https://arm.sputniknews.ru/20260528/hh-n-patrast-e-eatm-shrjanakum-hamategh-ashkhatanqi-ab-i-zargacman-ughghutjamb-pvokhvarchapet--102744029.html
ՀՀ-ն պատրաստ է ԵԱՏՄ շրջանակում համատեղ աշխատանքի՝ ԱԲ-ի զարգացման ուղղությամբ. փոխվարչապետ
ՀՀ-ն պատրաստ է ԵԱՏՄ շրջանակում համատեղ աշխատանքի՝ ԱԲ-ի զարգացման ուղղությամբ. փոխվարչապետ
Sputnik Արմենիա
Համաշխարհային մրցակցության հաջողությունը կորոշվի ոչ թե ռեսուրսներով, այլ տնտեսության և պետական կառավարման ոլորտում նոր տեխնոլոգիաներ արագ կիրառելու... 28.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-28T20:14+0400
2026-05-28T20:14+0400
2026-05-28T20:26+0400
մհեր գրիգորյան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
արհեստական բանականություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1c/102745069_0:0:1280:720_1920x0_80_0_0_bcdbc0e93f48ba3d0e9b714fa5c06552.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի-Sputnik. Եվրասիական միության երկրների համար կարևոր է հայտարարություն ընդունել արհեստական բանականության պատասխանատու կիրառման համատեղ սկզբունքների մասին։ Հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ելույթ ունենալով Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նստաշրջանում։ Այդ հայտարարության մեջ, նշել է փոխվարչապետը, կամրագրվեն ԱԲ-ի կիրառման էթիկայի ընդհանուր սկզբունքները, ինչպես նաև դրա կողմնորոշումը միության երկրների քաղաքացիների և տնտեսությունների իրական կարիքների նկատմամբ:ԱԲ-ի կիրառման ընդլայնումը պահանջում է հստակ իրավական շրջանակների ստեղծում, ինչպես նաև որոշումների նկատմամբ մարդկային վերահսկողության պատշաճ մակարդակի պահպանում, նշել է Գրիգորյանը:Մհեր Գրիգորյանը հետաքրքիր զուգահեռ է անցկացրել հայոց գրերի գյուտի և արդի տեխնոլոգիական մարտահրավերների միջև.ՀՀ փոխվարչապետի դիտարկմամբ՝ նոր դարաշրջանի գլխավոր ռեսուրսը շարունակում են մնալ մարդիկ՝ մեծ տվյալների (Big Data) և ալգորիթմների հետ աշխատող մասնագետները։ Հետևաբար, ըստ նրա, պետությունների հիմնական մրցակցությունը տեղափոխվում է կրթության որակի և գիտական միջավայրի դաշտ։ԱԲ-ի ժամանակակից մոդելների և համակարգերի զարգացումը ուղղակիորեն կապված է բարձրորակ հաշվողական հզորությունների հասանելիության հետ: Այդ պատճառով տվյալների մշակման ենթակառուցվածքների զարգացումը, այդ թվում ՝ «ամպային» ձևաչափով (հեռավար սերվերներ – խմբ), Հայաստանի քաղաքականության առաջնահերթություններից է, հավելել է նա։ Թվային վերափոխումը հարցեր է առաջացնում ոչ միայն արդյունավետության, աշխատանքի արտադրողականության բարձրացման, այլև պետությունների տեխնոլոգիական ինքնիշխանության գործոնի վերաբերյալ: Կարևոր է ոչ միայն ինքնուրույն ներդնել տեխնոլոգիաները, այլև ստեղծել կրթական հիմք դրանց զարգացման համար: Երկրների մրցակցային առավելությունները որոշվելու են ոչ միայն ռեսուրսային ներուժով, այլև առաջին հերթին տնտեսության և պետական կառավարման համակարգում նոր տեխնոլոգիաները ինտեգրելու կարողությամբ, հայտարարել է Գրիգորյանը:Նշենք, որ տնտեսության թվայնացումը Ղազախստանի հայտարարած առաջնահերթություններից մեկն է, որն այս տարի նախագահում է ԵԱՏՄ մարմիններում: Թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության հետ կապված թեմաներն առանցքային են դարձել նաև Աստանայում անցկացվող համաժողովում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
В эпоху ИИ стоит задача обучать не только людей, но и машины: вице-премьер Армении
Sputnik Արմենիա
В эпоху ИИ стоит задача обучать не только людей, но и машины: вице-премьер Армении
2026-05-28T20:14+0400
true
PT5M28S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1c/102745069_229:0:1189:720_1920x0_80_0_0_76c6deef954c3d7732875ffa21332ec4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մհեր գրիգորյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, արհեստական բանականություն, видео
մհեր գրիգորյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, արհեստական բանականություն, видео
ՀՀ-ն պատրաստ է ԵԱՏՄ շրջանակում համատեղ աշխատանքի՝ ԱԲ-ի զարգացման ուղղությամբ. փոխվարչապետ
20:14 28.05.2026 (Թարմացված է: 20:26 28.05.2026) Համաշխարհային մրցակցության հաջողությունը կորոշվի ոչ թե ռեսուրսներով, այլ տնտեսության և պետական կառավարման ոլորտում նոր տեխնոլոգիաներ արագ կիրառելու ունակությամբ։ Այնուամենայնիվ, արհեստական ինտելեկտի օգտագործման համար անհրաժեշտ են հստակ իրավական շրջանակներ։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի-Sputnik. Եվրասիական միության երկրների համար կարևոր է հայտարարություն ընդունել արհեստական բանականության պատասխանատու կիրառման համատեղ սկզբունքների մասին։ Հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ելույթ ունենալով Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նստաշրջանում։ Այդ հայտարարության մեջ, նշել է փոխվարչապետը, կամրագրվեն ԱԲ-ի կիրառման էթիկայի ընդհանուր սկզբունքները, ինչպես նաև դրա կողմնորոշումը միության երկրների քաղաքացիների և տնտեսությունների իրական կարիքների նկատմամբ:
ԱԲ-ի կիրառման ընդլայնումը պահանջում է հստակ իրավական շրջանակների ստեղծում, ինչպես նաև որոշումների նկատմամբ մարդկային վերահսկողության պատշաճ մակարդակի պահպանում, նշել է Գրիգորյանը:
«Համոզված եմ, որ արհեստական բանականության զարգացման նկատմամբ պատասխանատու մոտեցումը թույլ կտա մեր երկրներին ձևավորել անվտանգ և մրցունակ ապագա։ Հայաստանը պատրաստ է առարկայական երկխոսության և գործնական աշխատանքի այս բնագավառի բոլոր համատեղ նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ»,- ասել է փոխվարչապետը:
Մհեր Գրիգորյանը հետաքրքիր զուգահեռ է անցկացրել հայոց գրերի գյուտի և արդի տեխնոլոգիական մարտահրավերների միջև.
«5–րդ դարում հայոց այբուբենի ստեղծումը թույլ տվեց հասարակությանը սովորեցնել կարդալ ու գրել, պահպանել գիտելիքները և դրանք փոխանցել գալիք սերունդներին։ Այսօր՝ արհեստական բանականության դարաշրջանում, մեր առջև նոր խնդիր է ծառացած. ոչ միայն կրթել մարդկանց, այլև սովորեցնել մեքենաներին հասկանալ մեզ, մեր լեզուները, տեքստերն ու մշակութային ժառանգությունը»,– շարունակել է Գրիգորյանը։
ՀՀ փոխվարչապետի դիտարկմամբ՝ նոր դարաշրջանի գլխավոր ռեսուրսը շարունակում են մնալ մարդիկ՝ մեծ տվյալների (Big Data) և ալգորիթմների հետ աշխատող մասնագետները։ Հետևաբար, ըստ նրա, պետությունների հիմնական մրցակցությունը տեղափոխվում է կրթության որակի և գիտական միջավայրի դաշտ։
ԱԲ-ի ժամանակակից մոդելների և համակարգերի զարգացումը ուղղակիորեն կապված է բարձրորակ հաշվողական հզորությունների հասանելիության հետ: Այդ պատճառով տվյալների մշակման ենթակառուցվածքների զարգացումը, այդ թվում ՝ «ամպային» ձևաչափով (հեռավար սերվերներ – խմբ), Հայաստանի քաղաքականության առաջնահերթություններից է, հավելել է նա։
Թվային վերափոխումը հարցեր է առաջացնում ոչ միայն արդյունավետության, աշխատանքի արտադրողականության բարձրացման, այլև պետությունների տեխնոլոգիական ինքնիշխանության գործոնի վերաբերյալ: Կարևոր է ոչ միայն ինքնուրույն ներդնել տեխնոլոգիաները, այլև ստեղծել կրթական հիմք դրանց զարգացման համար: Երկրների մրցակցային առավելությունները որոշվելու են ոչ միայն ռեսուրսային ներուժով, այլև առաջին հերթին տնտեսության և պետական կառավարման համակարգում նոր տեխնոլոգիաները ինտեգրելու կարողությամբ, հայտարարել է Գրիգորյանը:
Նշենք, որ տնտեսության թվայնացումը Ղազախստանի հայտարարած առաջնահերթություններից մեկն է, որն այս տարի նախագահում է ԵԱՏՄ մարմիններում: Թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության հետ կապված թեմաներն առանցքային են դարձել նաև Աստանայում անցկացվող համաժողովում: