https://arm.sputniknews.ru/20260528/arcakhi-bardzrastitshan-bvolvor-zinvvorakannery-bnakarann-azatelu-tsanucum-en-stacel-ericjan-102726651.html
Արցախի բարձրաստիճան բոլոր զինվորականները բնակարանն ազատելու ծանուցում են ստացել․ Երիցյան
Արցախի բարձրաստիճան բոլոր զինվորականները բնակարանն ազատելու ծանուցում են ստացել․ Երիցյան
Sputnik Արմենիա
Այսօր Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարեց, թե Ղարաբաղի պսևդոէլիտայի տները վերցնելու են։ 28.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-28T15:15+0400
2026-05-28T15:15+0400
2026-05-28T15:17+0400
հայաստան
արցախ
ռոման երիցյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0b/96767465_0:0:1600:901_1920x0_80_0_0_d234950ea455bb723c60207bc4ced05e.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik․ Արցախի բարձրաստիճան բոլոր զինվորականները, որոնք ժամանակին Հայաստանում անհատույց գույք են ստացել, բնակարաններն ազատելու ծանուցում են ստացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։Նրա խոսքով՝ ծանուցում ստացածներից 4-ն են իր վստահորդները, բայց խոսքը մի քանի տասնյակ զինվորականների մասին է։Փաստաբանի խոսքով՝ ծանուցագրում որևէ հիմք չի նշվում, միայն ասվում է, թե բնակարանը ժամանակին խախտումներով է հատկացվել, սակայն որևէ խախտում չի մատնանշվում։Երիցյանն իր վստահորդների մասով դիմել է դատարան՝ գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու համար, սպասում է դատարանի որոշմանը։ Նա վստահ է՝ ցանկացած դատարան պարտավորեցնելու է ձեռնպահ մնալ նման գործողություններից։Առգրավել են Արցախի նախկին նախագահի հեռախոսը. փաստաբանԱվելի վաղ Երիցյանը հայտնել էր, որ բնակարանն ազատելու գործընթաց էր նախաձեռնվել նաև ԱՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Արզումանյանի նկատմամբ, սակայն վարչական դատարանի որոշմամբ բնակարանից ազատելուն ուղղված վարչարարությունը կասեցվել է, իսկ հայցը` բավարարվել՝ բնակարանից վտարելու գործողությունը դիտարկելով ոչ իրավաչափ։«Սրանից վա՞ռ ատելության դրսևորում․ ատելություն են քարոզում, չեն ուզում, որ արցախցիները Հայաստանում որևէ բանով ապահովված լինեն։ Ոնց որ Ղարաբաղից դուրս բերել, հասցրել են այստեղ, անտուն թողել, հիմա էլ ով տնավորված է եղել, ուզում են անտուն թողնել»,- ասաց Երիցյանը՝ անդրադառնալով սկսված գործընթացին։Հիշեցնենք` այսօր ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարեց. «Ղարաբաղի պսևդոէլիտայի տասնյակ և հարյուրավոր տներ հատ-հատ ձեռքներից առնելու ենք»։ Նա հավելեց, որ առաջիկայում նաև Ղարաբաղի «պսևդոէլիտայի» հայաստանյան ունեցվածքի ցանկերը հրապարակվելու են, որ պատկերը պարզ լինի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0b/96767465_15:0:1438:1067_1920x0_80_0_0_99ae1a0e7bcb9b9267229f235909bbf1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ, ռոման երիցյան
հայաստան, արցախ, ռոման երիցյան
Արցախի բարձրաստիճան բոլոր զինվորականները բնակարանն ազատելու ծանուցում են ստացել․ Երիցյան
15:15 28.05.2026 (Թարմացված է: 15:17 28.05.2026) Այսօր Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարեց, թե Ղարաբաղի պսևդոէլիտայի տները վերցնելու են։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik․ Արցախի բարձրաստիճան բոլոր զինվորականները, որոնք ժամանակին Հայաստանում անհատույց գույք են ստացել, բնակարաններն ազատելու ծանուցում են ստացել։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։
Նրա խոսքով՝ ծանուցում ստացածներից 4-ն են իր վստահորդները, բայց խոսքը մի քանի տասնյակ զինվորականների մասին է։
«Գարիկ Սաֆարյան, Արմեն Ղահրամանյան, Ֆելիքս Գաբրիելյան, Վլադիկ Խաչատրյան․․․ Բոլորն անխտիր ստացել են ծանուցումներ»,- նշեց Երիցյանը։
Փաստաբանի խոսքով՝ ծանուցագրում որևէ հիմք չի նշվում, միայն ասվում է, թե բնակարանը ժամանակին խախտումներով է հատկացվել, սակայն որևէ խախտում չի մատնանշվում։
Երիցյանն իր վստահորդների մասով դիմել է դատարան՝ գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու համար, սպասում է դատարանի որոշմանը։ Նա վստահ է՝ ցանկացած դատարան պարտավորեցնելու է ձեռնպահ մնալ նման գործողություններից։
Ավելի վաղ Երիցյանը հայտնել էր, որ բնակարանն ազատելու գործընթաց էր նախաձեռնվել նաև ԱՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Արզումանյանի նկատմամբ, սակայն վարչական դատարանի որոշմամբ բնակարանից ազատելուն ուղղված վարչարարությունը կասեցվել է, իսկ հայցը` բավարարվել՝ բնակարանից վտարելու գործողությունը դիտարկելով ոչ իրավաչափ։
«Սրանից վա՞ռ ատելության դրսևորում․ ատելություն են քարոզում, չեն ուզում, որ արցախցիները Հայաստանում որևէ բանով ապահովված լինեն։ Ոնց որ Ղարաբաղից դուրս բերել, հասցրել են այստեղ, անտուն թողել, հիմա էլ ով տնավորված է եղել, ուզում են անտուն թողնել»,- ասաց Երիցյանը՝ անդրադառնալով սկսված գործընթացին։
Հիշեցնենք` այսօր ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարեց. «Ղարաբաղի պսևդոէլիտայի տասնյակ և հարյուրավոր տներ հատ-հատ ձեռքներից առնելու ենք»։ Նա հավելեց, որ առաջիկայում նաև Ղարաբաղի «պսևդոէլիտայի» հայաստանյան ունեցվածքի ցանկերը հրապարակվելու են, որ պատկերը պարզ լինի։