այդ մասին լռելու իրավունք չունենք։
Ըստ Կարապետյանի՝ առաջիկա ընտրությունները պարզապես քաղաքական գործընթաց չեն, այլ պատասխան են այն հարցին՝ արդյոք հայ ժողովուրդը պատրա՞ստ է կրկին իր վրա վերցնել պետության պատասխանատվությունը։ Կոչ արեց քաղաքացիներին մասնակցել ընտրություններին՝ թույլ չտալով, որ իրենց փոխարեն ուրիշները որոշում կայացնեն։