00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Իրանի ԻՀՊԿ-ն Պարսից ծոցում երկու նավ է կանգնեցրել

© AP Photo / Kamran JebreiliТорговые суда в Персидском заливе
Торговые суда в Персидском заливе - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2026
Բաժանորդագրվել
ԻՀՊԿ-ից հայտնել են նաև, որ չորեքշաբթի օրը 26 առևտրային նավ ու լցանավ են ուղեկցել՝ դրանց Հորմուզի նեղուցով անցնելու թույլտվություն տրամադրելուց հետո։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային այս գիշեր 2 նավ են կանգնեցրել, որոնք փորձել են ապօրինի մտնել Պարսից ծոց, ևս մի քանի նավ ստիպված են եղել հետ վերադառնալ։ Այս մասին ասված է ԻՀՊԿ հայտարարության մեջ։
Իրանական Press TV հեռուստաալիքը հաղորդել էր, որ գիշերը մի շարք պայթյուններ են հնչել Իրանի հարավում գտնվող Բանդար Աբաս քաղաքում։ Axios պորտալի տվյալներով՝ ԱՄՆ-ն ոչնչացրել է իրանական ԱԹՍ-ների արձակման կայանքը և չորս դրոն-կամիկաձե, որոնք, իբր, արձակվել էին ԱՄՆ ՌԾՈւ նավի և առևտրային նավի ուղղությամբ։
«Այս գիշեր մի քանի նավեր փորձել են անօրինական կերպով մտնել Պարսից ծոց՝ անջատելով իրենց նավիգացիոն համակարգերը։ Մի քանի ռադիոզգուշացումներից հետո ԻՀՊԿ ՌԾՈւ-ն տեղում կանգնեցրել է դրանցից երկուսին, իսկ մյուսներին ստիպել է հետ վերադառնալ»,- ասված է հայտարարության մեջ։
Համաձայն հայտարարության՝ ԱՄՆ բանակը դրանից հետո խախտել է հրադադարի ռեժիմը և մի քանի հրթիռ է արձակել Բենդեր Աբաս քաղաքի օդանավակայանի ուղղությամբ, սակայն որևէ վնաս չի պատճառել։
«Ի պատասխան այս հարվածների՝ գրոհ է իրականացվել ԱՄՆ այն բազայի վրա, որտեղից կատարվել էին հրթիռների արձակումները։ Եթե դա կրկնվի, ԱՄՆ բանակը կբախվի մեր կոշտ պատասխանին»,-հավելում է ԻՀՊԿ-ն։
ԻՀՊԿ-ն նաև հայտնել է, որ իր ռազմածովային ուժերը երեկ 26 առևտրային նավ ու լցանավ են ուղեկցել՝ դրանց Հորմուզի նեղուցով անցնելու թույլտվություն տրամադրելուց հետո։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին։ Վաշինգտոնն ու Թեհրանը ապրիլի 8-ին հայտարարեցին հրադադարի մասին, սակայն Միացյալ Նահանգները սկսեց իրանական նավահանգիստների շրջափակումը, իսկ Իրանը հայտարարեց Հորմուզի նեղուցով տարանցման հատուկ կանոններ սահմանելու մասին։
Լրահոս
0