https://arm.sputniknews.ru/20260526/arkatsakhndir-gvortsvoghutjunner-ihpkn-meghadrum-e-amnin--102617324.html
Արկածախնդիր գործողություններ. ԻՀՊԿ–ն մեղադրում է ԱՄՆ–ին
Արկածախնդիր գործողություններ. ԻՀՊԿ–ն մեղադրում է ԱՄՆ–ին
Sputnik Արմենիա
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ պատասխան միջոցներ կձեռնարկեն հրադադարի ցանկացած խախտման դեպքում։ 26.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-26T15:02+0400
2026-05-26T15:02+0400
2026-05-26T15:23+0400
ամն
իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ)
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/12/98943925_0:0:1920:1080_1920x0_80_0_0_b711ca977a72f04d9579effcb0205ba9.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ԱՄՆ-ին մեղադրել է Իրանի օդային տարածք ներխուժելու համար՝ հայտարարելով, որ Թեհրանը պատասխան տալու իրավունք է վերապահում։ Տեղեկությունը հայտնում է «Fars»-ը։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ ուժերը Իրանի հարավում հարվածել են հրթիռների արձակման հարթակներին և նավակներին։ Այս տեղեկությունը հայտնել էր «Fox News»-ը, իսկ ավելի ուշ հաստատել էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նա նշել էր, որ նեղուցները պետք է բացվեն, և դրանք այսպես թե այնպես կբացվեն։ Հարձակումը տեղի է ունեցել Կատարում բանակցությունների ֆոնին։«Ամերիկյան բանակը, որպես այդ շրջանում իր արկածախնդիր գործողությունների շարունակություն, ներխուժել է Իրանի օդային տարածք Պարսից ծոցի հատվածում», – ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։Պահապանների կորպուսը նշել է, որ գործարկել է հակաօդային պաշտպանություն միջոցներ և խոցել MQ-9 անօդաչու, ինչպես նաև ստիպել է F-35 ինքնաթիռին և RQ-4 անօդաչուին լքել Իրանի օդային տարածքը։Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։Չնայած պայմանավորվածությունների բացակայությանը՝ կողմերը ձեռնպահ են մնում ռազմական գործողությունների վերսկսումից, միաժամանակ ԱՄՆ-ն ուժեղացրել է տնտեսական ճնշումը, այդ թվում` Իրանի արտաքին առևտրի սահմանափակման միջոցառումները:
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/12/98943925_277:0:1717:1080_1920x0_80_0_0_de9f5e81141e0be6d9a506e4ee8b8602.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , իրանի իսլամական հանրապետություն
ամն, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , իրանի իսլամական հանրապետություն
Արկածախնդիր գործողություններ. ԻՀՊԿ–ն մեղադրում է ԱՄՆ–ին
15:02 26.05.2026 (Թարմացված է: 15:23 26.05.2026) ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ պատասխան միջոցներ կձեռնարկեն հրադադարի ցանկացած խախտման դեպքում։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ԱՄՆ-ին մեղադրել է Իրանի օդային տարածք ներխուժելու համար՝ հայտարարելով, որ Թեհրանը պատասխան տալու իրավունք է վերապահում։ Տեղեկությունը հայտնում է «Fars»-ը։
Ավելի վաղ
հայտնի էր դարձել, որ ԱՄՆ ուժերը Իրանի հարավում հարվածել են հրթիռների արձակման հարթակներին և նավակներին։ Այս տեղեկությունը հայտնել էր «Fox News»-ը, իսկ ավելի ուշ հաստատել էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նա նշել էր, որ նեղուցները պետք է բացվեն, և դրանք այսպես թե այնպես կբացվեն։ Հարձակումը տեղի է ունեցել Կատարում բանակցությունների ֆոնին։
«Ամերիկյան բանակը, որպես այդ շրջանում իր արկածախնդիր գործողությունների շարունակություն, ներխուժել է Իրանի օդային տարածք Պարսից ծոցի հատվածում», – ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։
Պահապանների կորպուսը նշել է, որ գործարկել է հակաօդային պաշտպանություն միջոցներ և խոցել MQ-9 անօդաչու, ինչպես նաև ստիպել է F-35 ինքնաթիռին և RQ-4 անօդաչուին լքել Իրանի օդային տարածքը։
«ԻՀՊԿ-ն զգուշացնում է և օրինական իրավունք է համարում պատասխան միջոցներ ձեռնարկել ԱՄՆ բանակի կողմից հրադադարի ցանկացած խախտման դեմ», – հավելել են Իրանի զինվորականները։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած
10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ
բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
Չնայած պայմանավորվածությունների բացակայությանը՝ կողմերը ձեռնպահ են մնում ռազմական գործողությունների վերսկսումից, միաժամանակ ԱՄՆ-ն ուժեղացրել է տնտեսական ճնշումը, այդ թվում` Իրանի արտաքին առևտրի սահմանափակման միջոցառումները: