00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
49 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՌԴ-ի հետ տնտեսական պատերազմի հետևանքները մեզ համար աննկարագրելի ծանր են լինելու. Ծառուկյան

© SputnikԳագիկ Ծառուկյան
Գագիկ Ծառուկյան - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2026
Բաժանորդագրվել
Ծառուկյանի խոսքով` Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմի հետևանքները Հայաստանի համար աննկարագրելի ծանր են լինելու
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը գործող իշխանությունների մեղադրել է աշխարհաքաղաքական իրողություններից կտրված լինելու, հարևան ու գործընկեր պետությունների հետ անհեռատես թշնամանք հրահրելու և երկիրը նոր տնտեսական աղետի առաջ կանգնեցնելու մեջ։ Ֆեյսբուքյան էջում Ծառուկյանը մատնանշել է միջազգային դիվանագիտության մեջ տեղի ունեցող վերջին զարգացումները՝ համեմատելով դրանք Հայաստանի իշխանությունների կողմից իրեն ուղղված պիտակավորումների հետ։ Նա օրինակ է բերել Իրան-ԱՄՆ հարաբերություններում Պակիստանի միջնորդությունն ու Ֆրանսիայի նախագահի քայլերը։
«Պակիստանի ակտիվ միջնորդությամբ մեր բարեկամ, հարևան Իրանի և մեր լավ գործընկեր ԱՄՆ-ի միջև կարծես թե հնարավոր է դառնում խաղաղության հաստատումը։ Սա չափազանց կարևոր է Հայաստանի համար։ Երբ ես երաշխավորված խաղաղության համատեքստում, ի թիվս այլ երկրների, նշում եմ Պակիստանի անունը, ինձ իշխանությունները սկսում են վիրավորել»,– գրել է նա։
ԲՀԿ առաջնորդը հավելել է, որ նույնպիսի անհասկանալի արձագանքի է արժանանում նաև այլ գործընկերների հետ հարաբերությունները պահպանելու կոչերի ժամանակ։
«Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, երկար դադարից հետո, երեկ զանգահարում է Լուկաշենկոյին` քննարկելու հարաբերությունների լավացման և այլ կարևոր հարցեր։ Երբ ես ասում եմ, որ կարելի է և պետք է աշխատել Բելառուսի հետ, և Հայաստանը բազմաթիվ հարցերում լուրջ օգուտներ կարող է ստանալ, ինձ իշխանությունները կոչում են «օլիգարխ, բելառուսական շպիոն»,– շարունակել է Ծառուկյանը։
Քաղաքական գործչի հիմնական մտահոգությունը վերաբերում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների ճգնաժամին։ Նա ընդգծել է, որ իշխանությունների կողմից իրեն «ռուսամետ» պիտակավորելը չի փոխում այն փաստը, որ Մոսկվայի հետ կապերի խզումը հարվածելու է հասարակ քաղաքացիների գրպանին։
«Երբ ես ասում եմ, որ Ռուսաստանի քաղաքական ուժերի և բոլոր ազդեցիկ շրջանակների հետ պետք է ունենալ նորմալ, հարգալից, աշխատանքային հարաբերություններ, որ լուծենք մեր երկրի հարցերն ու խուսափենք անիմաստ, վնասակար թշնամանքից, ինձ պիտակավորում են որպես ռուսամետի։ Այսօր ամբողջ աշխարհը, սկսած ԱՄՆ-ից, ուզում է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ... Մենք աչքներիս առաջ հայտնվում ենք Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմի մեջ, որի հետևանքները մեզ համար աննկարագրելի ծանր են լինելու։ Եվ ամենամեծ վնասները կրելու է մեր ժողովուրդը հասարակ, ապրող, արդար քրտինքով ստեղծող մարդիկ»,– շեշտել է Գագիկ Ծառուկյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
Լրահոս
0