00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
49 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ընդունելու ենք երկրի գլխավոր` «Սաֆարովին կանխարգելման օրենքը». Սամվել Կարապետյան

Բաժանորդագրվել
Կուսակցության անդամ, իրավաբան Արամ Վարդևանյանն ավելացրեց, որ այդ օրենքը այլ կերպ կոչվելու է ատելության կանխարգելման փաթեթ։
ԵՐԵՎԱՆ, մայիսի 25 – Sputnik. Հունիսի 7–ի ընտրությունների ադյունքներում, եթե հաղթի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, ապա կառավարության հենց առաջին նիստին ընդունելու են երկրի գլխավոր` «Սաֆարովին կանխարգելման օրենքը»։ Այդ մասին այսօր հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը։
«Եթե մենք չկարողանանք կանգնեցնել Փաշինյանի և Ալիևի պլանավորած 300 հազար ադրբեջանցիների մուտքը Հայաստան, կստացվի, որ մեր տնտեսական բոլոր ծրագրերն անիրագործելի են դառնալու, քանի որ հիմնական աշխատատեղերը բաժին են հասնելու ադրբեջանցիներին։ Դրա համար մենք մեր կառավարության հենց առաջին նիստին ընդունելու ենք մեր երկրի գլխավոր օրենքը, որը մենք կոչել ենք «Սաֆարովին կանխարգելման օրենք», որպեսզի ադրբեջանցիներին արգելենք գնել մեր հողերը, տները, նվեր ստանալ մեր հողերը»,– հայտարարեց Կարապետյանը։
Կուսակցության անդամ, իրավաբան Արամ Վարդևանյանն ավելացրեց, որ այդ օրենքը այլ կերպ կոչվելու է ատելության կանխարգելման փաթեթ։
«Մենք առաջարկում ենք, որ Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող որևիցե ֆիզկական կամ իրավաբանական անձ` որպես իրական շահառու ՀՀ–ում գործունեություն ծավալող, չի կարողանալու ձեռք բերել մեր երկրում որևէ անշարժ գույք»,– ընդգծեց նա։
Կուսակցության մեկ այլ անդամ՝ սահմանադրագետ Գոհար Մելոյանն իր կողմից հիշեցրեց, որ այսօր մենք լրջագույն անվտանգային խնդրի առաջ ենք, քանի որ որքան էլ գործող իշխանությունը խոսի խաղաղության մասին, մեր երկրի ինքնիշխան տարածքում խախտված է տարածքային ամբողջականությունը։
«ՀՀ 4 մարզերում ադրբեջանական զինված ներկայություն կա, և ադրբեջանական զորքերը ոչ միայն չեն հեռացվել այդ տարածքներից, այլև օդում կախված է մնացել անկլավների հարցը»,– նշեց Մելոյանը։
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսի ժամանակ հակադարձել էր Սամվել Կարապետյանին` վստահեցնելով, թե իրենց իշխանության օրոք 300 000 ադրբեջանցի չի բնակեցվի Հայաստանում։

Նշենք, որ դեռ 2024 թվականի դեկտեմբերի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե անցյալ դարավերջին Հայաստանը լքած շուրջ 300 000 ադրբեջանցի սպասում է իր վերադարձի և վերաինտեգրման պայմանների վերաբերյալ Երևանի պատասխանին։
Լրահոս
0