https://arm.sputniknews.ru/20260526/armen-duljan-arajin-mrcanaky-stacav-aram-abrahamjany-102620735.html
«Արմեն Դուլյան» առաջին մրցանակը ստացավ Արամ Աբրահամյանը
«Արմեն Դուլյան» առաջին մրցանակը ստացավ Արամ Աբրահամյանը
Sputnik Արմենիա
Հայաստանի ժուռնալիստների միությունը մրցանակակրին կշնորհի 600 հազար դրամ պարգև և մրցանակային արձանիկի՝ 2026–ի պատճենը։ 26.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-26T16:10+0400
2026-05-26T16:10+0400
2026-05-26T16:25+0400
արմեն դուլյան
մրցանակ
արամ աբրահամյան
ժուռնալիստների միություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/15/24180796_0:0:1400:789_1920x0_80_0_0_e73fcdca501fc810716beafe26b1edb5.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. «Արմեն Դուլյան» առաջին մրցանակը շնորհվել է ճանաչված հրապարակախոս, «Առավոտ» օրաթերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ժուռնալիստների միությունը։ Մրցանակը շնորհվել է Հայաստանի ժուռնալիստների միության և մրցութային հանձնաժողովի կողմից «Արմեն Դուլյան» մրցանակաբաշխության քվեարկության արդյունքների ամփոփման արդյունքում:Մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկված էին Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 ժամ» թերթի և «168.am» կայքի գլխավոր խմբագիր, մրցութային հանձնաժողովի նախագահ Սաթիկ Սեյրանյանը, «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնի պրոդյուսեր Վարդան Ալոյանը, քաղաքական վերլուծաբան, հրապարակախոս Հակոբ Բադալյանը, քաղաքական վերլուծաբան, հրապարակախոս Արմեն Բաղդասարյանը, 24News.am կայքի հիմնադիր և խմբագիր, քաղաքական մեկնաբան Նարեկ Գալստյանը, լրագրող Ալիսա Գևորգյանը, «5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը, «5-րդ ալիք» հեռուստաընկերության լրատվական ծառայության ղեկավար, հեռուստահաղորդավար, մեկնաբան Արտակ Հերիքյանը և լրագրող Դավիթ Սարգսյանը։Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել անվանի լրագրող–հրապարակախոսի Դուլյանի ծննդյան օրը։ Մրցանակը շնորհվել է Արամ Աբրահամյանին՝ իր երկարամյա ստեղծագործական սկզբունքային գործունեության, ազնիվ ու անկողմնակալ լրագրությանը դավանելու, մարդկային որակների, գործընկերներին ու լրագրողների երիտասարդ սերնդին արժեհամակարգ փոխանցելու, լրագրողական ուրույն ձեռագիր ունենալու գնահատելի որակների համար:Բրոնզե արձանիկի բնօրինակը պատրաստվել է reArmenia-ի հարթակում հանրային դրամահավաքի շնորհիվ։ Հեղինակը երիտասարդ քանդակագործ Արման Համբարձումյանն է, որը մրցանակային արձանիկի հեղինակային իրավունքն ամբողջովին զիջել է Արմեն Դուլյանի ընտանիքին։2026 թվականի մրցանակային արձանիկի կրկնօրինակը ևս պատրաստել է հեղինակը և հանձնել Հայաստանի ժուռնալիստների միությանը։Հայաստանի ժուռնալիստների միությունը մրցանակակրին կշնորհի 600 հազար դրամ պարգև և մրցանակային արձանիկի՝ 2026–ի պատճենը։Արմեն Դուլյանն ավելի քան չորս տասնամյակ աշխատել է հայաստանյան և օտարերկրյա լրատվամիջոցներում՝ «Սպուտնիկ Արմենիա», «Ազատություն», Հայաստանի հանրային, «Ռադիո Ռոսիի» ռադիոկայաններում, Հայաստանի հանրային, «Շանթ», «Կենտրոն» հեռուստակայաններում, «Արմենպրես» լրատվական գործակալությունում, հրապարակախոսական հոդվածներով հանդես է եկել Հայաստանի բազմաթիվ տպագիր և առցանց լրատվամիջոցներում։ 1992-1993 թվականներին եղել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը։Մահացել է 2025 թվականի հունվարին՝ 71 տարեկանում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/15/24180796_0:0:1244:932_1920x0_80_0_0_e44371d7761fa2612ccfecf2c209f141.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն դուլյան, մրցանակ, արամ աբրահամյան, ժուռնալիստների միություն
արմեն դուլյան, մրցանակ, արամ աբրահամյան, ժուռնալիստների միություն
«Արմեն Դուլյան» առաջին մրցանակը ստացավ Արամ Աբրահամյանը
16:10 26.05.2026 (Թարմացված է: 16:25 26.05.2026) Հայաստանի ժուռնալիստների միությունը մրցանակակրին կշնորհի 600 հազար դրամ պարգև և մրցանակային արձանիկի՝ 2026–ի պատճենը։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. «Արմեն Դուլյան» առաջին մրցանակը շնորհվել է ճանաչված հրապարակախոս, «Առավոտ» օրաթերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ժուռնալիստների միությունը։
Մրցանակը շնորհվել է Հայաստանի ժուռնալիստների միության և մրցութային հանձնաժողովի կողմից «Արմեն Դուլյան» մրցանակաբաշխության քվեարկության արդյունքների ամփոփման արդյունքում:
«Ի սկզբանե որոշված էր, որ մրցութային հանձնաժողովը կընտրի այն արժանավոր լրագրողին, որը մասնագիտական գործունեությամբ ու պրոֆեսիոնալ բարձր որակներով աչքի է ընկել իր ամբողջ կարիերայի ընթացքում, ուստի մրցույթին մասնակցության հայտեր չեն ընդունվել»,– ասված է ՀԺՄ հայտարարության մեջ։
Մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկված էին Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 ժամ» թերթի և «168.am» կայքի գլխավոր խմբագիր, մրցութային հանձնաժողովի նախագահ Սաթիկ Սեյրանյանը, «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնի պրոդյուսեր Վարդան Ալոյանը, քաղաքական վերլուծաբան, հրապարակախոս Հակոբ Բադալյանը, քաղաքական վերլուծաբան, հրապարակախոս Արմեն Բաղդասարյանը, 24News.am կայքի հիմնադիր և խմբագիր, քաղաքական մեկնաբան Նարեկ Գալստյանը, լրագրող Ալիսա Գևորգյանը, «5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը, «5-րդ ալիք» հեռուստաընկերության լրատվական ծառայության ղեկավար, հեռուստահաղորդավար, մեկնաբան Արտակ Հերիքյանը և լրագրող Դավիթ Սարգսյանը։
Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել անվանի լրագրող–հրապարակախոսի Դուլյանի ծննդյան օրը։ Մրցանակը շնորհվել է Արամ Աբրահամյանին՝ իր երկարամյա ստեղծագործական սկզբունքային գործունեության, ազնիվ ու անկողմնակալ լրագրությանը դավանելու, մարդկային որակների, գործընկերներին ու լրագրողների երիտասարդ սերնդին արժեհամակարգ փոխանցելու, լրագրողական ուրույն ձեռագիր ունենալու գնահատելի որակների համար:
Հայաստանի ժուռնալիստների միությունից հիշեցրել են, որ 2025 թվականին՝ մրցանակաբաշխության մեկնարկից մեկ տարի առաջ, Արմեն Դուլյանի ընտանիքը և գործընկերները նախաձեռնեցին մրցանակային արձանիկի բնօրինակի ստեղծումը, որի հիման վրա Հայաստանի ժուռնալիստների միությունն ամեն տարի կստեղծի կրկնօրինակը և կհանձնի մրցանակակրին։
Բրոնզե արձանիկի բնօրինակը պատրաստվել է reArmenia-ի հարթակում հանրային դրամահավաքի շնորհիվ։ Հեղինակը երիտասարդ քանդակագործ Արման Համբարձումյանն է, որը մրցանակային արձանիկի հեղինակային իրավունքն ամբողջովին զիջել է Արմեն Դուլյանի ընտանիքին։
2026 թվականի մրցանակային արձանիկի կրկնօրինակը ևս պատրաստել է հեղինակը և հանձնել Հայաստանի ժուռնալիստների միությանը։
Հայաստանի ժուռնալիստների միությունը մրցանակակրին կշնորհի 600 հազար դրամ պարգև և մրցանակային արձանիկի՝ 2026–ի պատճենը։
Արմեն Դուլյանն ավելի քան չորս տասնամյակ աշխատել է հայաստանյան և օտարերկրյա լրատվամիջոցներում՝
«Սպուտնիկ Արմենիա», «Ազատություն», Հայաստանի հանրային, «Ռադիո Ռոսիի» ռադիոկայաններում, Հայաստանի հանրային, «Շանթ», «Կենտրոն» հեռուստակայաններում, «Արմենպրես» լրատվական գործակալությունում, հրապարակախոսական հոդվածներով հանդես է եկել Հայաստանի բազմաթիվ տպագիր և առցանց լրատվամիջոցներում։ 1992-1993 թվականներին եղել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը։
Մահացել է 2025 թվականի հունվարին՝ 71 տարեկանում։