https://arm.sputniknews.ru/20260528/inchpes-rd-kanach-glkharknery-vahan-dardzan-hajastani-hamar-102729796.html
Ինչպես ՌԴ «կանաչ գլխարկները» վահան դարձան Հայաստանի համար
Ինչպես ՌԴ «կանաչ գլխարկները» վահան դարձան Հայաստանի համար
Sputnik Արմենիա
Ռուսական սահմանապահ զորքերի վետերան, սահմանային անվտանգության հարցերի փորձագետ Լև Ազատխանյանը նշում է` սա հետխորհրդային պատմության մեջ ռազմական... 28.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-28T21:18+0400
2026-05-28T21:18+0400
2026-05-28T21:47+0400
հայաստան
ռուսաստան
ռուս
սահմանապահ
հեղինակներ
գյուղ
թուրքիա
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/12/77306922_0:0:2835:1594_1920x0_80_0_0_a589a78c0a9fe9fb9b6f3d95436752d2.jpg
Հայաստանը ԱՊՀ առաջին երկիրն էր, որը պաշտոնապես Ռուսաստանին վստահեց իր արտաքին սահմանների պահպանությունը՝ շատ շոգ Մեղրիից, որտեղ ամռանը ջերմաստիճանը հասնում է +45 աստիճանի, մինչև Ամասիայի լեռներ, որտեղ ձմռանը ուղեկալ հասնելը երբեմն անհնար է նույնիսկ հատուկ տեխնիկայով (Թուրքիայի հետ՝ 345 կմ, Իրանի հետ՝ 45 կմ սահման), ինչպես նաև երկրի գլխավոր ավիահանգույցում՝ «Զվարթնոց» օդանավակայանում։Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ զորքերի ժամանակակից ներկայության պատմությունը սկսվեց 1992 թվականի սեպտեմբերի 30-ին, երբ Մոսկվան ու Երևանը, հաշվի առնելով աշխարհում և Անդրկովկասյան տարածաշրջանում նոր քաղաքական իրողությունները, Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության պետական անկախության ձեռքբերումը, ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց կենսագործունեության պայմանների մասին» միջպետական պայմանագիրը։Այս պայմանագրով սահմանվեցին Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ զորքերի խնդիրները, գործառույթները, կազմակերպչական-հաստիքային կառուցվածքը, կենսագործունեության հարցերը, ինչպես նաև սահմանապահների ապահովման ծախսերը՝ 50% - 50% մասնակցության սկզբունքով (Ռուսաստան և Հայաստան)։ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության կազմում ընդգրկված է Հայաստանի չորս սահմանապահ ջոկատ՝ Գյումրու, Արմավիրի, Արտաշատի և Մեղրիի։ Ծառայության տասնամյակների ընթացքում ռուսական «կանաչ գլխարկները» դարձել են Հայաստանի իսկական վահանը՝ ձերբակալելով հարյուրավոր սահմանախախտների, այդ թվում՝ զինված, կանխելով մաքսանենգության բազմաթիվ փորձեր, ապահովելով սահմանամերձ շրջանների բնակիչների անվտանգությունը։Հայաստանի սահմանների պահպանությունը ոչ միայն ամենօրյա ծառայություն է, այլև տեղի բնակչության և համայնքների ղեկավարների հետ սերտ փոխգործակցություն։ Սահմանամերձ գյուղերի բնակիչները միշտ էլ համարվել են սահմանների պահպանության լիիրավ մասնակիցներ։ Հայաստանում այս ավանդույթը պահպանվել է դեռ խորհրդային ժամանակներից։Թուրքիայի և Իրանի սահմանների մոտ գտնվող գյուղերի բնակիչներից կազմավորվել ու գործում են կամավոր ժողովրդական ջոկատներ (սահմանապահների աջակցության խմբեր)։ Նրանք օգնում են պարեկություն իրականացնել տեղանքում, գիտեն յուրաքանչյուր արահետ, սահմանապահների հետ փոխգործակցության ազդանշանները և անմիջապես հաղորդում են անծանոթների կամ կասկածելի անձանց հայտնվելու մասին։Ծառայության պատմության ընթացքում շատ են եղել դեպքեր, երբ հենց գյուղացիների զգոնությունն է թույլ տվել կանխել սահմանախախտումները։ Նրանցից շատերը պարգևատրվել են սահմանապահ սխրագործության նշաններով, պատվոգրերով, շնորհակալագրերով և դրամական պարգևներով։ Ի դեպ, քիչ չեն դեպքերը, երբ սահմանին ծառայող սպաներն ու ենթասպաները ընտանիքներ են կազմել՝ ամուսնանալով սահմանամերձ շրջանների հայ աղջիկների հետ։Ռուսաստանի սահմանապահ վարչությունն աշխատում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության հետ փոխգործակցությամբ, սերտ կապի մեջ է ՀՀ սահմանապահ զորքերի հետ։ Սահմանամերձ համայնքների ղեկավարներն ակտիվ մասնակցում են սահմանապահ ջոկատների կյանքին, օգնում են սահմանի պահպանության հարցում, ուղեկալների կենցաղի բարելավման գործում, իսկ սահմանապահներն իրենց հերթին մասնակցում են գյուղերի կյանքին, ապահովում են գյուղացիների անվտանգությունը սահմանային գոտում տնտեսական-արտադրական գործունեություն իրականացնելիս։ Հաճախ անվտանգության ապահովումը տեղի է ունենում անձնակազմի ծառայողական ծանրաբեռնվածության զգալի ավելացման հաշվին, հատկապես ցանքսի, բերքահավաքի և հողատարածքների ոռոգման հետ պարբերաբար առաջացող խնդիրների ժամանակահատվածներում։Ռուս սահմանապահները բազմիցս առաջինն են օգնության հասել տեղի բնակիչներին։ 2021 թվականին, երբ ՀՀ պաշտպանության նախարարության բեռնատարը Երևան- Մեղրի ավտոճանապարհին գլորվել էր ձորը, հենց ՌԴ սահմանապահները փրկարարական գործողություն իրականացրին՝ այդ ընթացքում կորցնելով իրենց ծառայակիցներից մեկին։Ռուս սահմանապահներն օգնում էին սննդամթերք հասցնել Սյունիքի մարզի գյուղեր (օրինակ՝ Որոտան գյուղ), երբ Ադրբեջանի զինուժն արգելափակել էր Գորիս-Կապան հիմնական ճանապարհը։ Շրջանցիկ ճանապարհների վատ վիճակի պատճառով սովորական բեռնատարների շարժը դժվարացել էր, և սահմանապահներն իրենց տեխնիկան էին օգտագործում բնակիչներին սննդամթերքով ապահովելու համար։Սահմանապահները հաճախ առաջին բուժօգնություն են ցուցաբերում հեռավոր բնակավայրերի բնակիչներին, որտեղ ստացիոնար բուժկետեր չկան կամ շտապօգնությունը մեծ դժվարությամբ է տեղ հասնում։Սահմանին իրականացվող ծառայությունը անընդհատ և կողմնակի հայացքի համար անտեսանելի գործընթաց է, որը պահանջում է մտավոր, բարոյական և ֆիզիկական մեծ լարում ամենաբարդ պայմաններում։ Իսկ սահմանին իրականացվող ձերբակալությունները երբեմն մարտաֆիլմի սցենար են հիշեցնում։Ռուս սահմանապահների կողմից սահմանի պահպանության հուսալիության մասին են խոսում սահմանախախտների բազմաթիվ ձերբակալությունները։ Օրինակ՝ 2018 թվականին Արտաշատի ջոկատի տեղամասում ձերբակալվեց Աֆղանստանի քաղաքացի, որը հաջողությամբ և աննկատ հատել էր Աֆղանստանի, Պակիստանի, Իրանի և Թուրքիայի սահմանները, սակայն ռուս սահմանապահները նրան կանգնեցրին ՀՀ-ի սահմանին։Այսօր Հայաստանը աստիճանաբար ավելի ու ավելի շատ ինքնիշխան պարտավորություններ է ստանձնում իր սահմանները պաշտպանելու համար։ Դա տեղի է ունենում 1992 թվականի երկկողմ պայմանավորվածությունների հիման վրա։ 2024 թվականի օգոստոսի 1-ին ՌԴ սահմանապահները լքեցին «Զվարթնոց» օդանավակայանը, իսկ 2025 թվականի հունվարի 1-ին՝ Իրանի հետ սահմանին գտնվող «Ագարակ» անցակետը։ 2025 թվականի փետրվարի 28-ից հայ սահմանապահներն իրենց վերահսկողության տակ են վերցրել չգործող «Մարգարա» անցակետը, իսկ 2026 թվականի սկզբից՝ չգործող «Ախուրիկ» անցակետը։Այսօր ռուսական սահմանապահ ջոկատների շարքային և սերժանտական կազմը մեծ մասամբ բաղկացած է Հայաստանի քաղաքացիներից, որոնք պայմանագրային ծառայություն են անցնում։ Ծառայության տարիների ընթացքում նրանք ստացել են գիտելիքներ, հատուկ պատրաստություն, սահմանապահ ծառայության հսկայական փորձ, արժանապատվորեն ու գրագետ կատարում են դրված խնդիրները։ Ապագայում, երբ Հայաստանը որոշի ինքնուրույն պահպանել հայ-թուրքական և հայ-իրանական սահմանները, նրանց մի մասը կարող է որակյալ կադրային ռեզերվ դառնալ այս ուղղություններով սահմանապահ ջոկատների և ուղեկալների համալրման համար։Անվտանգության ոլորտի մասնագետները մատնանշում են Հայաստանի առջև ծառացած լուրջ մարտահրավերները սահմանային անվտանգության ոլորտում՝ աշխարհում և տարածաշրջանում հանկարծակի և արագ փոփոխվող բարդ աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում։ Մեզ շրջապատող աշխարհը դառնում է շատ փխրուն, անապահով և դժվար կանխատեսելի, ինչը պահանջում է լուրջ ինստիտուցիոնալ վերլուծություն, օպերատիվ արձագանքում, կշռադատված քաղաքական և նախևառաջ պետական որոշումներ։Ժամանակ և զգալի ռեսուրսներ կպահանջվեն, որպեսզի Հայաստանը սկսի լիարժեք ու որակով պահպանել Ադրբեջանի հետ դեռևս չսահմանազատված և չսահմանագծված շուրջ 1000 կմ-անոց սահմանը, ինչպես նաև փոխարինի ռուս սահմանապահներին թուրքական և իրանական սահմաններին։ Դրա համար անհրաժեշտ է ձևակերպել և ընդունել մանրակրկիտ մտածված, հաշվարկված սահմանային հայեցակարգ և փուլային պլան, մոբիլիզացնել գրեթե բոլոր պետական կառույցները պետության բարդագույն և կարևորագույն խնդրի լուծման՝ իր սահմանների հուսալի պահպանության համար։Կրկնում եմ՝ սահմանը սխալներ չի հանդուրժում և չի ներում։Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին Հանրապետության տոնի առթիվ, մաղթում եմ խաղաղություն, բարօրություն և բարգավաճում։ Ռուս սահմանապահներին շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ և մաղթում հաջողություններ Հայաստանի սահմանների հուսալի պահպանության գործում։Ինչ կտա ՀՀ–ին ՌԴ սահմանապահներից հրաժարվելը. սահմանապահ զորքերի վետերանը` ռիսկերի մասինս
թուրքիա
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Լև Ազատխանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/01/72951547_83:0:1151:1068_100x100_80_0_0_ba0dbec44e1df028d87f5d78a72e989b.jpg
Լև Ազատխանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/01/72951547_83:0:1151:1068_100x100_80_0_0_ba0dbec44e1df028d87f5d78a72e989b.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/12/77306922_0:0:2729:2047_1920x0_80_0_0_a4951363e74136d711ebf2fcf84c39b7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լև Ազատխանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/01/72951547_83:0:1151:1068_100x100_80_0_0_ba0dbec44e1df028d87f5d78a72e989b.jpg
հայաստան, ռուսաստան, ռուս, սահմանապահ, հեղինակներ, գյուղ, թուրքիա, իրանի իսլամական հանրապետություն
հայաստան, ռուսաստան, ռուս, սահմանապահ, հեղինակներ, գյուղ, թուրքիա, իրանի իսլամական հանրապետություն
Ինչպես ՌԴ «կանաչ գլխարկները» վահան դարձան Հայաստանի համար
21:18 28.05.2026 (Թարմացված է: 21:47 28.05.2026) Ռուսական սահմանապահ զորքերի վետերան, սահմանային անվտանգության հարցերի փորձագետ Լև Ազատխանյանը նշում է` սա հետխորհրդային պատմության մեջ ռազմական համագործակցության եզակի օրինակ է, որն այժմ մեծ վերափոխման է ենթարկվում:
Հայաստանը ԱՊՀ առաջին երկիրն էր, որը պաշտոնապես Ռուսաստանին վստահեց իր արտաքին սահմանների պահպանությունը՝ շատ շոգ Մեղրիից, որտեղ ամռանը ջերմաստիճանը հասնում է +45 աստիճանի, մինչև Ամասիայի լեռներ, որտեղ ձմռանը ուղեկալ հասնելը երբեմն անհնար է նույնիսկ հատուկ տեխնիկայով (Թուրքիայի հետ՝ 345 կմ, Իրանի հետ՝ 45 կմ սահման), ինչպես նաև երկրի գլխավոր ավիահանգույցում՝ «Զվարթնոց» օդանավակայանում։
Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ զորքերի ժամանակակից ներկայության պատմությունը սկսվեց 1992 թվականի սեպտեմբերի 30-ին, երբ Մոսկվան ու Երևանը, հաշվի առնելով աշխարհում և Անդրկովկասյան տարածաշրջանում նոր քաղաքական իրողությունները, Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության պետական անկախության ձեռքբերումը, ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց կենսագործունեության պայմանների մասին» միջպետական պայմանագիրը։
Այս պայմանագրով սահմանվեցին Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ զորքերի խնդիրները, գործառույթները, կազմակերպչական-հաստիքային կառուցվածքը, կենսագործունեության հարցերը, ինչպես նաև սահմանապահների ապահովման ծախսերը՝ 50% - 50% մասնակցության սկզբունքով (Ռուսաստան և Հայաստան)։
ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության կազմում ընդգրկված է Հայաստանի չորս սահմանապահ ջոկատ՝ Գյումրու, Արմավիրի, Արտաշատի և Մեղրիի։ Ծառայության տասնամյակների ընթացքում ռուսական «կանաչ գլխարկները» դարձել են Հայաստանի իսկական վահանը՝ ձերբակալելով հարյուրավոր սահմանախախտների, այդ թվում՝ զինված, կանխելով մաքսանենգության բազմաթիվ փորձեր, ապահովելով սահմանամերձ շրջանների բնակիչների անվտանգությունը։
Հայաստանի սահմանների պահպանությունը ոչ միայն ամենօրյա ծառայություն է, այլև տեղի բնակչության և համայնքների ղեկավարների հետ սերտ փոխգործակցություն։ Սահմանամերձ գյուղերի բնակիչները միշտ էլ համարվել են սահմանների պահպանության լիիրավ մասնակիցներ։ Հայաստանում այս ավանդույթը պահպանվել է դեռ խորհրդային ժամանակներից։
Թուրքիայի և Իրանի սահմանների մոտ գտնվող գյուղերի բնակիչներից կազմավորվել ու գործում են կամավոր ժողովրդական ջոկատներ (սահմանապահների աջակցության խմբեր)։ Նրանք օգնում են պարեկություն իրականացնել տեղանքում, գիտեն յուրաքանչյուր արահետ, սահմանապահների հետ փոխգործակցության ազդանշանները և անմիջապես հաղորդում են անծանոթների կամ կասկածելի անձանց հայտնվելու մասին։
Ծառայության պատմության ընթացքում շատ են եղել դեպքեր, երբ հենց գյուղացիների զգոնությունն է թույլ տվել կանխել սահմանախախտումները։ Նրանցից շատերը պարգևատրվել են սահմանապահ սխրագործության նշաններով, պատվոգրերով, շնորհակալագրերով և դրամական պարգևներով։ Ի դեպ, քիչ չեն դեպքերը, երբ սահմանին ծառայող սպաներն ու ենթասպաները ընտանիքներ են կազմել՝ ամուսնանալով սահմանամերձ շրջանների հայ աղջիկների հետ։
Հայաստանի պետական կառույցների հետ համագործակցությունը տարիներով փորձարկված ու ստուգված համակարգային բնույթ ունի։ Սա հետխորհրդային պատմության մեջ ռազմական համագործակցության եզակի օրինակ է, որն այսօր մեծ վերափոխման է ենթարկվում։
Ռուսաստանի սահմանապահ վարչությունն աշխատում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության հետ փոխգործակցությամբ, սերտ կապի մեջ է ՀՀ սահմանապահ զորքերի հետ։ Սահմանամերձ համայնքների ղեկավարներն ակտիվ մասնակցում են սահմանապահ ջոկատների կյանքին, օգնում են սահմանի պահպանության հարցում, ուղեկալների կենցաղի բարելավման գործում, իսկ սահմանապահներն իրենց հերթին մասնակցում են գյուղերի կյանքին, ապահովում են գյուղացիների անվտանգությունը սահմանային գոտում տնտեսական-արտադրական գործունեություն իրականացնելիս։ Հաճախ անվտանգության ապահովումը տեղի է ունենում անձնակազմի ծառայողական ծանրաբեռնվածության զգալի ավելացման հաշվին, հատկապես ցանքսի, բերքահավաքի և հողատարածքների ոռոգման հետ պարբերաբար առաջացող խնդիրների ժամանակահատվածներում։
Ռուս սահմանապահները բազմիցս առաջինն են օգնության հասել տեղի բնակիչներին։ 2021 թվականին, երբ ՀՀ պաշտպանության նախարարության բեռնատարը Երևան- Մեղրի ավտոճանապարհին գլորվել էր ձորը, հենց ՌԴ սահմանապահները փրկարարական գործողություն իրականացրին՝ այդ ընթացքում կորցնելով իրենց ծառայակիցներից մեկին։
Ռուս սահմանապահներն օգնում էին սննդամթերք հասցնել Սյունիքի մարզի գյուղեր (օրինակ՝ Որոտան գյուղ), երբ Ադրբեջանի զինուժն արգելափակել էր Գորիս-Կապան հիմնական ճանապարհը։ Շրջանցիկ ճանապարհների վատ վիճակի պատճառով սովորական բեռնատարների շարժը դժվարացել էր, և սահմանապահներն իրենց տեխնիկան էին օգտագործում բնակիչներին սննդամթերքով ապահովելու համար։
Սահմանապահները հաճախ առաջին բուժօգնություն են ցուցաբերում հեռավոր բնակավայրերի բնակիչներին, որտեղ ստացիոնար բուժկետեր չկան կամ շտապօգնությունը մեծ դժվարությամբ է տեղ հասնում։
Սահմանին իրականացվող ծառայությունը անընդհատ և կողմնակի հայացքի համար անտեսանելի գործընթաց է, որը պահանջում է մտավոր, բարոյական և ֆիզիկական մեծ լարում ամենաբարդ պայմաններում։ Իսկ սահմանին իրականացվող ձերբակալությունները երբեմն մարտաֆիլմի սցենար են հիշեցնում։
Ռուս սահմանապահների կողմից սահմանի պահպանության հուսալիության մասին են խոսում սահմանախախտների բազմաթիվ ձերբակալությունները։ Օրինակ՝ 2018 թվականին Արտաշատի ջոկատի տեղամասում ձերբակալվեց Աֆղանստանի քաղաքացի, որը հաջողությամբ և աննկատ հատել էր Աֆղանստանի, Պակիստանի, Իրանի և Թուրքիայի սահմանները, սակայն ռուս սահմանապահները նրան կանգնեցրին ՀՀ-ի սահմանին։
Մեղրիի հատվածում սահմանապահները կանոնավոր կերպով խափանում են թմրանյութերի մաքսանենգության փորձերը՝ ժամանակակից տեսահսկման համակարգեր օգտագործելով այն տեղերում, որտեղ քարավանային արահետներ են գոյություն ունեցել դեռ հազարավոր տարիներ առաջ։ Ի դեպ, Մեղրին ՌԴ սահմանապահ զորքերի ներկայության ամենահարավային կետն է։
Այսօր
Հայաստանը աստիճանաբար ավելի ու ավելի շատ ինքնիշխան պարտավորություններ է ստանձնում իր սահմանները պաշտպանելու համար։ Դա տեղի է ունենում 1992 թվականի երկկողմ պայմանավորվածությունների հիման վրա։ 2024 թվականի օգոստոսի 1-ին ՌԴ սահմանապահները լքեցին «Զվարթնոց» օդանավակայանը, իսկ 2025 թվականի հունվարի 1-ին՝ Իրանի հետ սահմանին գտնվող «Ագարակ» անցակետը։ 2025 թվականի փետրվարի 28-ից հայ սահմանապահներն իրենց վերահսկողության տակ են վերցրել չգործող «Մարգարա» անցակետը, իսկ 2026 թվականի սկզբից՝ չգործող «Ախուրիկ» անցակետը։
Այսօր ռուսական սահմանապահ ջոկատների շարքային և սերժանտական կազմը մեծ մասամբ բաղկացած է Հայաստանի քաղաքացիներից, որոնք պայմանագրային ծառայություն են անցնում։ Ծառայության տարիների ընթացքում նրանք ստացել են գիտելիքներ, հատուկ պատրաստություն, սահմանապահ ծառայության հսկայական փորձ, արժանապատվորեն ու գրագետ կատարում են դրված խնդիրները։ Ապագայում, երբ Հայաստանը որոշի ինքնուրույն պահպանել հայ-թուրքական և հայ-իրանական սահմանները, նրանց մի մասը կարող է որակյալ կադրային ռեզերվ դառնալ այս ուղղություններով սահմանապահ ջոկատների և ուղեկալների համալրման համար։
Անվտանգության ոլորտի մասնագետները մատնանշում են Հայաստանի առջև ծառացած լուրջ մարտահրավերները սահմանային անվտանգության ոլորտում՝ աշխարհում և տարածաշրջանում հանկարծակի և արագ փոփոխվող բարդ աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում։ Մեզ շրջապատող աշխարհը դառնում է շատ փխրուն, անապահով և դժվար կանխատեսելի, ինչը պահանջում է լուրջ ինստիտուցիոնալ վերլուծություն, օպերատիվ արձագանքում, կշռադատված քաղաքական և նախևառաջ պետական որոշումներ։
Ժամանակ և զգալի ռեսուրսներ կպահանջվեն, որպեսզի Հայաստանը սկսի լիարժեք ու որակով պահպանել Ադրբեջանի հետ դեռևս չսահմանազատված և չսահմանագծված շուրջ 1000 կմ-անոց սահմանը, ինչպես նաև փոխարինի ռուս սահմանապահներին թուրքական և իրանական սահմաններին։ Դրա համար անհրաժեշտ է ձևակերպել և ընդունել մանրակրկիտ մտածված, հաշվարկված սահմանային հայեցակարգ և փուլային պլան, մոբիլիզացնել գրեթե բոլոր պետական կառույցները պետության բարդագույն և կարևորագույն խնդրի լուծման՝ իր սահմանների հուսալի պահպանության համար։
Կրկնում եմ՝ սահմանը սխալներ չի հանդուրժում և չի ներում։
Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին Հանրապետության տոնի առթիվ, մաղթում եմ խաղաղություն, բարօրություն և բարգավաճում։ Ռուս սահմանապահներին շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ և մաղթում հաջողություններ Հայաստանի սահմանների հուսալի պահպանության գործում։