00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԱԺ նիստը չկայացավ. քվորում չկար

© SputnikԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2026
Բաժանորդագրվել
ԱԺ նիստի կայանալու համար անհրաժեշտ է առնվազն 54 պատգամավորի ներկայություն։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. ԱԺ նիստը չկայացավ, քանի որ մեկնարկին գրանցվել էր 5 պատգամավոր։
Նիստը նախագահող ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքը սահմանում է, որ գրանցումը շարունակվում է այնքան, մինչև անհրաժեշտ թվով պատգամավորներ չգրանցվեն։ ԱԺ-ն 4 ժամ ընդմիջում գնաց։
Նշենք, որ ԱԺ նիստի կայանալու համար անհրաժեշտ է առնվազն 54 պատգամավորի ներկայություն։
Խորհդարանի այս քառօրյայի օրակարգում 35 հարց կա։
ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանը գործելու է մինչև նոր խորհրդարանի ձևավորումը։ Չնայած այն հանգամանքին, որ հունիսի 7-ին Հայաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, Ազգային ժողովը հենց հաջորդ օրը՝ հունիսի 8-ին, քննարկելու է ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը։
Նշենք, որ ԱԺ պատգամավորների մեծ մասը այս պահին մասնակցում է մայիսի 8-ից մեկնարկած քարոզարշավին։
UDO-4 ժամ անց գրանցվել էր 9 պատգամավոր։ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հայտարարեց.
«Մինչև սահմանված ժամը գրանցվել է 9 պատգամավոր։ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ 4 ժամվա ընթացքում նիստի իրավազորության ապահովման համար անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել, և այսօրվա նիստերը համարվում են չկայացած»,– հայտնեց Արշակյանը։
Լրահոս
0