https://arm.sputniknews.ru/20260526/varkery-jrelu-hetevanq-te-bankajin-tsughak-vardan-aramjany-kb-zekujci-masin--102627810.html
Վարկերը «ջրելու» հետևա՞նք, թե՞ բանկային ծուղակ. Վարդան Արամյանը` ԿԲ զեկույցի մասին
Վարկերը «ջրելու» հետևա՞նք, թե՞ բանկային ծուղակ. Վարդան Արամյանը` ԿԲ զեկույցի մասին
Sputnik Արմենիա
ԿԲ-ն բանկերին խորհուրդ է տվել վարկառուների եկամուտները գնահատելիս լինել առավել ուշադիր՝ հաշվի առնելով աշխարհում և տարածաշրջանում առկա տնտեսական ռիսկերը: 26.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-26T20:31+0400
2026-05-26T20:31+0400
2026-05-26T20:31+0400
վարդան արամյան
սպառողական զամբյուղ
վարկ
անհուսալի վարկ
կենտրոնական բանկ (կբ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1a/98103869_0:0:1600:901_1920x0_80_0_0_169c736ae51aa1100b509d524d39f0d6.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Հայաստանում սպառողական վարկերի աճը բավականին անհանգստացնող է. հնարավոր ռիսկերից ապահովագրվելու համար ՀՀ Կենտրոնական բանկը պետք է կոշտացնի սպառողական վարկերի դիմաց բանկերում կատարվող պահուստավորումները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը` մեկնաբանելով ՀՀ կենտրոնական բանկի «ֆինանսական կայունության մասին տարեկան հաշվետվության» մեջ արտահայտված մտահոգությունը։«Դա, բնականաբար, բանկի համար ծախս է, որովհետև այն գումարը, որը բանկը կարող է ծառայեցնել իր շահույթը ապահովելու համար, ստիպված է լինելու դնել մի կողմ և զրկվել այդ եկամուտներից»,– ասում է Արամյանը։Ինչպես հայտնել ենք, ԿԲ-ն հայաստանյան ֆինանսական կազմակերպություններին խորհուրդ էր տվել վարկառուների եկամուտները գնահատելիս լինել առավել ուշադիր՝ հաշվի առնելով աշխարհում և տարածաշրջանում առկա տնտեսական ռիսկերը: Ի դեպ, ԿԲ–ի տվյալներով` ՀՀ բանկերում այսօր ավելի քան 470 միլիոն դոլարի պահուստավորում կա ձևավորված։ Բայց, հաշվի առնելով վարկերի արագ աճը, այդ գումարը կարող է բավարար չլինել բանկային համակարգի անվտանգությունն ապահովելու համար։Վարդան Արամյանը նկատում է, որ սեփական ռիսկերը մեղմելու համար բանկերը նաև սպառողական վարկերի միջին ժամկետայնություններն են վերանայում։Ինչ վերաբերում է սպառողական վարկ վերցնողներին` դրանք, Վարդան Արամյանի դիտարկմամբ, հիմնականում սոցիալապես անապահով քաղաքացիներն են, որոնք ունեն որոշակի բյուջետային եկամուտներ, նաև արտաքին աշխարհից տրանսֆերտներ։Մյուս խումբը միջին աշխատավարձին մոտ եկամուտ ունեցող մարդիկ են, որոնք թեև աշխատում են, բայց նրանց եկամուտները չեն բավարարում կենցաղային ծախսերը սպասարկելու համար, և սպառողական վարկը մնում է միակ տարբերակը։ՀՀ–ում ավանդների և վարկերի տոկոսադրույքները 2025–ին գրեթե չեն փոխվել. ի՞նչն է պատճառը«Սպառողական վարկերը միգուցե անհատ վարկառուի գծով այդքան անհանգստացնող չեն, բայց երբ որ նայում ենք արդեն հանրության տեսանկյունից, դա արդեն մեզ կարող է անհանգստացնել, որովհետև աճի տեմպերը բավականին արագ են և գերազանցում են վարկառուների եկամուտների աճի տեմպը։ Դրա համար ԿԲ–ը դրոշակ է բարձրացնում, և ես համաձայն եմ ԿԲ–ի հետ»,– ասում է Վարդան Արամյանը։Ֆինանսների նախկին նախարարը հիշեցնում է, որ վերջին 8 տարում Հայաստանում վարկերի աճի երկու ցիկլ արդեն գրանցվել է` 2018-19թթ–ին և 2022-23թթ–ին։Առաջինը, ըստ Արամյանի, իշխանափոխության ընթացքում տրված խոստումների ազդեցությամբ հանրության մեջ ձևավորված սպասումների հետևանք էր։2022-23 թթ․-ի աճը, նրա գնահատմամբ, պայմանավորված էր ՌԴ–ից ներգաղթով, որոշ ոլորտներում նկատված ժամանակավոր աշխուժացմամբ ու եկամուտների որոշակի ավելացմամբ։ Մարդիկ նետվեցին վարկեր վերցնելու, բայց այս էֆեկտը կարճատև ազդեցություն ունեցավ` վարկառուներին դարձյալ թողնելով վարկային ծուղակի մեջ։Վարդան Արամյանը նաև շեշտում է, որ մարդկանց անհեռատես վարքագիծը երբեմն պայմանավորված է լինում պետության վարած քաղաքականությամբ։ՀՀ–ում վարկերի և ավանդների մասով դոլարիզացիան պատմական ցածր ցուցանիշի վրա է. ԿԲ պաշտոնյաՕրինակ` երբ պետությունը ինչ–որ առիթներով որոշում է «ջրել» անհուսալի վարկերը, մարդիկ կարող են դա որպես ազդակ ընկալել, որ վարկ վերցնելը ռիսկային չէ։Նույն կերպ սա նաև բանկերի համար կարող է բացասական ազդակ լինել` ակնհայտ ցածր եկամուտ ունեցող մարդկանց վարկ տրամադրելու և հետագայում պետության միջամտությամբ իրենց գումարները հետ ստանալու առումով։Պաշտոնական տվյալներով` 2026 թվականի մայիսին 2024 թվականի մայիսի համեմատ սպառողական վարկերի պորտֆելը ՀՀ բանկերում աճել է գրեթե 1.5 անգամ՝ հասնելով 1,8 տրիլիոն դրամի (մոտ 4,9 մլրդ դոլար)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1a/98103869_97:0:1520:1067_1920x0_80_0_0_e0f7fa771f71525a0e52f7b4dbdd75e4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարդան արամյան, սպառողական զամբյուղ, վարկ, անհուսալի վարկ, կենտրոնական բանկ (կբ)
վարդան արամյան, սպառողական զամբյուղ, վարկ, անհուսալի վարկ, կենտրոնական բանկ (կբ)
Վարկերը «ջրելու» հետևա՞նք, թե՞ բանկային ծուղակ. Վարդան Արամյանը` ԿԲ զեկույցի մասին
ԿԲ-ն բանկերին խորհուրդ է տվել վարկառուների եկամուտները գնահատելիս լինել առավել ուշադիր՝ հաշվի առնելով աշխարհում և տարածաշրջանում առկա տնտեսական ռիսկերը:
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Հայաստանում սպառողական վարկերի աճը բավականին անհանգստացնող է. հնարավոր ռիսկերից ապահովագրվելու համար ՀՀ Կենտրոնական բանկը պետք է կոշտացնի սպառողական վարկերի դիմաց բանկերում կատարվող պահուստավորումները։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը` մեկնաբանելով ՀՀ կենտրոնական բանկի «ֆինանսական կայունության մասին տարեկան հաշվետվության» մեջ արտահայտված մտահոգությունը։
«Դա, բնականաբար, բանկի համար ծախս է, որովհետև այն գումարը, որը բանկը կարող է ծառայեցնել իր շահույթը ապահովելու համար, ստիպված է լինելու դնել մի կողմ և զրկվել այդ եկամուտներից»,– ասում է Արամյանը։
Ինչպես հայտնել ենք,
ԿԲ-ն հայաստանյան ֆինանսական կազմակերպություններին խորհուրդ էր տվել վարկառուների եկամուտները գնահատելիս լինել առավել ուշադիր՝ հաշվի առնելով աշխարհում և տարածաշրջանում առկա տնտեսական ռիսկերը: Ի դեպ, ԿԲ–ի տվյալներով` ՀՀ բանկերում այսօր ավելի քան 470 միլիոն դոլարի պահուստավորում կա ձևավորված։ Բայց, հաշվի առնելով վարկերի արագ աճը, այդ գումարը կարող է բավարար չլինել բանկային համակարգի անվտանգությունն ապահովելու համար։
Վարդան Արամյանը նկատում է, որ սեփական ռիսկերը մեղմելու համար բանկերը նաև սպառողական վարկերի միջին ժամկետայնություններն են վերանայում։
«Եթե 2018-19 թթ-ին այդ ժամկետայնությունը միջին հաշվով 3 տարի էր, հիմա ադեն մոտենում է 5–ի։ Բանկերը սպառողական վարկերի վերակառուցումներ են անում, քանի որ զգում են, որ սպառողական վարկ վերցրած սեփականատերերի եկամուտները չեն բավարարում ֆինանսական պարտավորությունները ժամանակին կատարելուն։ Ժամկետները երկարացնում են, որպեսզի ընթացիկ վճարումները փոքրացնեն, թեթևացնեն վարկառուի ընթացիկ վճարումների բեռը, բայց ոչ ամբողջական բեռը։ Ամբողջական բեռը, հատկապես, եթե տոկոսները բարձր են, միևնույն է` էլի բավական ծանր է մնում»,– պարզաբանում է մասնագետը։
Ինչ վերաբերում է սպառողական վարկ վերցնողներին` դրանք, Վարդան Արամյանի դիտարկմամբ, հիմնականում սոցիալապես անապահով քաղաքացիներն են, որոնք ունեն որոշակի բյուջետային եկամուտներ, նաև արտաքին աշխարհից տրանսֆերտներ։
Մյուս խումբը միջին աշխատավարձին մոտ եկամուտ ունեցող մարդիկ են, որոնք թեև աշխատում են, բայց նրանց եկամուտները չեն բավարարում կենցաղային ծախսերը սպասարկելու համար, և սպառողական վարկը մնում է միակ տարբերակը։
«Սպառողական վարկերը միգուցե անհատ վարկառուի գծով այդքան անհանգստացնող չեն, բայց երբ որ նայում ենք արդեն հանրության տեսանկյունից, դա արդեն մեզ կարող է անհանգստացնել, որովհետև աճի տեմպերը բավականին արագ են և գերազանցում են վարկառուների եկամուտների աճի տեմպը։ Դրա համար ԿԲ–ը դրոշակ է բարձրացնում, և ես համաձայն եմ ԿԲ–ի հետ»,– ասում է Վարդան Արամյանը։
Ֆինանսների նախկին նախարարը հիշեցնում է, որ վերջին 8 տարում Հայաստանում վարկերի աճի երկու ցիկլ արդեն գրանցվել է` 2018-19թթ–ին և 2022-23թթ–ին։
Առաջինը, ըստ Արամյանի, իշխանափոխության ընթացքում տրված խոստումների ազդեցությամբ հանրության մեջ ձևավորված սպասումների հետևանք էր։
«Ակնկալելով, որ վաղն իրենց եկամուտները պետք է եռապատկվեն, քառապատկվեն, մարդիկ նետվեցին և միանգամից սպառողական վարկեր վերցրեցին` չսպասելով դեռ իրենց եկամուտների ճշգրտմանը, և ընկան սպառողական վարկերի ծուղակը»,– նկատում է մեր զրուցակիցը։
2022-23 թթ․-ի աճը, նրա գնահատմամբ, պայմանավորված էր ՌԴ–ից ներգաղթով, որոշ ոլորտներում նկատված ժամանակավոր աշխուժացմամբ ու եկամուտների որոշակի ավելացմամբ։ Մարդիկ նետվեցին վարկեր վերցնելու, բայց այս էֆեկտը կարճատև ազդեցություն ունեցավ` վարկառուներին դարձյալ թողնելով վարկային ծուղակի մեջ։
Վարդան Արամյանը նաև շեշտում է, որ մարդկանց անհեռատես վարքագիծը երբեմն պայմանավորված է լինում պետության վարած քաղաքականությամբ։
Օրինակ` երբ պետությունը ինչ–որ առիթներով որոշում է «ջրել» անհուսալի վարկերը, մարդիկ կարող են դա որպես ազդակ ընկալել, որ վարկ վերցնելը ռիսկային չէ։
Նույն կերպ սա նաև բանկերի համար կարող է բացասական ազդակ լինել` ակնհայտ ցածր եկամուտ ունեցող մարդկանց վարկ տրամադրելու և հետագայում պետության միջամտությամբ իրենց գումարները հետ ստանալու առումով։
Պաշտոնական տվյալներով` 2026 թվականի մայիսին 2024 թվականի մայիսի համեմատ սպառողական վարկերի պորտֆելը ՀՀ բանկերում աճել է գրեթե 1.5 անգամ՝ հասնելով 1,8 տրիլիոն դրամի (մոտ 4,9 մլրդ դոլար)։