00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
49 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Սևանից ջրառը այս տարի նվազեցվել է, բայց կարող էր շատ ավելի քիչ լինել. մասնագետ

© Sputnik / Aram NersesyanՋրատար
Ջրատար - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2026
Բաժանորդագրվել
Ջրային ոլորտի փորձագետ Կամո Աղաբաբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ ջրառի պահանջարկը հաշվարկողները Ապարանի ջրամբարի լցվածության ատիճանը սխալ են գնահատել։ Արդյունքում` դարձյալ հիմնական ծանրությունը մնացել է Սևանի վրա։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Թեև անցած տարվա համեմատ Սևանից ջրառն այս տարվա համար ավելի քիչ է պլանավորվել, բայց ջրային ոլորտի փորձագետ Կամո Աղաբաբյանի հաշվարկներով՝ իրականում պետք է էլ ավելի քիչ լիներ։
«Իմ հաշվարկով` մոտ 20 մլն խմ–ով պետք է ավելի քիչ լիներ, որովհետև հաշվարկների մեջ Ապարանի, ջրամբարի, լցվածության աստիճանը ճիշտ չի հաշվարկված։ Ապարանի ջրամբարից կարող էին 20 մլն–ով ավելի շատ նախատեսել, քան պլանավորված է»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում իր հաշվարկներն է ներկայացրել փորձագետը։
Հիշեցնենք` Սևանա լճի մասին օրենքով նախատեսված տարեկան 170 մլն խմ ջրառից այս տարվա համար Սևանա լճից պլանավորվել է 143.6 մլն խմ ջուր վերցնել ոռոգման նպատակով, որից մոտ 4 մլն–ը նախատեսվում է օգտագործել Սևանի ավազանում։
Հաշվի առնելով տեղումնառատ ձմռան և գարնան փաստը` ենթադրվում էր, որ Սևանա լճում ջրի մակարդակը ևս նախորդ տարիների համեմատ պետք է բարձր լիներ։ Մինչդեռ,
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով` լճի մակարդակը 2026 թվականի մայիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 1900.48 մ, որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 20 սմ-ով։
Կամո Աղաբաբյանի կարծիքով, չնայած հանրապետությունում գրանցված առատ տեղումներին, չի բացառվում, որ կոնկրետ Սևանի ավազանում ձյունն այս տարի ավելի քիչ է եղել, քան անցած տարի։
Սա ևս մի պատճառ է, ինչպես փորձագետն է ասում, այս տարի լիճն ավելի հանգիստ թողնելու։
«Իմ դիտողություններից մեկն էլ այն է, որ 1հա–ի համար ջրապահանջի ընդանուր հաշվարկի մեջ Շամիրամի ջրանցքով 1 հա–ի համար մոտ 19 000 խմ ջուր է ծախսվում, իսկ Հրազդանի ստորին ջրանցքով ավելի շատ է` մոտ 20 000 խմ։ Անթույլատրելի է ամեն տարի նույնը կրկնել։ Կառավարությունը պետք է ծրագիր ներկայացնի՝ ինչպես այդ թվերը նվազեցնել։ Իմ կարծիքն այն է, որ, հաշվի առնելով զարգացած և այլ երկրների փորձը, կարելի է այդ ցուցանիշը մեր երկրում իջեցնել մինչև 5-7 հազար խմ`1 հա–ի հաշվով»,– ասում է Աղաբաբյանը` արձանագրելով, որ այսօր 1 հա հողատարածքի ոռոգման միջին ջրապահանջը մեր երկրում սահմանված է մոտ 13 500 խմ։
Իրականում, սակայն, նրա խոսքով, Արզնի– Շամիրամ և ստորին Հրազդանի ջրանցքների տակ գտնվող հիմնական ջրառողները շատ ավելի մեծ ծավալի ջուր են սպառում, ինչը, նրա գնահատմամբ, անթույլատրելի է։
Ոռոգման ջրի պահանջարկը Կամո Աղաբաբյանի խոսքով, հաշվարկվում է տասնյակ տարիներ առաջ սահմանված ու մինչ օրս անփոփոխ մնացած չափորոշիչներով` հողամակերես, ցանված կուլտուրաների տեսակներ, հողի տեսակ, խոնավություն և այլն։
Նորմաները, նրա համոզմամբ, ճշգրտման կարիք ունեն, և տարիներ շարունակ նման ծրագրեր եղել են։ Այլ հարց է, որ չեն իրականացվել, և կառավարությունն այսօր էլ ջրառի պահանջարկը հաշվարկելիս հիմք է ընդունում իրենց արդիականությունը կորցրած նույն մեթոդաբանությունը։
Լրահոս
0