https://arm.sputniknews.ru/20260525/su-25-ery-erevani-erknqum-majraqaghaqum-razmakan-shqerti-pvordzern-en-102572564.html
Սու-25-երը Երևանի երկնքում. մայրաքաղաքում ռազմական շքերթի փորձերն են
Սու-25-երը Երևանի երկնքում. մայրաքաղաքում ռազմական շքերթի փորձերն են
Sputnik Արմենիա
Շքերթին կցուցադրվի ՀՀ ԶՈւ զինանոցում առկա տեղական արտադրության ռազմական տեխնիկան։ 25.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-25T12:01+0400
2026-05-25T12:01+0400
2026-05-25T12:02+0400
շքերթ
երևան
սու–25 գրոհիչ
https://cdn.am.sputniknews.ru/img/2299/28/22992838_0:57:1600:957_1920x0_80_0_0_2f0f333bbaf5eb1ea301d022a2f8a22f.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Մայիսի 28-ին Երևանում կանցկացվեն Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառումները։ Կենտրոնական միջոցառումներից կլինի ռազմական շքերթը։Ռազմական տեխնիկան արդեն բերվել են մայրաքաղաքի կենտրոն՝ փորձերի համար: Այս պահին Երևանի երկնքում վարժական թռիչքներ են իրականացնում ՀՀ ռազմաօդային ուժերի Սու-25 գրոհային ինքնաթիռները։Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ շքերթին ՀՀ զինված ուժերի զինանոցում գտնվող հայկական արտադրության ռազմական տեխնիկա և սպառազինություն կներկայացվի՝ սկսած անօդաչու թռչող սարքերից և ռադիոլոկացիոն համակարգերից մինչև կապի միջոցներ և այլ տեխնիկա։Նախարարի խոսքով՝ առաջիկա շքերթը յուրօրինակ հաշվետվություն կլինի հանրության առաջ պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքների վերաբերյալ։Նա նշել էր, որ խոսքը հիմնականում 2022-2025 թվականներին գնված զենքի մասին է:Հիշեցնենք, որ վերջին անգամ Հայաստանում ռազմական շքերթ էր տեղի ունեցել 2016 թվականի սեպտեմբերի 21-ին և նվիրված էր ՀՀ անկախության 25-ամյակին։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2299/28/22992838_109:0:1529:1065_1920x0_80_0_0_66f0d1389eaedbfd90870b08689e71dd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շքերթ, երևան, սու–25 գրոհիչ
շքերթ, երևան, սու–25 գրոհիչ
Սու-25-երը Երևանի երկնքում. մայրաքաղաքում ռազմական շքերթի փորձերն են
12:01 25.05.2026 (Թարմացված է: 12:02 25.05.2026) Շքերթին կցուցադրվի ՀՀ ԶՈւ զինանոցում առկա տեղական արտադրության ռազմական տեխնիկան։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Մայիսի 28-ին Երևանում կանցկացվեն Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառումները։ Կենտրոնական միջոցառումներից կլինի ռազմական շքերթը։
Ռազմական տեխնիկան արդեն բերվել են մայրաքաղաքի կենտրոն՝ փորձերի համար: Այս պահին Երևանի երկնքում վարժական թռիչքներ են իրականացնում ՀՀ ռազմաօդային ուժերի Սու-25 գրոհային ինքնաթիռները։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ շքերթին ՀՀ զինված ուժերի զինանոցում գտնվող հայկական արտադրության ռազմական տեխնիկա և սպառազինություն կներկայացվի՝ սկսած անօդաչու թռչող սարքերից և ռադիոլոկացիոն համակարգերից մինչև կապի միջոցներ և այլ տեխնիկա։
Նախարարի խոսքով՝ առաջիկա շքերթը յուրօրինակ հաշվետվություն կլինի հանրության առաջ պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքների վերաբերյալ։
«Մենք կցուցադրենք բոլոր զենքերն ու ռազմական տեխնիկան, որոնք նախկինում երբեք չենք ցուցադրել հանրությանը. ձեռք ենք բերել, բայց չենք ցուցադրել», – հայտարարել էր Պապիկյանը։
Նա նշել էր, որ խոսքը հիմնականում 2022-2025 թվականներին գնված զենքի մասին է:
Հիշեցնենք, որ վերջին անգամ Հայաստանում ռազմական շքերթ էր տեղի ունեցել 2016 թվականի սեպտեմբերի 21-ին և նվիրված էր ՀՀ անկախության 25-ամյակին։