00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
11 ր
Ուղիղ եթեր
10:11
49 ր
Ուղիղ եթեր
11:00
12 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Քաջազնունու աշխատասեղանը, զորավար Անդրանիկի անցագիրը՝ Հայաստանի պատմության թանգարանում

© Sputnik / Aram NersesyanՀայաստանի Առաջին Հանրապետությանը նվիրված ցուցադրություն Պատմության թանգարանում
Հայաստանի Առաջին Հանրապետությանը նվիրված ցուցադրություն Պատմության թանգարանում - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2026
Բաժանորդագրվել
Առաջին Հանրապետությունը կարճ, բայց գաղափարական կյանք ունեցավ՝ սերունդներին փոխանցելով հայոց եռագույնը, զինանշանը, պետականություն վերստեղծելու երազանքն ու դրա հնարավորության նկատմամբ հավատը։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik․ Հայաստանի Առաջին Հանրապետության Եռագույնից մինչև պատմության առաջին դասագիրք և այլ արժեքավոր նմուշներ սրբորեն պահվում են Հայաստանի պատմության թանգարանի պահոցներում և ամբողջացել են նոր՝ մշտական ցուցադրությունում։
Սրահի հենց կենտրոնում Հայաստանի պատմության առաջին վարչապետի՝ Հովհաննես Քաջազնունու աշխատասեղանն է, որի վրա Առաջին Հանրապետության կարևորագույն որոշումներն են ստորագրվել։
© Sputnik / Aram NersesyanՀովհաննես Քաջազնունու աշխատասեղանը
Стол Ованнеса Каджазнуни, первого премьер-министра Первой Республики Армения - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2026
Հովհաննես Քաջազնունու աշխատասեղանը
«Մենք փորձեցինք համալիր ձևով վարչապետի աշխատանքային հատված ստեղծել։ Սա 4 վարչապետների անկյունն է՝ սկսած Քաջազնունուց, նրա աշխատասեղանն է, բայց աթոռն Արամ Մանուկյանինն է (Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր, ներքին գործերի առաջին նախարար- խմբ․), Եռագույնն էլ, ըստ մեր տվյալների, հենց Քաջազնունու աշխատասենյակում է եղել, նրա դուստրը՝ Մարգո Քաջազնունին է թանգարանին նվիրել»,- նշում է Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։
Այստեղ են նաև զորավար Անդրանիկի՝ Անդրանիկ Օզանյանի և նրա կնոջը՝ Լուիզային տրված անցագրերը, այն ժամանակվա անձնագրերը, Առաջին Հանրապետության թղթադրամներ, նամականիշներ։ Որևէ մի նմուշ տնօրենն առանձնացնել դժվարանում է․ ասում է՝ արժեքավոր են բոլորը, բայց միասին են դառնում պատմություն։ Բազմաթիվ ցուցանմուշներ էլ պահոցներում են, քանի որ մշտական ցուցադրության սրահի տարածքը սահմանափակ է։
Քաջազնունուն հաջորդած մյուս երեք վարչապետների մասին պատմող նմուշները քիչ են, բայց ցուցադրության իսկական գանձ է դարձել ԱՄՆ Ազգային արխիվում պահպանված ֆիլմը, որում երևում են հանրապետության առաջին արտգործնախարար և երկրորդ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանն ու նրա գլխավորած կառավարության անդամները։
© Sputnik / Aram Nersesyan

Հայաստանի Առաջին Հանրապետությանը նվիրված ցուցադրություն Պատմության թանգարանում

Հայաստանի Առաջին Հանրապետությանը նվիրված ցուցադրություն Պատմության թանգարանում - Sputnik Արմենիա
1/6

2/6

3/6

4/6

5/6

6/6

«Այս կադրերը պատմում են գեներալ Հարբորդի (գեներալ Ջեյմս Հարբորդի գլխավորած ամերիկյան զինվորական առաքելություն, որը Փարիզի հաշտության կոնֆերանսի 1919 թվականի մարտի 20-ի որոշմամբ ԱՄՆ-ի կառավարությունն ուղարկել էր Հայաստան և Մերձավոր Արևելք- խմբ․) Հայաստանի Հանրապետություն այցի մասին, որը սկսվում է Կարսի մարզում շքերթով։ Ֆիլմում նաև այդ տարիների Երևանից հատվածներ կան, քիչ հետո նաև Խատիսյանն է հայտնվում էկրանին, եռագույն դրոշը։ Սրանք մասունքային են դարձնում մեզ համար պահպանված փաստավավերագրական նյութերը` համադրված թանգարանային հավաքածուների հետ»,- ասում է թանգարանի տնօրենը։
Ցուցասրահում հատուկ տեղ է հատկացված Գարեգին Նժդեհին, որը կարողացավ պահպանել Լեռնահայաստանն ու թույլ չտալ, որ Սյունիքն էլ Արցախի և Նախիջևանի ճակատագրերին արժանանա։
© Sputnik / Aram NersesyanՑուցասրահում հատուկ տեղ է հատկացված Գարեգին Նժդեհին։
Постоянная экспозиция в Историческом музее Армении, посвященная Первой Республике - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2026
Ցուցասրահում հատուկ տեղ է հատկացված Գարեգին Նժդեհին։
Առաջին Հանրապետության ցուցադրությունն ամբողջանում է Առաջին աշխարհամարտի, ապա Մայիսյան հերոսամարտերի մասին պատմող ցուցանմուշներով, որոնք նաև պատմական իրադարձությունների պատճառահետևանքային կապերն են ցույց տալիս։
Ցուցասրահում նաև անիմացիոն ֆիլմ է ցուցադրվում Մայիսյան հերոսամարտերի ամենաճակատագրական դրվագներից մեկի մասին, երբ Սարդարապատի ճակատամարտից առաջ պատվիրակություն է գնում Էջմիածին` Գևորգ 5-րդ կաթողիկոսին համոզելու հեռանալ Մայր աթոռից, քանի որ թշնամին մոտենում է։ Կաթողիկոսը հրաժարվում է՝ ասելով․ «Ես ինքս սուր կվերցնեմ և կընկնե՛մ Մայր Տաճարի գավիթում, բայց չեմ հեռանա պապերից ավանդ մնացած Սուրբ աթոռից»։ Նա հրահանգում է հնչեցնել Էջմիածնի և Հայաստանի բոլոր եկեղեցիների զանգերը. հայ ժողովուրդը կենաց ու մահու պայքարի է դուրս գալիս։
Թանգարանի տնօրենը նշում է՝ երբ հայացք ենք նետում մեր պատմության պատմական տարբեր շրջափուլերին, հաճախ հենց այսպիսի գոյապայքարն է, որ առաջնորդել է դեպի վերածնունդ։
«Հենց այդ ժամանակ նաև հիմք դրվեց մեր այսօրվա պետականությանը, որովհետև եթե այդ ժամանակ մենք չունենայինք պետականություն, հնարավոր է` նույնիսկ ընդհանրապես որպես ժողովուրդ և ազգ վերանայինք»,- ասում է թանգարանի տնօրենը։
Հավելում է՝ այն շենքը, որտեղ այս ցուցադրությունն է, նույնպես Առաջին հանրապետության օրոք է հիմնադրվել։
Ցուցադրության հեղինակները հույս ունեն, որ այստեղից այցելուները ոգեշնչված են դուրս գալու․ Առաջին Հանրապետությունը կարճ, բայց գաղափարական կյանք ունեցավ՝ սերունդներին փոխանցելով հայոց Եռագույնը, զինանշանը, պետականություն վերստեղծելու երազանքն ու դրա հնարավորության նկատմամբ հավատը։
Լրահոս
0