00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
49 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Իրանի ղեկավարության անդամները չեզոքացվել են «սողանցքներ» ներդնելու օգնությամբ. ԱԴԾ

© Sputnik / Алексей Никольский / Անցնել մեդիապահոցԱլեքսանդր Բորտնիկով
Ալեքսանդր Բորտնիկով - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2026
Բաժանորդագրվել
ՌԴ ԱԴԾ ղեկավարը ելույթ է ունեցել ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 58-րդ նիստում։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. ԱՄՆ–ն և Իսրայելը Իրանի բարձրաստիճան ղեկավարությանը չեզոքացրել են՝ օգտագործելով տվյալներ, որոնք ձեռք են բերել նաև Թեհրանի տեսահսկման համակարգերում ներդրած ծրագրային «սողանցքների» միջոցով։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը` ելույթ ունենալով ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 58-րդ նիստում։
Նա նշել է` արևմտյան տեխնոլոգիական հարթակներից կախվածությունը ԱՊՀ երկրների համար զգալի խոցելիություն է ստեղծում ՆԱՏՕ-ի առաջատար երկրների և նրանց դաշնակիցների հատուկ ծառայությունների կողմից կիբեռհարձակումների նկատմամբ։
«Ակնհայտ մտահոգիչ ազդակ է Իրանի բարձրաստիճան ղեկավարության ներկայացուցիչների ոչնչացումը ամերիկա-իսրայելական դաշինքի կողմից։ Զոհերի գտնվելու վայրի կոորդինատները ստացել են նաև Թեհրանի տեսադիտարկման համակարգերում ներդրած «սողանցքների» միջոցով», – ասել է Բորտնիկովը։
Նրա խոսքով՝ հաշվի առնելով այն խնդիրների բնույթը, որոնք քաղաքական ոլորտում լուծվում են արհեստական բանականության արևմտյան տեխնոլոգիաների օգնությամբ, իմաստ ունի մտածել, թե ինչու են Արևմուտքի ներկայացուցիչները մեծ հետաքրքրություն դրսևորում իրենց թվային նորարարությունները ԱՊՀ երկրների տնտեսությունների ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում, հատկապես կապի և պետական կառավարման համակարգերում ներդնելու հարցում։
«Մինչդեռ որոշումների կայացման համակարգերում օգտագործման համար առաջարկվող արտասահմանյան նեյրոցանցային մոդելների թափանցիկությունը երաշխավորված չէ։ Ինչպես և հնարավոր ճգնաժամի դեպքում երկրի օպերատիվ կառավարման ամբողջությամբ թվային մեխանիզմների հուսալիությունը»,– հավելել է ԱԴԾ տնօրենը։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։ Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ էր հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Լրահոս
0