https://arm.sputniknews.ru/20260526/tsyngl-ariq-gerineri-masin-harcy-ararat-mirzvojani-pataskhann-u-qaghaqacineri-ardzaganqy-102610512.html
«Ծընգլ արիք»․ գերիների մասին հարցը, Միրզոյանի պատասխանն ու Սաղաթելյանի արձագանքը
«Ծընգլ արիք»․ գերիների մասին հարցը, Միրզոյանի պատասխանն ու Սաղաթելյանի արձագանքը
Sputnik Արմենիա
Լրագրողը փորձում էր ճշտել` Ռուբիոյի հետ հանդիպման օրակարգում հայ գերիների հարցին անդրադարձ ներառված է, թե ոչ։ 26.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-26T13:15+0400
2026-05-26T13:15+0400
2026-05-26T13:33+0400
հայաստան
արարատ միրզոյան
գերի
իշխան սաղաթելյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/19/102575008_0:206:1440:1016_1920x0_80_0_0_43f837fa9ab300a92223cfa5875099af.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik․ Հասարակական, քաղաքական տարբեր գործիչներ, հասարակ քաղաքացիներ վրդովվել են ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի կոպիտ արձագանքից՝ հայ գերիների վերադարձին վերաբերող հարցին։Մայիսի 25-ին Գյումրիում նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողները հետաքրքրվում էին, թե ինչ օրակարգով է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հայաստան գալիս։ Լրագրողներից մեկը հարց ուղղեց, թե արդյոք Ռուբիոյի հետ հայ գերիների հարցը քննարկվելու է։Լրագրողը ևս մեկ անգամ փորձեց գերիների վերաբերյալ հարց ուղղել։«Սսսս․․․ հարցազրույց չեմ տալիս»,- պատասխանեց Միրզոյանը։ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը ևս մեկնաբանել է Միրզոյանի արձագանքը։«Սա ՀՀ արտաքին գործերի նախարարն է, սա այն անձնավորությունն է, որը պետք է պաշտպանի Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը միջազգային ատյաններում և ամբողջ աշխարհում։ Ու տեսեք՝ ինչպես է արտահայտվում գերիների մասին»,- ֆեյսբուքյան իր էջում ասում է Սաղաթելյանը։Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեց: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/19/102575008_0:1:1440:1081_1920x0_80_0_0_8d98132072162eeded1eeee07f80be9e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արարատ միրզոյան, գերի, իշխան սաղաթելյան
հայաստան, արարատ միրզոյան, գերի, իշխան սաղաթելյան
«Ծընգլ արիք»․ գերիների մասին հարցը, Միրզոյանի պատասխանն ու Սաղաթելյանի արձագանքը
13:15 26.05.2026 (Թարմացված է: 13:33 26.05.2026) Լրագրողը փորձում էր ճշտել` Ռուբիոյի հետ հանդիպման օրակարգում հայ գերիների հարցին անդրադարձ ներառված է, թե ոչ։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik․ Հասարակական, քաղաքական տարբեր գործիչներ, հասարակ քաղաքացիներ վրդովվել են ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի կոպիտ արձագանքից՝ հայ գերիների վերադարձին վերաբերող հարցին։
Մայիսի 25-ին Գյումրիում նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողները հետաքրքրվում էին, թե ինչ օրակարգով է
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հայաստան գալիս։ Լրագրողներից մեկը հարց ուղղեց, թե արդյոք Ռուբիոյի հետ հայ գերիների հարցը քննարկվելու է։
«Ա՜ դե ծընգլ արիք»,- լսելով հարցը՝ արձագանքեց ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Լրագրողը ևս մեկ անգամ փորձեց գերիների վերաբերյալ հարց ուղղել։
«Սսսս․․․ հարցազրույց չեմ տալիս»,- պատասխանեց Միրզոյանը։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը ևս մեկնաբանել է Միրզոյանի արձագանքը։
«Սա ՀՀ արտաքին գործերի նախարարն է, սա այն անձնավորությունն է, որը պետք է պաշտպանի Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը միջազգային ատյաններում և ամբողջ աշխարհում։ Ու տեսեք՝ ինչպես է արտահայտվում գերիների մասին»,- ֆեյսբուքյան իր էջում ասում է Սաղաթելյանը։
Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և
հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը
դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար
Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեց: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ
տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր: