https://arm.sputniknews.ru/20260525/rusakan-banaky-verahskvoghutjan-tak-e-vercrel-dvobrvopasvovvo-bnakavajry-pn-102583173.html
Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Դոբրոպասովո բնակավայրը․ ՊՆ
Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Դոբրոպասովո բնակավայրը․ ՊՆ
Sputnik Արմենիա
Պաշտպանական գերատեսչությունը ռազմական հատուկ գործողության վերաբերյալ նոր տվյալներ է հայտնել։ 25.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-25T15:31+0400
2026-05-25T15:31+0400
2026-05-25T15:31+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
ուկրաինա
զորք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/05/94263451_0:0:3130:1762_1920x0_80_0_0_7151e9382db0e5ef5f206bef4a74b95c.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Դնեպրոպետրովսկի մարզի Դոբրոպասովո բնակավայրը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։Բնակավայրը վերահսկողության տակ է վերցվել «Արևելք» զորախմբավորման ստորաբաժանումների կողմից։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/05/94263451_0:0:2732:2048_1920x0_80_0_0_18e9f0494327be521494ffc6f2552ece.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, զորք
ռուսաստան, ուկրաինա, զորք
Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Դոբրոպասովո բնակավայրը․ ՊՆ
Պաշտպանական գերատեսչությունը ռազմական հատուկ գործողության վերաբերյալ նոր տվյալներ է հայտնել։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Դնեպրոպետրովսկի մարզի Դոբրոպասովո բնակավայրը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Բնակավայրը վերահսկողության տակ է վերցվել «Արևելք» զորախմբավորման ստորաբաժանումների կողմից։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։