00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:43
18 ր
Ուղիղ եթեր
10:01
7 ր
Ուղիղ եթեր
10:08
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԱՄՆ պետքարտուղարը բացահայտ աջակցություն հայտնեց ՀՀ գործող իշխանությանը

© PhotoՄարկո Ռուբիո
Մարկո Ռուբիո - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2026
Բաժանորդագրվել
Ռուբիոյի խոսքով` իրենք հարգում են ինքնիշխանությունը, քանի որ այսպես են լավագույնս գործում երկկողմ հարաբերությունները։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն բացահայտ աջակցություն հայտնեց ՀՀ գործող իշխանությանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մոտ մեկ ժամ առաջ ՀՀ ժամանած Ռուբիոն և Արարատ Միրզոյանը «Զվարթոցում» նախաստորագրեցին մի շարք փաստաթղթեր։ Ստորագրված փաստաթղթերի թվում են «ՀՀ և ԱՄՆ միջև Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման վերաբերյալ ռազմավարական համագործակցության» շրջանակային համաձայնագիրը և «ՀՀ և ԱՄՆ միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը»: Փաստաթղթերը ստորագրելուց հետո նրանք հանդես եկան մամուլի համար հայտարարություններով։
Ռուբիոն նշեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը ճանապարհ է հարթում անկախ ապագա Հայաստանի համար։

«Եվ մենք ուրախ ենք մեր աջակցությունը հայտնել այս տեսլականին, այս խիզախությանը, ձեր նվիրվածությանը և պատրաստակամությանը երկրի ապագայի համար։ Մենք ուրախ ենք և հպարտ ենք, որ մասնիկն ենք այս ամենի և պատրաստ ենք միասին ավելին անել»,–Արարատ Միրզոյանի հետ փաստաթղթերի ստորագրումից հետո ասաց Ռուբիոն։
Ռուբիոն անդրադարձավ «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» շրջանակում ռազմավարական համագործակցությանը` նշելով, թե իր համար պատիվ է առաջ տանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսլականը, որը նա «խիզախ ուղի» որակեց։
«Այս խիզախ ուղին Հարավային Կովկասը տանում է խաղաղության․ այդ ուղին ամրագրվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում։ Ինձ համար պատիվ էր այսօր արտգործնախարարի հետ նախաստորագրել մեր երկկողմ համաձայնագիր, որն ամենախոշոր քայլերից մեկն է այս պատմական ուղին իրականություն դարձնելու ուղղությամբ։ Սա Հայաստանում և տարածաշրջանում խաղաղության ու բարգավաճման ճանապարհ է»,– նշեց Ռուբիոն։
Պետքարտուղարը հայտարարեց, որ ՀՀ–ԱՄՆ հարաբերությունները զարգացնում են ամենատարբեր ուղղություններով։
«Մենք նաև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրություն ենք ստորագրել, որը մեր երկկողմ հարաբերությունների շրջանակն է սահմանում, նոր ուղի է նախանշում, որից օգուտներ կստանան թե՛ հայերը, թե՛ ամերիկացիները։ Մենք հարգում ենք ինքնիշխանությունը. այսպես են լավագույնս գործում երկկողմ հարաբերությունները, երբ երկու երկրներն էլ առավելություններ են տեսնում իրենց համագործակցության մեջ։ Մեր գործընկերությունը դառնում է ռազմավարական, երբ մենք կիսում ենք ապագայի վերաբերյալ մեր տեսլականը և կարող ենք միմյանց օգնելով՝ միասին հասնել ավելի լավ ապագայի»,– ընդգծեց նա։
Փոխըմբռման հուշագիրը, ըստ Ռուբիոյի, կարևորագույն հանքանյութերի մասին է։
«Բոլոր այցերի ժամանակ կարևորագույն հանքանյութերի մասին մենք շատ ենք խոսում․ բոլոր տեխնոլոգիաները, նորարարությունները 21–րդ դարում սա անհրաժեշտ գործոն է, դրանց մշակումն ու վերամշակումը, արդյունահանումը կարևոր է ապագա բարեկեցության համար։ Այն երկրները, որոնք կկարողանան դա անել, կկարողանան տնտեսական անկախություն ձեռք բերել ու հայտնվել նորությունների կենտրոնում»,– ասաց ԱՄՆ պետքարտուղարը։
Հավելենք, որ ԱՄՆ պետքարտուղարի այցի մասին հայտնի դարձավ երեկ, մինչ այդ դրա մասին չէր հայտարարվել։ Նա ժամանեց Նյու Դելիից (Հնդկաստան) և «Զվարթնոց» օդանավակայանում փաստաթղթեր ստորագրելուց և հայտարարություններից հետո մեկնեց Հայաստանից։
Լրահոս
0