00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
49 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Փողային նվագախմբի շքերթ, «դեֆիլե». ինչո՞վ կառանձնանա հոբելյանական «Գինու օրեր» փառատոնը

© Sputnik / Asatur Yesayants«Գինու օրեր» փառատոն
«Գինու օրեր» փառատոն - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2026
Բաժանորդագրվել
Կանխատեսվում է, որ այս տարի այցելուների թիվը կարող է հասնել 250 000–ի։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Փողային նվագախմբի շքերթ, ռեկորդային թվով գինեգործների մասնակցություն, գինու «դեֆիլե». կազմակերպիչները խոստանում են, որ հոբելյանական 10-րդ «Գինու օրեր» փառատոնը տարբերվելու է մյուսներից։
«Մենք հստակ ընտրել ենք, որ փառատոնը հունիսի առաջին ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին անցկացվի։ Դա միջազգային փորձառություն է և օգնում է տուրօպերատորներին զբոսաշրջիկների համար կազմել փաթեթներ։ Հենց այդ պատճառով մեզ համար բարդ է օրերը փոխել` չնայած որ ընտրության օրվա հետ է համընկել։ Այս տարի ռեկորդային թվով գինեգործներ են մասնակցելու փառատոնին, հատկապես շատ են լինելու սկսնակ գինեգործները ՀՀ տարբեր մարզերից։ Այս տարի նաև փողային նվագախմբի ուղեկցությամբ շքերթ ենք ունենալու, որտեղ գինեգործները հատուկ բացման արարողություն կունենան։ 110 գինեգործ շքերթի ընթացքում ներկայացնելու են իրենց արտադրանքը»,– «Eventtura» ընկերության մեդիահաղորդակցության տնօրեն Մարգարիտա Հարությունյանն ասաց «Ուրիշ նորություններ» հաղորդաշարի ընթացքում։
Փառատոնի շրջանակում նաև B2B հարթակ է լինելու «Business talk»-երի համար, որպեսզի գինեգործներն ու տարբեր շահագրգիռ անձինք ելույթներ ունենան, համագործակցությունների շուրջ խոսեն, պայմանավորվեն և այլն։
Փառատոնի երաժշտական գործընկեր Լևոն Աթայանն էլ ընդգծեց, որ իրենք ամեն ինչ անում են փառատոնը հնարավորինս կատարելագործելու համար, որպեսզի տարեցտարի զբոսաշրջիկների թիվն ավելի շատանա։ Նրա խոսքով` յուրաքանչյուր տարի փորձում են նոր արտիստներ ու խմբեր գտնել: Այս տարի հանդես են գալու «Ethno colors», «YereOne project», «Vida de Cuba» խմբերը, ինչպես նաև երգիչներ Արսեն Գրիգորյանը, Սոֆի Մխեյանը և այլք։
Աթայանը հավելեց` ելույթ կունենան նաև «Mohana & band»–ը, «Root line band»–ը, «Minor» խումբը։ Հիմնականում հնչելու են փոփ ժանրի երգեր, բայց ռոք երաժշտություն նույնպես կլինի։
Այս տարի տաղավարներում երաժշտություն չի հնչելու, որպեսզի մարդկանց կուտակումներ չլինեն. անհարմարություն չպատճառվի այցելուներին։ Երաժշտական մասն ապահովվելու է միայն հատուկ նախատեսված հատվածներում տեղադրված բեմերի վրա։
Փառատոնի շրջանակում հունիսի 4-7-ը մասնակի փակ են լինելու Մոսկովյան, Սարյան, Թումանյան, Պուշկին և Փարպեցի փողոցները։
Մարգարիտա Հարությունյանը նաև հայտնեց` հաջորդ տարվա «Գինու օրեր» փառատոնն անցկացվելու է Հանրապետության հրապարակում։
Նրա խոսքով` հիմնականում այս փառատոնին մասնակցում են Իրանից, Ռուսաստանից, եվրոպական երկրներից, ԱՄՆ–ից, Չինաստանից ժամանած զբոսաշրջիկները, նույնիսկ նրանց մի մասը տուրեր են ամրագրում հատուկ հենց այդ օրերին ՀՀ–ում լինելու համար։
Փառատոնի մուտքն ազատ է, բայց գինի համտեսելու համար պետք է գնել հատուկ փառատոնի լոգոյով ապակե բաժակները, որի հետ նաև 12 կտրոն է լինում, ինչպես նաև խաղարկության կտրոն։ Խաղարկությունն անցկացվում է «Գինու օրերի» 3 օրվա ընթացքում, ու նվերները լինում են հենց մասնակից ընկերների կողմից։
Մարգարիտա Հարությունյանը հայտնեց` նախորդ տարի 63 000 շիշ գինի է վաճառվել, իսկ 3 օրվա ընթացքում մոտ 160 000 մարդ է այցելել փառատոն։ Այս տարի կանխատեսվում է, որ այդ թիվը կարող է հասնել 250 000–ի, քանի որ այցելուների թիվն ամեն տարի ավելանում է մոտ 40%-ով։
Մոտ 130 հայկական գինիներ են ներկայացված երևանյան միջազգային մրցույթ-համտեսին
Լրահոս
0