https://arm.sputniknews.ru/20260525/irani-het-gvortsarqy-petq-e-knqvi-abrahami-hamadzajnagreri-yndlajnmany-zugaher-tramp-102590398.html
Իրանի հետ գործարքը պետք է կնքվի Աբրահամի համաձայնագրերի ընդլայնմանը զուգահեռ․ Թրամփ
Իրանի հետ գործարքը պետք է կնքվի Աբրահամի համաձայնագրերի ընդլայնմանը զուգահեռ․ Թրամփ
Sputnik Արմենիա
Աբրահամի համաձայնագրերը ձեռք են բերվել Իսրայելի և արաբական երկրների մի մասի միջև՝ ԱՄՆ միջնորդությամբ, 2020-2021 թվականներին: 25.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-25T18:18+0400
2026-05-25T18:18+0400
2026-05-25T18:18+0400
ամն
դոնալդ թրամփ
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100501392_0:0:1600:901_1920x0_80_0_0_2ae3ddd095f132c53fcfbef83db41f63.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Իրանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը պետք է ընթանա Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագրերում նոր մահմեդական երկրների ներգրավմանը զուգահեռ։ Այս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։Ինչպես նշել է Թրամփը, խոսքը Սաուդյան Արաբիայի, Կատարի, Պակիստանի, Թուրքիայի, Հորդանանի և Եգիպտոսի մասին է։2020 թվականին ԱՄՆ-ն գործընթաց սկսեց, որն ուղղված էր Իսրայելի և արաբական պետությունների միջև հարաբերությունների կարգավորմանը։ Արդյունքում ստորագրվեց փաստաթղթերի փաթեթ, որը ստացավ «Աբրահամի խաղաղության համաձայնագրեր» անվանումը։ Համաձայնագրերին միացան ԱՄԷ-ն, Բահրեյնը, Մարոկկոն և Սուդանը։ Սուդանի իշխանությունները հայտարարեցին համաձայնագրերին միանալու շահագրգռվածության մասին և ստորագրեցին հռչակագրի մասը, սակայն Իսրայելի հետ համապատասխան փաստաթուղթ դեռևս չեն կնքել։ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել էին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչի հետևանքով ագրեսիայի զոհ էր դարձել ավելի քան 3 հազար մարդ։ Ապրիլի 8-ին Վաշինգտոնն ու Թեհրանը հայտարարեցին հրադադարի մասին։ Դրանից հետո Իսլամաբադում կայացած բանակցություններն ավարտվեցին անարդյունք։ Ընդ որում՝ մարտական գործողությունների վերսկսման մասին չէր հաղորդվում, սակայն ԱՄՆ-ն սկսեց իրանական նավահանգիստների շրջափակումը։ Ներկայումս կողմերը, Պակիստանի միջնորդությամբ, աշխատում են հակամարտության դադարեցման մասին հուշագրի շուրջ։
ամն
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100501392_101:0:1524:1067_1920x0_80_0_0_d7ae1f6f88c3e0e685301be2d1783e75.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, դոնալդ թրամփ, իսրայել, իրանի իսլամական հանրապետություն
ամն, դոնալդ թրամփ, իսրայել, իրանի իսլամական հանրապետություն
Իրանի հետ գործարքը պետք է կնքվի Աբրահամի համաձայնագրերի ընդլայնմանը զուգահեռ․ Թրամփ
Աբրահամի համաձայնագրերը ձեռք են բերվել Իսրայելի և արաբական երկրների մի մասի միջև՝ ԱՄՆ միջնորդությամբ, 2020-2021 թվականներին:
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Իրանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը պետք է ընթանա Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագրերում նոր մահմեդական երկրների ներգրավմանը զուգահեռ։ Այս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Խնդրում եմ այս բոլոր երկրներին անհապաղ պարտադիր կարգով ստորագրել Աբրահամի համաձայնագրերը»,-երկուշաբթի օրն իր Truth Social սոցիալական ցանցում գրել է նա։
Ինչպես նշել է Թրամփը, խոսքը Սաուդյան Արաբիայի, Կատարի, Պակիստանի, Թուրքիայի, Հորդանանի և Եգիպտոսի մասին է։
«Հավանականություն կա, որ նրանցից մեկը կամ երկուսը դա չանելու հիմքեր կունենան... Սակայն մեծ մասը պետք է պատրաստ լինեն, ցանկություն և հնարավորություն ունենան Իրանի հետ այս կարգավորումը վերածելու ավելի մասշտաբային պատմական իրադարձության»,-հայտարարել է ԱՄՆ առաջնորդը։
2020 թվականին ԱՄՆ-ն գործընթաց սկսեց, որն ուղղված էր Իսրայելի և արաբական պետությունների միջև հարաբերությունների կարգավորմանը։ Արդյունքում ստորագրվեց փաստաթղթերի փաթեթ, որը ստացավ «Աբրահամի խաղաղության համաձայնագրեր» անվանումը։ Համաձայնագրերին միացան ԱՄԷ-ն, Բահրեյնը, Մարոկկոն և Սուդանը։ Սուդանի իշխանությունները հայտարարեցին համաձայնագրերին միանալու շահագրգռվածության մասին և ստորագրեցին հռչակագրի մասը, սակայն Իսրայելի հետ համապատասխան փաստաթուղթ դեռևս չեն կնքել։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել էին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչի հետևանքով ագրեսիայի զոհ էր դարձել ավելի քան 3 հազար մարդ։ Ապրիլի 8-ին Վաշինգտոնն ու Թեհրանը հայտարարեցին հրադադարի մասին։ Դրանից հետո Իսլամաբադում կայացած բանակցություններն ավարտվեցին անարդյունք։ Ընդ որում՝ մարտական գործողությունների վերսկսման մասին չէր հաղորդվում, սակայն ԱՄՆ-ն սկսեց իրանական նավահանգիստների շրջափակումը։ Ներկայումս կողմերը, Պակիստանի միջնորդությամբ, աշխատում են հակամարտության դադարեցման մասին հուշագրի շուրջ։