https://arm.sputniknews.ru/20260525/putiny-nvor-orenq-e-stvoragrel-102592925.html
Պուտինը նոր օրենք է ստորագրել
Պուտինը նոր օրենք է ստորագրել
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Պետդուման թույլատրել էր, որ բանակը ներգրավվի արտասահմանում կալանավորված ռուսաստանցիների պաշտպանության համար։ 25.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-25T19:39+0400
2026-05-25T19:39+0400
2026-05-25T19:39+0400
ռուսաստան
վլադիմիր պուտին
կալանք
բանակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/01/79027494_0:1:1600:901_1920x0_80_0_0_72696a2ed3cf27f2cec860ddb0bb1d0f.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն իրավունք է տալիս զինված ուժերին ներգրավել ՌԴ այն քաղաքացիների պաշտպանության համար, որոնք կալանավորվել են օտարերկրյա դատարանների որոշմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության, կամ այնպիսի դատարանների կողմից, որոնց իրավասությունը հիմնված չէ ՌԴ միջազգային պայմանագրի կամ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի վրա։ Համապատասխան փաստաթուղթը հասանելի է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում։Օրենքի համաձայն՝ ՌԴ ԶՈւ-ն նախագահի որոշմամբ և իր լիազորությունների շրջանակում կարող է ներգրավվել այն ռուսաստանցիների պաշտպանության խնդիրների կատարմանը, որոնք կալանավորվել են, պահվում են կամ հետապնդվում են օտարերկրյա այն դատարանների որոշումների հիման վրա, որոնք քրեական դատավարության ոլորտում լիազորություններ են ստացել այլ պետությունների կողմից՝ առանց ՌԴ–ի մասնակցության։Հստակեցվում է, որ խոսքը վերաբերում է նաև միջազգային դատական մարմինների որոշումներին, որոնց իրավասությունը հիմնված չէ ՌԴ միջազգային պայմանագրի կամ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի վրա։Օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվանից 10 օր հետո։Մտավախություն չունեմ․ Փաշինյանը՝ ռուսական 102–րդ ռազմաբազայի ներգրավման մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/01/79027494_59:0:1482:1067_1920x0_80_0_0_0e18d993de8bd45f3625b2260e47ad82.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, վլադիմիր պուտին, կալանք, բանակ
ռուսաստան, վլադիմիր պուտին, կալանք, բանակ
Պուտինը նոր օրենք է ստորագրել
Ավելի վաղ Պետդուման թույլատրել էր, որ բանակը ներգրավվի արտասահմանում կալանավորված ռուսաստանցիների պաշտպանության համար։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը
օրենք է ստորագրել, որն իրավունք է տալիս զինված ուժերին ներգրավել ՌԴ այն քաղաքացիների պաշտպանության համար, որոնք կալանավորվել են օտարերկրյա դատարանների որոշմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության, կամ այնպիսի դատարանների կողմից, որոնց իրավասությունը հիմնված չէ ՌԴ միջազգային պայմանագրի կամ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի վրա։ Համապատասխան փաստաթուղթը հասանելի է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում։
Օրենքի համաձայն՝ ՌԴ ԶՈւ-ն նախագահի որոշմամբ և իր լիազորությունների շրջանակում կարող է ներգրավվել այն ռուսաստանցիների պաշտպանության խնդիրների կատարմանը, որոնք կալանավորվել են, պահվում են կամ հետապնդվում են օտարերկրյա այն դատարանների որոշումների հիման վրա, որոնք քրեական դատավարության ոլորտում լիազորություններ են ստացել այլ պետությունների կողմից՝ առանց ՌԴ–ի մասնակցության։
Հստակեցվում է, որ խոսքը վերաբերում է նաև միջազգային դատական մարմինների որոշումներին, որոնց իրավասությունը հիմնված չէ ՌԴ միջազգային պայմանագրի կամ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի վրա։
Օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվանից 10 օր հետո։