00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
14 ր
Ուղիղ եթեր
10:14
32 ր
Ուղիղ եթեր
11:00
14 ր
Ուղիղ եթեր
13:00
15 ր
Ուղիղ եթեր
14:00
13 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:42
17 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
55 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Այն, ինչ կարելի է Զևսին, չի՞ կարելի եզին». Շարմազանովի անդրադարձը Թրամփի հայտարարությանը

© Sputnik Էդուարդ Շարմազանով
 Էդուարդ Շարմազանով - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2026
Բաժանորդագրվել
Շարմազանովի պնդմամբ՝ եթե համանման աջակցություն հնչեր մեկ այլ պետության ղեկավարի կողմից, ապա միաբերան կաղաղակեին, որ տեղի է ունենում ճնշում Հայաստանի քաղաքացիների ազատ կամարտահայտման վրա։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որով վերջինս իր լիակատար աջակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում վերընտրվելու համար։
Ինչպես հայտնել ենք, Թրամփը գրել էր, որ հունիսի 7-ի ընտրություններում լիովին աջակցում է Փաշինյանին, ու որ Փաշինյանը լիարժեքորեն կիսում է իր տեսլականը Հարավային Կովկասի խաղաղության և բարգավաճման հարցում։
«Ինչ կարելի է Զևսին, չի՞ կարելի եզին։ Ինքնիշխաններ, ի՞նչ կա, բան չունե՞ք ասելու։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է՝ «Նիկոլն ունի իմ լիակատար և ամբողջական աջակցությունը 2026 թ. հունիսի 7-ին վերընտրվելու համար»։ Հիմա սա ՀՀ ներքին գործերին խառնվե՞լ է, թե՞ ոչ»,– ֆեյսբուքյան էջում նման հարցադրում է արել Շարմազանովը։
Շարմազանովի պնդմամբ՝ եթե համանման աջակցություն հնչեր մեկ այլ պետության ղեկավարի կողմից, օրինակ՝ ի պաշտպանություն ընդդիմադիր որևէ թեկնածուի, ապա նույն այդ շրջանակները միաբերան կաղաղակեին, որ տեղի է ունենում ճնշում Հայաստանի քաղաքացիների ազատ կամարտահայտման վրա։
«Բա այլ երկրի ղեկավարը ի՞նչ գործ ունի` ընտրությունից առաջ ուղիղ աջակցի թեկնածուներից մեկին։ Պետության ներքին գործերին խառնվելը պոզով-պոչով է լինո՞ւմ»,– նշել է նա։
Ավելի ուշ Sputnik Արմենիայի հետ զրույցում Շարմազանովն օրինակ բերեց Ռուսաստանին։
«Եթե ընդդիմությանը որևէ այլ պետություն, տվյալ դեպքում` Ռուսաստանը, նույնիսկ սրա մի տոկոսի չափ ակնարկ աներ, ապա ՀՀ «ինքնիշխանները»՝ նիկոլականներից մինչև արևմտյան գրանտներ ստացողներ, ինչ հագուստ ուզեին, կճղեին ու կբղավեին, որ վտանգված է Հայաստանի ինքնիշխանությունը` Պուտինը, Լավրովը կամ Մեդվեդևը, ա՜յ, միջամտում են ՀՀ ներքին գործերին, իսկ ընդդիմությունը ՌԴ լրտես է»,– ասաց նա։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
Լրահոս
0