https://arm.sputniknews.ru/20260528/inch-en-ardjunahanelu-amerikacinery-hajastanum-pashinjany-parzabanel-e-102717217.html
Ինչ են արդյունահանելու ամերիկացիները Հայաստանում. Փաշինյանը պարզաբանել է
Ինչ են արդյունահանելու ամերիկացիները Հայաստանում. Փաշինյանը պարզաբանել է
Sputnik Արմենիա
Վարչապետի խոսքով՝ հանքանյութեր կային, որոնք 40-50 տարի առաջ ոչ մեկին հետաքրքիր չէին, իսկ հիմա կարող են կիրառվել տեխնոլոգիական ապրանքների արտադրության համար։ 28.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-28T13:35+0400
2026-05-28T13:35+0400
2026-05-28T16:42+0400
հանքանյութ
ամն
հայաստան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/1b/83423839_0:149:1600:1049_1920x0_80_0_0_073ca5bad7f3c37f20fda6562b71437c.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik․ ԱՄՆ-ի հետ աշխատանքներ են տարվելու Հայաստանի նոր երկրաբանական քարտեզի ձևավորման ուղղությամբ։ Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ են արդյունահանելու ամերիկացիները Հայաստանում։Նրա խոսքով՝ ամերիկյան կողմի հետ Հայաստանի ընդերքի ուսումնասիրություն պետք է արվի ժամանակակից տեխնոլոգիաներով և ժամանակակից տնտեսության պահանջներին համապատասխան։Նա ընդգծեց, որ ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագրում խոսվում է նաև Հայաստանի երկրաբանական ծառայությունների կարողությունների զարգացման մասին, քանի որ ընդերքը միշտ չէ, որ հորատումով են ուսումնասիրում, այլ տիեզերական տեխնոլոգիաներ են կիրառվում։Մեկնաբանելով դա ՝ կովկասագետ Արթուր Աթաևն ասել է, որ ԱՄՆ-ի համար Հայաստանի հետ Ռազմավարական կարևոր հանածոների վերաբերյալ համաձայնագիրը յուրօրինակ «գաղտնաբառ» է նախկին ԽՍՀՄ երկրներ Նահանգների մուտքի համար: Վաշինգտոնի շահագրգռվածությունն է աշխարհաքաղաքական տարածքի մի մասը պոկել Եվրասիայից և այնտեղ հակառուսական պլացդարմ ստեղծել։Հազվագյուտ հանքանյութերի թեման ինտրիգային է Ուկրաինայում, Մոլդովայում, Բալթյան երկրներում միջին վիճակագրական ընտրողի համար։ Հայաստանը բացառություն չէ։Բայց քանի դեռ սա առասպել է, նույնիսկ խորհրդային տարիներին այնտեղ լուրջ զարգացումներ չեն եղել։ ԱՄՆ-ն օգտվում է այդ «մեխանիզմից»՝ ընտրություններից առաջ Փաշինյանի կուրսը սատարելու համար:
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/1b/83423839_2:0:1598:1197_1920x0_80_0_0_88ae7da0756e8d108e9bc3b360769be6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հանքանյութ, ամն, հայաստան, նիկոլ փաշինյան
հանքանյութ, ամն, հայաստան, նիկոլ փաշինյան
Ինչ են արդյունահանելու ամերիկացիները Հայաստանում. Փաշինյանը պարզաբանել է
13:35 28.05.2026 (Թարմացված է: 16:42 28.05.2026) Վարչապետի խոսքով՝ հանքանյութեր կային, որոնք 40-50 տարի առաջ ոչ մեկին հետաքրքիր չէին, իսկ հիմա կարող են կիրառվել տեխնոլոգիական ապրանքների արտադրության համար։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik․ ԱՄՆ-ի հետ աշխատանքներ են տարվելու Հայաստանի նոր երկրաբանական քարտեզի ձևավորման ուղղությամբ։ Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ են արդյունահանելու ամերիկացիները Հայաստանում։
«Կան հանքանյութեր, որոնք 40-50 տարի առաջ ոչ մի հետաքրքրություն, բացի գիտականից, չէին ներկայացնում, իսկ այսօր էական նշանակություն ունեն տնտեսության, արտադրության և արդյունաբերության մեջ, արհեստական բանականության, տեխնոլոգիական ապրանքների արտադրության համար»,- նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ամերիկյան կողմի հետ Հայաստանի ընդերքի ուսումնասիրություն պետք է արվի ժամանակակից տեխնոլոգիաներով և ժամանակակից տնտեսության պահանջներին համապատասխան։
Նա ընդգծեց, որ ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագրում խոսվում է նաև Հայաստանի երկրաբանական ծառայությունների կարողությունների զարգացման մասին, քանի որ ընդերքը միշտ չէ, որ հորատումով են ուսումնասիրում, այլ տիեզերական տեխնոլոգիաներ են կիրառվում։
Մեկնաբանելով դա ՝ կովկասագետ Արթուր Աթաևն ասել է, որ ԱՄՆ-ի համար Հայաստանի հետ Ռազմավարական կարևոր հանածոների վերաբերյալ համաձայնագիրը յուրօրինակ «գաղտնաբառ» է նախկին ԽՍՀՄ երկրներ Նահանգների մուտքի համար: Վաշինգտոնի շահագրգռվածությունն է աշխարհաքաղաքական տարածքի մի մասը պոկել Եվրասիայից և այնտեղ հակառուսական պլացդարմ ստեղծել։
Հազվագյուտ հանքանյութերի թեման ինտրիգային է Ուկրաինայում, Մոլդովայում, Բալթյան երկրներում միջին վիճակագրական ընտրողի համար։ Հայաստանը բացառություն չէ։Բայց քանի դեռ սա առասպել է, նույնիսկ խորհրդային տարիներին այնտեղ լուրջ զարգացումներ չեն եղել։ ԱՄՆ-ն օգտվում է այդ «մեխանիզմից»՝ ընտրություններից առաջ Փաշինյանի կուրսը սատարելու համար: