https://arm.sputniknews.ru/20260528/petakanutjuny-miajn-zharangutjun-che-ajl-amenorja-pataskhanatvutjun-hh-nakhagah-102692489.html
Պետականությունը միայն ժառանգություն չէ, այլ ամենօրյա պատասխանատվություն․ ՀՀ նախագահ
Պետականությունը միայն ժառանգություն չէ, այլ ամենօրյա պատասխանատվություն․ ՀՀ նախագահ
Sputnik Արմենիա
Խաչատուրյանի խոսքով՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարևոր փորձություն են լինելու մեր ժողովրդավարության, պետական համակարգի կայունության և հանրային... 28.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-28T09:44+0400
2026-05-28T09:44+0400
2026-05-28T11:47+0400
վահագն խաչատուրյան
ուղերձ
հայաստանի առաջին հանրապետություն
հայաստանի 1–ին հանրապետություն
սարդարապատ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0c/97670658_0:80:1600:980_1920x0_80_0_0_63d3414bdcd53ad745fc22e175390d9a.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik․ Մայիսի 28-ը մեր պատմության այն հանգրվաններից է, որը հիշեցնում է՝ պետականությունը միայն պատմական ժառանգություն չէ, այլև ամենօրյա պատասխանատվություն՝ պահանջող քաղաքական հասունություն, ազգային ինքնագիտակցություն և հանրային համերաշխություն։ Այս մասին նշված է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Հանրապետության օրվա առիթով հղված ուղերձում։Խաչատուրյանի խոսքով՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարևոր փորձություն են լինելու մեր ժողովրդավարության, պետական համակարգի կայունության և հանրային հասունության համար։Շեշտում է, որ այս ընտրությունները պետք է դառնան ազատ կամարտահայտման, օրենքի գերակայության և քաղաքական մշակույթի ամրապնդման հերթական հաստատումը։Պետք է միանանք ՀՀ-ն հզորացնելու համար․ Գարեգին Բ-ն ուղերձ է հղել Հանրապետության օրվա առթիվՆա մաղթել է, որ համերաշխության, պատասխանատվության և պետական մտածողության շնորհիվ կարողանանք հաղթահարել մեր առջև ծառացած բոլոր դժվարությունները և կառուցել անվտանգ, խաղաղ ու արժանապատիվ ապագա։Հիշեցնենք` 1918 թվականի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին: Բաշ-Ապարանի, Սարդարապատի և Ղարաքիլիսայի հերոսամարտերով ձեռք բերվեց երկար սպասված պետականությունը: Ցավոք, Առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ: Հայաստանն անկախությունը վերականգնեց միայն 1991 թվականին՝ սեպտեմբերի 21-ին անցկացրած հանրաքվեով:
սարդարապատ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0c/97670658_154:0:1577:1067_1920x0_80_0_0_da5c2988368e784dca648d553f125bb5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահագն խաչատուրյան, ուղերձ, հայաստանի առաջին հանրապետություն, հայաստանի 1–ին հանրապետություն, սարդարապատ
վահագն խաչատուրյան, ուղերձ, հայաստանի առաջին հանրապետություն, հայաստանի 1–ին հանրապետություն, սարդարապատ
Պետականությունը միայն ժառանգություն չէ, այլ ամենօրյա պատասխանատվություն․ ՀՀ նախագահ
09:44 28.05.2026 (Թարմացված է: 11:47 28.05.2026) Խաչատուրյանի խոսքով՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարևոր փորձություն են լինելու մեր ժողովրդավարության, պետական համակարգի կայունության և հանրային հասունության համար։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik․ Մայիսի 28-ը մեր պատմության այն հանգրվաններից է, որը հիշեցնում է՝ պետականությունը միայն պատմական ժառանգություն չէ, այլև ամենօրյա պատասխանատվություն՝ պահանջող քաղաքական հասունություն, ազգային ինքնագիտակցություն և հանրային համերաշխություն։ Այս մասին նշված է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Հանրապետության օրվա առիթով հղված
ուղերձում։
«Այսօր ևս Հայաստանը կանգնած է բարդ և վճռորոշ մարտահրավերների առաջ։ Մեր ինքնիշխանության ամրապնդումը, պետական ինստիտուտների կայուն զարգացումն ու անվտանգ ապագայի կառուցումը պահանջում են հավաքական պատասխանատվություն և պետական մտածողություն։ Մեր պատմական փորձը վկայում է, որ հայ ժողովուրդը կարողացել է հաղթահարել ամենածանր փորձությունները, երբ առաջնորդվել է միասնականության, փոխադարձ հարգանքի և ազգային համախմբման սկզբունքներով»,- նշված է ուղերձում։
Խաչատուրյանի խոսքով՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարևոր փորձություն են լինելու մեր ժողովրդավարության, պետական համակարգի կայունության և հանրային հասունության համար։
Շեշտում է, որ այս ընտրությունները պետք է դառնան ազատ կամարտահայտման, օրենքի գերակայության և քաղաքական մշակույթի ամրապնդման հերթական հաստատումը։
Նա մաղթել է, որ համերաշխության, պատասխանատվության և պետական մտածողության շնորհիվ կարողանանք հաղթահարել մեր առջև ծառացած բոլոր դժվարությունները և կառուցել անվտանգ, խաղաղ ու արժանապատիվ ապագա։
Հիշեցնենք` 1918 թվականի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին: Բաշ-Ապարանի, Սարդարապատի և Ղարաքիլիսայի հերոսամարտերով ձեռք բերվեց երկար սպասված պետականությունը: Ցավոք, Առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ: Հայաստանն անկախությունը վերականգնեց միայն 1991 թվականին՝ սեպտեմբերի 21-ին անցկացրած հանրաքվեով: