https://arm.sputniknews.ru/20260526/rue-mitrvopvolit-ilarivonin-harcaqnnutjunic-hetvo-azat-en-ardzakel-chekhiaji-vostikanutjunic-102620596.html
ՌՈւԵ միտրոպոլիտ Իլարիոնին հարցաքննությունից հետո ազատ են արձակել Չեխիայի ոստիկանությունից
ՌՈւԵ միտրոպոլիտ Իլարիոնին հարցաքննությունից հետո ազատ են արձակել Չեխիայի ոստիկանությունից
Sputnik Արմենիա
Չեխիայում միտրոպոլիտ Իլարիոնին (Ալֆեև) կանգնեցնելու, զննելու և ձերբակալելու հիմք է ծառայել անանուն մի նամակ: 26.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-26T16:10+0400
2026-05-26T16:10+0400
2026-05-26T16:10+0400
ռուս ուղղափառ եկեղեցի
հոգևորական
ձերբակալություն
չեխիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/10/34360481_0:43:2214:1288_1920x0_80_0_0_a76f4d54186e2b3513316924a01965cb.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Ռուս Ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները հայտնել են Չեխիայում երկօրյա ձերբակալության ենթարկված միտրոպոլիտ Իլարիոնի ազատ արձակվելու մասին:Միտրոպոլիտ Իլարիոնի մեքենան կանգնեցվել է մայիսի 24-ին, երբ այն դուրս էր գալիս Կառլովի Վարիի Սուրբ Պետրոսի և Պողոսի վանքի տարածքից: Մեքենայում Իլարիոնի հետ եղել է օպերատոր: Ոստիկանության պնդմամբ՝ մեքենայի խուզարկության ժամանակ, ենթադրաբար, հայտնաբերվել են «սպիտակ փոշով փաթեթներ»: Միտրոպոլիտին սպառնում էր մեկամսյա կալանք:Մայիսի 25-ին, ըստ միտրոպոլիտի տելեգրամյան ալիքի, նրա հարցաքննությունը շարունակվել է ավելի քան վեց ժամ անընդմեջ:Քննչական մեկուսարանում նրան այցելել են փաստաբանն ու Ռուսաստանի հյուպատոսը։ Պաշտպանությունն անթույլատրելի է գնահատել պահման պայմանները։ Նրա տեղեկություններով՝ միտրոպոլիտն ու նրան ուղեկցող օպերատորը երկար ժամանակ պահվել են առանց սննդի։Միտրոպոլիտ Իլարիոնի (Ալֆեև) ավտոմեքենան կանգնեցնելու, զննելու և ձերբակալելու համար հիմք է ծառայել մի անանուն նամակ:Պաշտպանությունն ընդգծում է, որ միտրոպոլիտ Իլարիոնը կտրականապես մերժում է ներգրավվածությունը անօրինական նյութերի ապօրինի պահման կամ փոխադրման մեջ:Միտրոպոլիտ Իլարիոնը (Ալֆեև) 2009-2022 թվականներին ղեկավարել է Մոսկվայի Պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժինը (ըստ էության՝ «եկեղեցական ԱԳՆ»-ն)։ 2022-24թթ. Իլարիոնը Ռուս Ուղղափառ Եկեղեցու Բուդապեշտի և Հունգարիայի թեմի առաջնորդն էր: 2024 թվականին Ռուս ուղղափառ եկեղեցու Սինոդի որոշմամբ ազատվել է պաշտոնից և ուղարկվել «հանգստի» («եկեղեցական կենսաթոշակ»)։ Պատարագներ է անցկացնում Կառլովի Վարիի Պետրոսի և Պողոսի Չեխական տաճարում:
չեխիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/10/34360481_181:0:2181:1500_1920x0_80_0_0_4421dce7cd91c7aff4b5fc3d9d071f63.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուս ուղղափառ եկեղեցի, հոգևորական, ձերբակալություն, չեխիա
ռուս ուղղափառ եկեղեցի, հոգևորական, ձերբակալություն, չեխիա
ՌՈւԵ միտրոպոլիտ Իլարիոնին հարցաքննությունից հետո ազատ են արձակել Չեխիայի ոստիկանությունից
Չեխիայում միտրոպոլիտ Իլարիոնին (Ալֆեև) կանգնեցնելու, զննելու և ձերբակալելու հիմք է ծառայել անանուն մի նամակ:
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Ռուս Ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները հայտնել են Չեխիայում
երկօրյա ձերբակալության ենթարկված միտրոպոլիտ Իլարիոնի ազատ արձակվելու մասին:
Միտրոպոլիտ Իլարիոնի մեքենան կանգնեցվել է մայիսի 24-ին, երբ այն դուրս էր գալիս Կառլովի Վարիի Սուրբ Պետրոսի և Պողոսի վանքի տարածքից: Մեքենայում Իլարիոնի հետ եղել է օպերատոր: Ոստիկանության պնդմամբ՝ մեքենայի խուզարկության ժամանակ, ենթադրաբար, հայտնաբերվել են «սպիտակ փոշով փաթեթներ»: Միտրոպոլիտին սպառնում էր մեկամսյա կալանք:
«Միտրոպոլիտ Իլարիոնը և օպերատորը ազատ են արձակվել։ Մանրամասները՝ ավելի ուշ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մայիսի 25-ին, ըստ միտրոպոլիտի տելեգրամյան ալիքի, նրա հարցաքննությունը շարունակվել է ավելի քան վեց ժամ անընդմեջ:
Քննչական մեկուսարանում նրան այցելել են փաստաբանն ու Ռուսաստանի հյուպատոսը։ Պաշտպանությունն անթույլատրելի է գնահատել պահման պայմանները։ Նրա տեղեկություններով՝ միտրոպոլիտն ու նրան ուղեկցող օպերատորը երկար ժամանակ պահվել են առանց սննդի։
Միտրոպոլիտ Իլարիոնի (Ալֆեև) ավտոմեքենան կանգնեցնելու, զննելու և ձերբակալելու համար հիմք է ծառայել մի անանուն նամակ:
«Փաստաբանը նաև հստակեցրել է, որ ոստիկանության գործողությունների համար հիմք է հանդիսացել հենց անանուն նամակը, այլ ոչ թե հեռախոսազանգ», – ասվում է միտրոպոլիտի տելեգրամյան ալիքի հաղորդագրության մեջ:
Պաշտպանությունն ընդգծում է, որ միտրոպոլիտ Իլարիոնը կտրականապես մերժում է ներգրավվածությունը անօրինական նյութերի ապօրինի պահման կամ փոխադրման մեջ:
Միտրոպոլիտ Իլարիոնը (Ալֆեև) 2009-2022 թվականներին ղեկավարել է Մոսկվայի Պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժինը (ըստ էության՝ «եկեղեցական ԱԳՆ»-ն)։ 2022-24թթ. Իլարիոնը Ռուս Ուղղափառ Եկեղեցու Բուդապեշտի և Հունգարիայի թեմի առաջնորդն էր: 2024 թվականին Ռուս ուղղափառ եկեղեցու Սինոդի որոշմամբ ազատվել է պաշտոնից և ուղարկվել «հանգստի» («եկեղեցական կենսաթոշակ»)։ Պատարագներ է անցկացնում Կառլովի Վարիի Պետրոսի և Պողոսի Չեխական տաճարում: