https://arm.sputniknews.ru/20260528/eatmi-ev-irani-pajmanagiry-mek-tarum-15-vov-avelacrel-e-arevtury-eth-arevtri-nakharar-102746155.html
ԵԱՏՄ–ի և Իրանի պայմանագիրը մեկ տարում 15%-ով ավելացրել է առևտուրը. ԵՏՀ առևտրի նախարար
ԵԱՏՄ–ի և Իրանի պայմանագիրը մեկ տարում 15%-ով ավելացրել է առևտուրը. ԵՏՀ առևտրի նախարար
Sputnik Արմենիա
2025 թվականի մայիսի 15-ից ուժի մեջ է մտել ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը։ 28.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-28T20:41+0400
2026-05-28T20:41+0400
2026-05-28T20:43+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
իրանի իսլամական հանրապետություն
անդրեյ սլեպնյով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/1e/81241505_0:10:1600:910_1920x0_80_0_0_430f0d05e8e6b97e3cbc05444b6f31f0.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Իրանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների միջև ապրանքաշրջանառությունը մեկ տարվա ընթացքում՝ ազատ առևտրի մասին երկկողմ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, աճել է 15%-ով: Այս մասին Աստանայում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերի նախարար Անդրեյ Սլեպնյովը Իրանի առևտրի, արդյունաբերության և ընդերքօգտագործման նախարար Մոհամմադ Աթաբակի հետ հանդիպման ժամանակ:Հանդիպման ընթացքում քննարկվել են ազատ առևտրի համաձայնագրի իրականացման, առևտրային խոչընդոտների նվազեցման, մաքսային ընթացակարգերի պարզեցման և փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հարցեր:Աթաբակն ընդգծել է մաքսային փոխգործակցության, ծագման հավաստագրերի, տրանսպորտի, ստանդարտների և համագործակցության այլ ուղղությունների հարցերով մասնագիտացված աշխատանքային խմբեր ստեղծելու անհրաժեշտությունը:ՀՀ-ն պատրաստ է ԵԱՏՄ շրջանակում համատեղ աշխատանքի՝ ԱԲ-ի զարգացման ուղղությամբ. փոխվարչապետՀիշեցնենք, որ 2025 թվականի մայիսի 15-ին ուժի մեջ մտավ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը, որը փոխարինեց 2018 թվականի ժամանակավոր համաձայնագրին: Նոր փաստաթուղթը նպաստում է Հայաստանի ազատ տնտեսական գոտու (ներառյալ «Մեղրի» ԱՏԳ-ի) և Իրանի ԱՏԳ-ի միջև համագործակցության զարգացմանը՝ պարզեցնելով առևտուրը և տարածաշրջանում ստեղծելով արդյունաբերական-լոգիստիկ կապեր:ԵԱՏՄ-ին անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: Դիտորդի կարգավիճակ ունեն Իրանը, Կուբան, Մոլդովան և Ուզբեկստանը:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/1e/81241505_0:0:1424:1067_1920x0_80_0_0_b6a68dcf2fa56c0350c8cf58c4fdd7c5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), իրանի իսլամական հանրապետություն, անդրեյ սլեպնյով
եվրասիական տնտեսական միություն (եատմ), իրանի իսլամական հանրապետություն, անդրեյ սլեպնյով
ԵԱՏՄ–ի և Իրանի պայմանագիրը մեկ տարում 15%-ով ավելացրել է առևտուրը. ԵՏՀ առևտրի նախարար
20:41 28.05.2026 (Թարմացված է: 20:43 28.05.2026) 2025 թվականի մայիսի 15-ից ուժի մեջ է մտել ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Իրանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների միջև ապրանքաշրջանառությունը մեկ տարվա ընթացքում՝ ազատ առևտրի մասին երկկողմ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, աճել է 15%-ով: Այս մասին Աստանայում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերի նախարար Անդրեյ Սլեպնյովը Իրանի առևտրի, արդյունաբերության և ընդերքօգտագործման նախարար Մոհամմադ Աթաբակի հետ հանդիպման ժամանակ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ազատ առևտրի համաձայնագրի իրականացման, առևտրային խոչընդոտների նվազեցման, մաքսային ընթացակարգերի պարզեցման և փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հարցեր:
Աթաբակն ընդգծել է մաքսային փոխգործակցության, ծագման հավաստագրերի, տրանսպորտի, ստանդարտների և համագործակցության այլ ուղղությունների հարցերով մասնագիտացված աշխատանքային խմբեր ստեղծելու անհրաժեշտությունը:
Հիշեցնենք, որ 2025 թվականի մայիսի 15-ին ուժի մեջ մտավ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը, որը փոխարինեց 2018 թվականի ժամանակավոր համաձայնագրին: Նոր փաստաթուղթը նպաստում է Հայաստանի ազատ տնտեսական գոտու (ներառյալ «Մեղրի» ԱՏԳ-ի) և Իրանի ԱՏԳ-ի միջև համագործակցության զարգացմանը՝ պարզեցնելով առևտուրը և տարածաշրջանում ստեղծելով արդյունաբերական-լոգիստիկ կապեր:
ԵԱՏՄ-ին անդամակցում են
Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: Դիտորդի կարգավիճակ ունեն Իրանը, Կուբան, Մոլդովան և Ուզբեկստանը: