https://arm.sputniknews.ru/20260525/rd-n-kharvatsi-kievi-razmardjunaberakan-objektnerin-i-pataskhan-lzhh-qvoleji-harvatsneri-agn-102590660.html
ՌԴ-ն կհարվածի Կիևի ռազմարդյունաբերական օբյեկտներին` ի պատասխան ԼԺՀ քոլեջի հարվածների. ԱԳՆ
ՌԴ-ն կհարվածի Կիևի ռազմարդյունաբերական օբյեկտներին` ի պատասխան ԼԺՀ քոլեջի հարվածների. ԱԳՆ
Sputnik Արմենիա
Մայիսի լույս 22-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը ԱԹՍ-ներով հարձակում են գործել Լուգանսկի Հանրապետության Ստարոբելսկի պետական մանկավարժական համալսարանի... 25.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-25T18:23+0400
2026-05-25T18:23+0400
2026-05-25T18:23+0400
ռուսաստան
արտաքին գործերի նախարարություն (ագն)
ուկրաինա
կիև
լուգանսկ
քոլեջ
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/03/95404657_0:0:1600:901_1920x0_80_0_0_0ce751b829a92f162be8c608cf8de8bf.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Ռուսաստանը սկսում է հետևողական համակարգային հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին։ Այս մասին հայտնել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը։«Ուկրաինայի ԶՈւ կողմից ԱԹՍ-ների կիրառմամբ իրականացված արյունալի հարձակումը Լուգանսկի Հանրապետության Ստարոբելսկի պետական մանկավարժական համալսարանի ուսումնական մասնաշենքի և հանրակացարանի վրա քաղաքացիական անձանց միտումնավոր թիրախավորող, երեխաների սառնասիրտ սպանություններ կատարող Կիևի ռեժիմի նացիստական և ահաբեկչական էության հերթական աղաղակող վկայությունն է», - ասված է հայտարարության մեջ:«Ստեղծված պայմաններում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը ձեռնամուխ են լինում Կիևում ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին համակարգային հարվածներ հասցնելուն, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի մասնագետների (որոնք պատասխանատու են բաղադրիչների մատակարարման, հետախուզական տվյալների տրամադրման և թիրախավորման համար) աջակցությամբ Կիևի ռեժիմի կողմից օգտագործվող ԱԹՍ-ների նախագծման, արտադրության, ծրագրավորման և կիրառման նախապատրաստման կոնկրետ վայրերին», - ընդգծվում է փաստաթղթում:Արտաքին գործերի նախարարությունը նախազգուշացնում է օտարերկրյա քաղաքացիներին, ներառյալ դիվանագիտական առաքելությունների անձնակազմին` Կիևից հնարավորինս շուտ հեռանալու անհրաժեշտության մասին, իսկ քաղաքի բնակիչներին հորդորում է մոտ չգտնվել ռազմական և վարչական ենթակառուցվածքների օբյեկտներին:Մայիսի լույս 22-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը ԱԹՍ-ներով հարձակում են գործել Լուգանսկի Հանրապետության Ստարոբելսկի պետական մանկավարժական համալսարանի ուսումնական մասնաշենքի և քոլեջի հանրակացարանի վրա: Հարվածի պահին հանրակացարանի հինգ հարկանի շենքում գտնվել է 14-18 տարեկան 86 երեխա: Զոհվել և վիրավորվել են տասնյակ մարդիկ։ Ահաբեկչության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դատապարտել էր Ուկրաինայի զինված ուժերի հարվածը Ստարոբելսկի քոլեջի հանրակացարանին: Ինչպես հայտարարել է ՌԴ նախագահը, ուսումնական հաստատության վրա հարձակումը պատահական չի եղել. 16 անօդաչու թռչող սարքեր 3 ալիքներով հարձակվել են նույն վայրի վրա: Նա ՌԴ դիվանագետներին հանձնարարել է միջազգային հանրությանը տեղեկացնել ԼԺՀ-ում Կիևի ռեժիմի հանցագործության մասին։ Պուտինը նաև ընդգծել է, որ անհնար է սահմանափակվել արտաքին գործերի նախարարության հայտարարություններով: Պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է ներկայացնել Ուկրաինայի զինված ուժերի հարվածին պատասխանելու առաջարկներ:
ուկրաինա
կիև
լուգանսկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/03/95404657_0:0:1600:1201_1920x0_80_0_0_13c43561b06b769c7651242d2da73c3d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), ուկրաինա, կիև, լուգանսկ, քոլեջ, պատերազմ
ռուսաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), ուկրաինա, կիև, լուգանսկ, քոլեջ, պատերազմ
ՌԴ-ն կհարվածի Կիևի ռազմարդյունաբերական օբյեկտներին` ի պատասխան ԼԺՀ քոլեջի հարվածների. ԱԳՆ
Մայիսի լույս 22-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը ԱԹՍ-ներով հարձակում են գործել Լուգանսկի Հանրապետության Ստարոբելսկի պետական մանկավարժական համալսարանի ուսումնական մասնաշենքի և քոլեջի հանրակացարանի վրա:
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Ռուսաստանը սկսում է հետևողական համակարգային հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին։ Այս մասին հայտնել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Ուկրաինայի ԶՈւ կողմից ԱԹՍ-ների կիրառմամբ իրականացված արյունալի հարձակումը Լուգանսկի Հանրապետության Ստարոբելսկի պետական մանկավարժական համալսարանի ուսումնական մասնաշենքի և հանրակացարանի վրա քաղաքացիական անձանց միտումնավոր թիրախավորող, երեխաների սառնասիրտ սպանություններ կատարող Կիևի ռեժիմի նացիստական և ահաբեկչական էության հերթական աղաղակող վկայությունն է», - ասված է հայտարարության մեջ:
«Զելենսկին և նրա արևմտյան հովանավորները, որոնք Ուկրաինայի զինված ուժերին մատակարարում են ՌԴ ժողովրդի դեմ հանցագործությունների գործիքներ, ամբողջ աշխարհին ցույց տվեցին, որ կոպտորեն անտեսում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը։ Ակնհայտ է նաև հակամարտության ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանությունը կարգավորող 1949 թվականի Ժնևի կոնվենցիաների և 1989 թվականի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի և մի շարք այլ նշանակալի միջազգային ակտերի ուղղակի ոտնահարումը», նշվում է ԱԳՆ հայտարարության մեջ:
«Ստեղծված պայմաններում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը ձեռնամուխ են լինում Կիևում ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին համակարգային հարվածներ հասցնելուն, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի մասնագետների (որոնք պատասխանատու են բաղադրիչների մատակարարման, հետախուզական տվյալների տրամադրման և թիրախավորման համար) աջակցությամբ Կիևի ռեժիմի կողմից օգտագործվող ԱԹՍ-ների նախագծման, արտադրության, ծրագրավորման և կիրառման նախապատրաստման կոնկրետ վայրերին», - ընդգծվում է փաստաթղթում:
Արտաքին գործերի նախարարությունը նախազգուշացնում է օտարերկրյա քաղաքացիներին, ներառյալ դիվանագիտական առաքելությունների անձնակազմին` Կիևից հնարավորինս շուտ հեռանալու անհրաժեշտության մասին, իսկ քաղաքի բնակիչներին հորդորում է մոտ չգտնվել ռազմական և վարչական ենթակառուցվածքների օբյեկտներին:
Մայիսի լույս 22-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը ԱԹՍ-ներով հարձակում են գործել Լուգանսկի Հանրապետության Ստարոբելսկի պետական մանկավարժական համալսարանի ուսումնական մասնաշենքի և քոլեջի հանրակացարանի վրա: Հարվածի պահին հանրակացարանի հինգ հարկանի շենքում գտնվել է 14-18 տարեկան 86 երեխա: Զոհվել և վիրավորվել են տասնյակ մարդիկ։ Ահաբեկչության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դատապարտել էր Ուկրաինայի զինված ուժերի հարվածը Ստարոբելսկի քոլեջի հանրակացարանին: Ինչպես հայտարարել է ՌԴ նախագահը, ուսումնական հաստատության վրա հարձակումը պատահական չի եղել. 16 անօդաչու թռչող սարքեր 3 ալիքներով հարձակվել են նույն վայրի վրա: Նա ՌԴ դիվանագետներին հանձնարարել է միջազգային հանրությանը տեղեկացնել ԼԺՀ-ում Կիևի ռեժիմի հանցագործության մասին։ Պուտինը նաև ընդգծել է, որ անհնար է սահմանափակվել արտաքին գործերի նախարարության հայտարարություններով: Պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է ներկայացնել Ուկրաինայի զինված ուժերի հարվածին պատասխանելու առաջարկներ: