«Գայլից» մինչև CH-4. Երևանի ռազմական շքերթի գլխավոր նորույթները
«Գայլից» մինչև CH-4. Երևանի ռազմական շքերթի գլխավոր նորույթները
Sputnik Արմենիա
Երևանում կայացած զորահանդեսին ներկայացվեց Հայաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Հնդկաստանում, Չինաստանում և Իրանում արտադրված տեխնիկան։ 28.05.2026, Sputnik Արմենիա
Ռոբոտացված համակարգեր և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներՀանրապետության հրապարակում կայացած միջոցառման ժամանակ ցուցադրվեցին «Գայլ» հետախուզահարվածային ռոբոտացված համակարգերը՝ այսպես կոչված ռոբոտ-շներ, որոնք նախատեսված են բարդ կլիմայական և տեղանքային պայմաններում գործելու համար: Դրանց խնդիրների շրջանակում ներառված է հետախուզությունը, թիրախների որոնումը, կրակային աջակցությունը, ինչպես նաև ականազերծման ընթացքում զինամթերքի մատակարարումն ու ոչնչացումը։Բացի այդ ցուցադրվեցին նաև «Մառախուղ» ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերը, որոնք նախատեսված են ցածր թռչող օդային թիրախների, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի և ուղղաթիռների հայտնաբերման և ճնշման համար։ԶրահատեխնիկաՇքերթին ներկայացվեց ֆրանսիական Bastion բազմաթիրախային անվավոր զրահափոխադրիչը, որը ստեղծվել է հատուկ նշանակության ուժերի, խաղաղապահ առաքելությունների, ինչպես նաև պարեկային, հետախուզական և ուղեկցման խնդիրների համար։Կրականետ համակարգերԾանր զինատեսակների շարքում էին ռուսական արտադրության ՏՈՍ-1Ա «Սոլնցեպեկ» թերմաբարիկ համակարգերը՝ նախատեսված հետևակին և տանկերին կրակային աջակցություն ցուցաբերելու, հակառակորդի կենդանի ուժը խոցելու և թեթև զրահապատ տեխնիկան շարքիդ դուրս բերելու համար: Համակարգն օժտված է բարձր ավերիչ ուժով` մինչև 40 000 քառակուսի մետր տարածքի վրա:Հակաօդային պաշտպանությունՀՕՊ համակարգերից ցուցադրվեցին իրանական AD-08 Majid կարճ հեռահարության զենիթային համակարգերը, որոնք Հայաստանում ստացել են «Կարիճ» անվանումը։ Դրանք նախատեսված են ցածր թռչող ինքնաթիռները, ուղղաթիռները և անօդաչու թռչող սարքերը մինչև 5 կմ բարձրության և մինչև 8 կմ հեռահարության վրա խոցելու, ինչպես նաև արդյունաբերական և ռազմական օբյեկտները պաշտպանելու համար։Ռուսական «Տոր-Մ2ԿՄ» զենիթահրթիռային համակարգերը ապահովում են կարևոր օբյեկտների հակաօդային պաշտպանությունը բարձր ճշգրտության զենքից՝ թևավոր և հակառադիոլոկացիոն հրթիռներից, կառավարվող ավիառումբերից, գրոհային ավիացիայից, ուղղաթիռներից և անօդաչու թռչող սարքերից։Հնդկական «Akash» միջին հեռահարության զենիքահրթիռային համակարգերը, որոնք Հայաստանում հայտնի են «Լուսան» անվանումով, կարող են 120 կմ հեռավորության վրա մինչև 120 օդային թիրախ հայտնաբերել, միաժամանակ հետևել դրանցից 60-ին և խոցել 16 թիրախ մինչև 25 կմ հեռավորության վրա։ՀրետանիՇքերթին ցուցադրվեցին հայկական արտադրության ականանետները՝ «Հրազդան» (82 մմ) և «Սևան» (122 մմ), որոնք արտադրում է «Արսենալ» ընկերությունը։ Դրանց բնութագրերից են արագաձգությունը, հուսալիությունը և շարժունակությունը:Հայաստանը ցուցադրեց նաև սեփական արտադրության համազարկային կրակի ռեակտիվ փոքր համակարգը՝ «Ատլանտը», որը արդյունավետ է լեռնային տեղանքում և ոչ զրահապատ թիրախների դեմ, ինչպես նաև հեռավար ականապատման և մարտի դաշտում հրդեհների զանգվածային օջախներ առաջացնելու համար։Հնդկական 155 մմ քարշակվող ATAGS հաուբիցը, որը ստացել է «Տորք» հայկական անվանումը, համատեղում է բարձր ճշգրտությունը, մինչև 48 կմ կրակի հեռավորությունը և ցանկացած պայմաններում ինքնավար գործելու հնարավորությունը։Հնդկական արտադրության MArG («Միհր») ինքնագնաց հրետանային կայանքը աշխարհում միակ 155 մմ, 39 տրամաչափի հրետանային համակարգն է, որը տեղադրված է 4x4 HMV շասսիի վրա: 18 տոննա քաշով մեքենան օժտված «կրակիր ու հեռացիր» ֆունկցիայով և հարմար է լեռնային տեղանքներում կիրառելու համար:Nexter Systems-ի կողմից արտադրվող ֆրանսիական Caesar («Արամազդ») ինքնագնաց հաուբիցը Renault Sherpa 10 շասսիի վրա տեղադրված 155 մմ կայանք է՝ զրահապատ խցիկով և SIGMA 30 կրակի կառավարման համակարգով։ Հիմնական առավելություններից են բարձր ռազմավարական և մարտավարական շարժունակությունը, կրակի մեծ հեռավորությունը և շահագործման ցածր ծախսերը։Հնդկական 214 մմ Pinaka («Շանթ») համազարկային կրակի ռեակտիվ համակարգը նախատեսված է կենդանի ուժի, զրահապատ և ոչ զրահապատ տեխնիկայի, հրամանատարական կետերի և ռազմական ենթակառուցվածքների ոչնչացման, ինչպես նաև հեռավար ականապատման համար։Հետախուզություն և հակամարտկոցային պայքարՇքերթին ներկայացվեց հակամարտկոցային պայքարի հնդկական մոբիլ ռադիոլոկացիոն Swati («Մերկուրի») կայանը, որը ավտոմատ արձանագրում է թշնամու ականանետների, հրետանու և համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի կոորդինատները։ԱնօդաչուներՇքերթի վերջում ցուցադրվեցին հայկական արտադրության անօդաչու թռչող սարքեր՝ AW5R, SBN1, UN350, «Փոթորիկ-320» և Ul-450 հետախուզական, ինչպես նաև «Մեղու-1» և «Մեղու-5» հարվածային անօդաչուները։«Davaro» ընկերությունը ներկայացրեց անօդաչուների իր շարքը՝ Dev-11, Dev-3 և Dev-4 հարվածահետախուզական անօդաչուներ, Dev-11 հարվածային անօդաչուներ, BIP-10 հետախուզական-շտկիչ անօդաչուներ և Dev-K հակադրոնային անօդաչուներ։Արտասահմանյան նմուշների շարքում էին չինական CH-4 («Նիզակ») մեծ հեռահարության հետախուզահարվածային անօդաչուն, որը զինված է AR-1 լազերային նմուշառման կառավարվող հրթիռներով և FT-5 կառավարվող ռումբերով: Թռիչքի տևողությունը մինչև 30 ժամ է առանց մարտական բեռնվածության և մինչև 14 ժամ՝ լրիվ բեռնվածությամբ։Ցուցադրությունն ավարտվեց Սու-30 կործանիչների և Սու-25 գրոհայինների թռիչքով։
Երևանում կայացած զորահանդեսին ներկայացվեց Հայաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Հնդկաստանում, Չինաստանում և Իրանում արտադրված տեխնիկան։
Ռոբոտացված համակարգեր և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ
Հանրապետության հրապարակում կայացած միջոցառման ժամանակ ցուցադրվեցին «Գայլ» հետախուզահարվածային ռոբոտացված համակարգերը՝ այսպես կոչված ռոբոտ-շներ, որոնք նախատեսված են բարդ կլիմայական և տեղանքային պայմաններում գործելու համար: Դրանց խնդիրների շրջանակում ներառված է հետախուզությունը, թիրախների որոնումը, կրակային աջակցությունը, ինչպես նաև ականազերծման ընթացքում զինամթերքի մատակարարումն ու ոչնչացումը։
Բացի այդ ցուցադրվեցին նաև «Մառախուղ» ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերը, որոնք նախատեսված են ցածր թռչող օդային թիրախների, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի և ուղղաթիռների հայտնաբերման և ճնշման համար։
Զրահատեխնիկա
Շքերթին ներկայացվեց ֆրանսիական Bastion բազմաթիրախային անվավոր զրահափոխադրիչը, որը ստեղծվել է հատուկ նշանակության ուժերի, խաղաղապահ առաքելությունների, ինչպես նաև պարեկային, հետախուզական և ուղեկցման խնդիրների համար։
Կրականետ համակարգեր
Ծանր զինատեսակների շարքում էին ռուսական արտադրության ՏՈՍ-1Ա «Սոլնցեպեկ» թերմաբարիկ համակարգերը՝ նախատեսված հետևակին և տանկերին կրակային աջակցություն ցուցաբերելու, հակառակորդի կենդանի ուժը խոցելու և թեթև զրահապատ տեխնիկան շարքիդ դուրս բերելու համար: Համակարգն օժտված է բարձր ավերիչ ուժով` մինչև 40 000 քառակուսի մետր տարածքի վրա:
Հակաօդային պաշտպանություն
ՀՕՊ համակարգերից ցուցադրվեցին իրանական AD-08 Majid կարճ հեռահարության զենիթային համակարգերը, որոնք Հայաստանում ստացել են «Կարիճ» անվանումը։ Դրանք նախատեսված են ցածր թռչող ինքնաթիռները, ուղղաթիռները և անօդաչու թռչող սարքերը մինչև 5 կմ բարձրության և մինչև 8 կմ հեռահարության վրա խոցելու, ինչպես նաև արդյունաբերական և ռազմական օբյեկտները պաշտպանելու համար։
Ռուսական «Տոր-Մ2ԿՄ» զենիթահրթիռային համակարգերը ապահովում են կարևոր օբյեկտների հակաօդային պաշտպանությունը բարձր ճշգրտության զենքից՝ թևավոր և հակառադիոլոկացիոն հրթիռներից, կառավարվող ավիառումբերից, գրոհային ավիացիայից, ուղղաթիռներից և անօդաչու թռչող սարքերից։
Հնդկական «Akash» միջին հեռահարության զենիքահրթիռային համակարգերը, որոնք Հայաստանում հայտնի են «Լուսան» անվանումով, կարող են 120 կմ հեռավորության վրա մինչև 120 օդային թիրախ հայտնաբերել, միաժամանակ հետևել դրանցից 60-ին և խոցել 16 թիրախ մինչև 25 կմ հեռավորության վրա։
Հրետանի
Շքերթին ցուցադրվեցին հայկական արտադրության ականանետները՝ «Հրազդան» (82 մմ) և «Սևան» (122 մմ), որոնք արտադրում է «Արսենալ» ընկերությունը։ Դրանց բնութագրերից են արագաձգությունը, հուսալիությունը և շարժունակությունը:
Հայաստանը ցուցադրեց նաև սեփական արտադրության համազարկային կրակի ռեակտիվ փոքր համակարգը՝ «Ատլանտը», որը արդյունավետ է լեռնային տեղանքում և ոչ զրահապատ թիրախների դեմ, ինչպես նաև հեռավար ականապատման և մարտի դաշտում հրդեհների զանգվածային օջախներ առաջացնելու համար։
Հնդկական 155 մմ քարշակվող ATAGS հաուբիցը, որը ստացել է «Տորք» հայկական անվանումը, համատեղում է բարձր ճշգրտությունը, մինչև 48 կմ կրակի հեռավորությունը և ցանկացած պայմաններում ինքնավար գործելու հնարավորությունը։
Հնդկական արտադրության MArG («Միհր») ինքնագնաց հրետանային կայանքը աշխարհում միակ 155 մմ, 39 տրամաչափի հրետանային համակարգն է, որը տեղադրված է 4x4 HMV շասսիի վրա: 18 տոննա քաշով մեքենան օժտված «կրակիր ու հեռացիր» ֆունկցիայով և հարմար է լեռնային տեղանքներում կիրառելու համար:
Nexter Systems-ի կողմից արտադրվող ֆրանսիական Caesar («Արամազդ») ինքնագնաց հաուբիցը Renault Sherpa 10 շասսիի վրա տեղադրված 155 մմ կայանք է՝ զրահապատ խցիկով և SIGMA 30 կրակի կառավարման համակարգով։ Հիմնական առավելություններից են բարձր ռազմավարական և մարտավարական շարժունակությունը, կրակի մեծ հեռավորությունը և շահագործման ցածր ծախսերը։
Հնդկական 214 մմ Pinaka («Շանթ») համազարկային կրակի ռեակտիվ համակարգը նախատեսված է կենդանի ուժի, զրահապատ և ոչ զրահապատ տեխնիկայի, հրամանատարական կետերի և ռազմական ենթակառուցվածքների ոչնչացման, ինչպես նաև հեռավար ականապատման համար։
Հետախուզություն և հակամարտկոցային պայքար
Շքերթին ներկայացվեց հակամարտկոցային պայքարի հնդկական մոբիլ ռադիոլոկացիոն Swati («Մերկուրի») կայանը, որը ավտոմատ արձանագրում է թշնամու ականանետների, հրետանու և համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի կոորդինատները։
Անօդաչուներ
Շքերթի վերջում ցուցադրվեցին հայկական արտադրության անօդաչու թռչող սարքեր՝ AW5R, SBN1, UN350, «Փոթորիկ-320» և Ul-450 հետախուզական, ինչպես նաև «Մեղու-1» և «Մեղու-5» հարվածային անօդաչուները։
«Davaro» ընկերությունը ներկայացրեց անօդաչուների իր շարքը՝ Dev-11, Dev-3 և Dev-4 հարվածահետախուզական անօդաչուներ, Dev-11 հարվածային անօդաչուներ, BIP-10 հետախուզական-շտկիչ անօդաչուներ և Dev-K հակադրոնային անօդաչուներ։
Արտասահմանյան նմուշների շարքում էին չինական CH-4 («Նիզակ») մեծ հեռահարության հետախուզահարվածային անօդաչուն, որը զինված է AR-1 լազերային նմուշառման կառավարվող հրթիռներով և FT-5 կառավարվող ռումբերով: Թռիչքի տևողությունը մինչև 30 ժամ է առանց մարտական բեռնվածության և մինչև 14 ժամ՝ լրիվ բեռնվածությամբ։
Ցուցադրությունն ավարտվեց Սու-30 կործանիչների և Սու-25 գրոհայինների թռիչքով։