https://arm.sputniknews.ru/20260526/hungariajum-orbani-karavarutjan-gvortsuneutjuny-hetaqnnvogh-handznazhvoghvov-e-steghtsvel-102638455.html
Հունգարիայում Օրբանի կառավարության գործունեությունը հետաքննող հանձնաժողով է ստեղծվել
Հունգարիայում Օրբանի կառավարության գործունեությունը հետաքննող հանձնաժողով է ստեղծվել
Sputnik Արմենիա
Որոշումն ընդունվել է ձայների մեծամասնությամբ՝ առանց նախնական քննարկումների։ 26.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-26T22:14+0400
2026-05-26T22:14+0400
2026-05-26T22:14+0400
հունգարիա
վիկտոր օրբան
պետեր մադյար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1a/78773457_0:134:2442:1508_1920x0_80_0_0_cd3a43ce83b737a732277129f6365a42.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik․ Հունգարիայի նորընտիր խորհրդարանը հաստատել է հինգ հանձնաժողովների ստեղծումը, որոնք կհետաքննեն Վիկտոր Օրբանի նախորդ կառավարության հնարավոր չարաշահումները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։Խորհրդարանի խոսնակ Ագնեշ Ֆորստհոֆերը հայտարարել է, որ որոշումն ընդունվել է ձայների ճնշող մեծամասնությամբ՝ առանց նախնական քննարկումների։ Հանձնաժողովների ստեղծման նախաձեռնողը «Տիսա» կուսակցությունն է, որը հաղթել է ապրիլի 12-ի ընտրություններում և կազմել է նոր կառավարություն՝ Պետեր Մադյարի գլխավորությամբ։ Խորհրդարանում մանդատների ավելի քան երկու երրորդն ունենալու շնորհիվ կուսակցությունը կարող է անարգել առաջ մղել իր նախաձեռնությունները։Եվս մեկ հանձնաժողով կհետաքննի համաներման հանգամանքները, որը Հունգարիայի նախկին նախագահ Կատալին Նովակը շնորհել էր մանկապղծության հողի վրա կատարված հանցագործության հետ կապ ունեցող անձին։ Այս որոշման շուրջ բարձրացած սկանդալը հանգեցրեց Նովակի և արդարադատության նախարար Յուդիտ Վարգայի հրաժարականին, որը նախկինում ամուսնացած էր Մադյարի հետ։ Նոր իշխանությունները փորձում են ապացուցել, որ համաներումը չէր կարող հաստատվել առանց Օրբանի մերձավոր շրջապատի մասնակցության։ Դրան զուգահեռ մեկ այլ առանձին հանձնաժողով կզբաղվի երեխաների պաշտպանության ոլորտում համակարգային խնդիրների հետաքննությամբ։Կոռուպցիայի դեմ պայքարը, պետությունից գողացված ակտիվների վերադարձը և մեղավորներին պատժելը եղել են «Տիսա»-ի նախընտրական ծրագրի հիմնական կետերը։ Ընդ որում, չնայած «վհուկների որս» չկազմակերպելու խոստումներին, Մադյարը խորհրդարանական ելույթներում կտրուկ քննադատել է Օրբանի նախկին նախարարներին ու թիմակիցներին՝ նրանց մեղադրելով կոռուպցիայի մեջ և անվանելով «մաֆիա»։ Նրա խոսքով՝ հնարավոր հետաքննությունների մեղադրյալներին «լավ փաստաբաններ պետք կգան»։«ՖԻԴԵՍ - Հունգարական քաղաքացիական միություն» կուսակցությունը, որն ընտրություններում պարտվելուց հետո ընդդիմություն է դարձել, նոր իշխանությունների գործողությունները որակել է որպես քաղաքական հաշվեհարդար։ Խմբակցությունից հայտարարել են, որ «Տիսա»-ն ստացած մեծամասնությունն օգտագործում է ոչ թե իր ծրագիրն իրականացնելու, այլ ընդդիմախոսների վրա ճնշում գործադրելու և քաղաքական լարվածությունը մեծացնելու համար։ Մի շարք փորձագետների կարծիքով՝ Մադյարը ձգտում է առավելագույնս թուլացնել Օրբանի կուսակցությունը և վերացնել գլխավոր քաղաքական ընդդիմությունը։
հունգարիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1a/78773457_203:0:2442:1679_1920x0_80_0_0_78d305c42eb245a2845f52f0db446e8c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հունգարիա, վիկտոր օրբան, պետեր մադյար
հունգարիա, վիկտոր օրբան, պետեր մադյար
Հունգարիայում Օրբանի կառավարության գործունեությունը հետաքննող հանձնաժողով է ստեղծվել
Որոշումն ընդունվել է ձայների մեծամասնությամբ՝ առանց նախնական քննարկումների։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik․ Հունգարիայի նորընտիր խորհրդարանը հաստատել է հինգ հանձնաժողովների ստեղծումը, որոնք կհետաքննեն Վիկտոր Օրբանի նախորդ կառավարության հնարավոր չարաշահումները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Խորհրդարանի խոսնակ Ագնեշ Ֆորստհոֆերը հայտարարել է, որ որոշումն ընդունվել է ձայների ճնշող մեծամասնությամբ՝ առանց նախնական քննարկումների։ Հանձնաժողովների ստեղծման նախաձեռնողը «Տիսա» կուսակցությունն է, որը հաղթել է ապրիլի 12-ի ընտրություններում և կազմել է նոր կառավարություն՝ Պետեր Մադյարի գլխավորությամբ։ Խորհրդարանում մանդատների ավելի քան երկու երրորդն ունենալու շնորհիվ կուսակցությունը կարող է անարգել առաջ մղել իր նախաձեռնությունները։
Յուրաքանչյուր հանձնաժողովի կազմում կընդգրկվի վեց պատգամավոր՝ «Տիսա»-ից և ընդդիմությունից։ Նրանք կզբաղվեն գործադիր իշխանության աշխատանքում հնարավոր խախտումների ստուգմամբ, ներառյալ հատուկ ծառայությունների գործունեությունը և պետական ունեցվածքի սեփականաշնորհումը։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձնեն Հունգարիայի ազգային բանկի նախկին ղեկավարությանը, որը կասկածվում է հիմնադրամի և դրա հետ կապված ներդրումային կառույցների միջոցները ոչ նպատակային օգտագործելու մեջ։
Եվս մեկ հանձնաժողով կհետաքննի համաներման հանգամանքները, որը Հունգարիայի նախկին նախագահ Կատալին Նովակը շնորհել էր մանկապղծության հողի վրա կատարված հանցագործության հետ կապ ունեցող անձին։ Այս որոշման շուրջ բարձրացած սկանդալը հանգեցրեց Նովակի և արդարադատության նախարար Յուդիտ Վարգայի հրաժարականին, որը նախկինում ամուսնացած էր Մադյարի հետ։ Նոր իշխանությունները փորձում են ապացուցել, որ համաներումը չէր կարող հաստատվել առանց Օրբանի մերձավոր շրջապատի մասնակցության։ Դրան զուգահեռ մեկ այլ առանձին հանձնաժողով կզբաղվի երեխաների պաշտպանության ոլորտում համակարգային խնդիրների հետաքննությամբ։
Կոռուպցիայի դեմ պայքարը, պետությունից գողացված ակտիվների վերադարձը և մեղավորներին պատժելը եղել են «Տիսա»-ի նախընտրական ծրագրի հիմնական կետերը։ Ընդ որում, չնայած «վհուկների որս» չկազմակերպելու խոստումներին, Մադյարը խորհրդարանական ելույթներում կտրուկ քննադատել է Օրբանի նախկին նախարարներին ու թիմակիցներին՝ նրանց մեղադրելով կոռուպցիայի մեջ և անվանելով «մաֆիա»։ Նրա խոսքով՝ հնարավոր հետաքննությունների մեղադրյալներին «լավ փաստաբաններ պետք կգան»։
«ՖԻԴԵՍ - Հունգարական քաղաքացիական միություն» կուսակցությունը, որն ընտրություններում պարտվելուց հետո ընդդիմություն է դարձել, նոր իշխանությունների գործողությունները որակել է որպես քաղաքական հաշվեհարդար։ Խմբակցությունից հայտարարել են, որ «Տիսա»-ն ստացած մեծամասնությունն օգտագործում է ոչ թե իր ծրագիրն իրականացնելու, այլ ընդդիմախոսների վրա ճնշում գործադրելու և քաղաքական լարվածությունը մեծացնելու համար։ Մի շարք փորձագետների կարծիքով՝ Մադյարը ձգտում է առավելագույնս թուլացնել Օրբանի կուսակցությունը և վերացնել գլխավոր քաղաքական ընդդիմությունը։