00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ավտովթար–հրդեհ Կոտայքի մարզում. ղեկին եղել է վարելու իրավունքից զրկված, ոչ սթափ վարորդ

© Sputnik / Andranik GhazaryanՈստիկանության մեքենա
Ոստիկանության մեքենա - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2026
Բաժանորդագրվել
Դեպքը եղել է Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Այսօր՝ մայիսի 28-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում, ղեկին եղել է վարելու իրավունքից զրկված, ոչ սթափ վարորդ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Ժամը 01:40-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Արման Բ.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենան Երևան–Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում` «CPS» բենզալցակայանի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել եզրաքարին և բռնկվել»,–գրում է կայքը։

Վթար-հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Կայքը գրում է, որ մինչ հրշեջների ժամանումը ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են «CPS» բենզալցակայանի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։
Դեպքի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։

shamshyan.com–ի տվյալներով` վարորդը, որը զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից, ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է ոչ սթափ։
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին ՀՀ վարչապետ, ՔՊ–ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Կենտրոն վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ իրեն մոտեցած վարորդներին, որոնք խմածության հետևանքով զրկվել են վարելու իրավունքից` առաջարկ արեց. քննություն չեն հանձնի այդ իրավունքը վերականգնելու համար, բայց ավելի քիչ բալեր կունենան։ Գործող օրենքի համաձայն` վարելու իրավունքից զրկման ժամկետի ավարտից հետո վարելու իրավունքի վերականգնումն իրականացվում է քննությունների հիման վրա՝ անկախ նրանից, թե զրկումն առաջին անգամ է կիրառվել, թե ոչ։ Հարցը ՀՀ ներքին գործերի նախարարությունն արդեն դրել է շրջանառության մեջ, այն արդեն արժանացել է կառավարության հավանությանն ու կմտնի ԱԺ նիստերի օրակարգ։
Հավելենք, որ խմածության հետևանքով վարորդական իրավունքից զրկված և այն առանց քննության վերականգնելու հարցով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմած վարորդներից ևս մեկը օրեր առաջ ոչ սթափ վիճակում վարել էր մեքենան և Տավուշի մարզում վթարի ենթարկվել։
Լրահոս
0