00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:42
17 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
55 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԱՄՆ–ի և Իրանի բանակցողները համաձայնեցրել են հուշագրի նախագիծը

© AI generated imageԱրհեստական բանականությամբ գեներացված պատկեր․ ԱՄՆ և Իրանի դրոշներ
Արհեստական բանականությամբ գեներացված պատկեր․ ԱՄՆ և Իրանի դրոշներ - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2026
Արհեստական բանականությամբ գեներացված պատկեր․ ԱՄՆ և Իրանի դրոշներ
Բաժանորդագրվել
Ըստ լրատվամիջոցի` պայմանավորվածություններից մեկը վերաբերում է Հորմուզի նեղուցի բացմանը։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. ԱՄՆ-ի և Իրանի բանակցողները համաձայնեցրել են փոխըմբռնման հուշագրի նախագիծը, որով նախատեսում է հրադադարը երկարաձգել 60 օրով, բայց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ պետք է հավանություն տա փաստաթղթին։ Տեղեկությունը հայտնում է «Axios»-ը `հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։
Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ հուշագիրը նախատեսում է Հորմուզի նեղուցով «առանց սահմանափակման» անցում: Բացի այդ, Թեհրանը պետք է 30 օրվա ընթացքում ականազերծի նեղուցը։
Նախագծով ԱՄՆ-ն պարտավորվում է քննարկել Իրանի ակտիվների ապասառեցումն ու պատժամիջոցների վերացումը։
Իրանի ղեկավարությունը ևս առայժմ հավանություն չի տվել համաձայնեցված հուշագրի նախագծին:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
Չնայած պայմանավորվածությունների բացակայությանը՝ կողմերը ձեռնպահ են մնում ռազմական գործողությունների վերսկսումից, միաժամանակ ԱՄՆ-ն ուժեղացրել է տնտեսական ճնշումը, այդ թվում` Իրանի արտաքին առևտրի սահմանափակման միջոցառումները:
Լրահոս
0