00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:30
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
32 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Անխտիր բոլորը քաղբանտարկյալ են. Մարուքյանը` վերջին 1 տարում քրեական վարույթների մասին

© Photo : press office of Լուսավոր ՀայաստանԷդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյան - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2026
Բաժանորդագրվել
Էդմոն Մարուքյանը պնդում է, որ չի հավատում իրավապահների կողմից հրապարակված որևէ ձայնագրության։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը քաղբանտարկյալ է համարում վերջին 1 տարում քրեական վարույթներով անցնող բոլոր անձանց։ Այս մասին նա հայտարարեց ԱԱԾ շենքի դիմաց, որտեղ էլ իրականացնում է կուսակցության քարոզարշավը։
«Բոլոր այն անձինք, ում հանդեպ վերջին 4-5 ամսում, դրանից առաջ էլ մինչև 1 տարվա ընթացքում քրեական վարույթներ են նախաձեռնվել` քաղբանտարկյալներ են` սկսած Սամվել Կարապետյանից։ Բագրատ սրբազանի գործն էլ առաջիններից է եղել»,– նշեց Մարուքյանը։
Նա պնդեց, որ իրավապահների հրապարակած որևէ ձայնագրության չի հավատում, հատկապես Բագրատ սրբազանի գործով կեղծված ձայնագրությունից հետո։ Հայտարարեց, որ ամբողջ ժողովուրդը հիմա գաղտնալսվում է, չնայած, որ դա անձնական կյանքի իրավունքի կոպիտ խախտում է։
Կուսակցությունից պատգամավորի թեկնածու Կարպիս Փաշոյանն էլ նշեց, որ այսօր ընտրովի արդարադատություն է իրականացվում, մարդկանց հետապնդում են այն ժամանակ, երբ նրանք քաղաքական ակտիվություն են ցուցաբերում ՀՀ իշխանությունների դեմ։ Պնդեց` այդ իրավիճակն ամբողջությամբ տեղավորվում է քաղբանտարկյալի և քաղաքական հետապնդման տրամաբանության մեջ։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
Լրահոս
0