00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
49 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայերի ստեղծած ստարտափն օգնում է ԱՄՆ հիվանդանոցներին առողջության ապահովագրության հարցում

© Sputnik / Aram GareginyanԱրթուր Ղուլյանը
Արթուր Ղուլյանը - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2026
Բաժանորդագրվել
Արհեստական ​​բանականության մոդուլը օգնում է հիվանդանոցի վարչակազմին որոշել, թե բուժման արժեքի որ մասը պահանջել հիվանդից նախապես՝ առանց ապահովագրական գումարի վճարման վրա հույս դնելու։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Հայաստանի և Սփյուռքի մասնագետների կողմից ստեղծված RCMed ստարտափը մշակել է ԱԲ-գործիք, որը թույլ է տալիս հիվանդանոցների տնօրինությանը բժշկական ապահովագրության պայմաններում սպասարկել հիվանդներին:
Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց ընկերության համահիմնադիր Արթուր Ղուլյանը, ընկերությունն սկզբնապես իր լուծումներն առաջարկել է ամերիկյան շուկայում, քանի որ, որոշ գնահատականների համաձայն, ԱՄՆ հիվանդանոցային ոլորտը տարեկան կորցնում է մոտ 50 միլիարդ դոլար՝ պետական ​​և մասնավոր ապահովագրական ընկերությունների կողմից վճարումներից ամբողջությամբ կամ մասնակիորեն հրաժարվելու պատճառով: Արդյունքում, ըստ Ղուլյանի, հիվանդանոցը ստիպված է լինում հիվանդից պահանջել գումարը, ինչը ժամանակատար է և խնդրահարույց:
Ստարտափի մշակած պրոդուկտը ԱԲ-մոդուլ է («գործակալ»), որը թույլ է տալիս կանխատեսել, թե այս կամ այն հիվանդի դեպքում որքան գումար կփոխհատուցի ապահովագրությունը, և որքանն է ավելի լավ նրանից նախօրոք պահանջել։
Ընկերությունն իր ծրագիրն արդեն տեղադրել է Հայաստանի որոշ հիվանդանոցներում՝ դրանք կապելով առողջապահության նախարարության «ArMed» տվյալների բազայի հետ, այդ թվում՝ համընդհանուր բժշկական ապահովագրության հետ կապված հարցերում (որը փուլ առ փուլ սկսել է գործել այս տարվանից – խմբ)։
Ղուլյանը նշեց, որ ընկերությունը ցանկանում է իր արտադրանքի համար ապահովել ԱՄՆ տվյալների անվտանգության ստանդարտները (այդ թվում, ի լրումն Եվրամիության «GDPR» ստանդարտի, «HIPAA»-ն՝ բժշկական տվյալների անվտանգության պրոֆիլային ստանդարտը)։ Ընկերությունը հետագայի համար պլանավորում է Հայաստանը դարձնել բժշկական տվյալների կիբեռանվտանգության հարցերով իրավասությունների տարածաշրջանային կենտրոն։ Մեր զրուցակցի պարզաբանմամբ, այդ ուղղությունն առավել պահանջված է՝ հաշվի առնելով, որ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները ներդնում են առողջապահության համընդհանուր էլեկտրոնային ռեգիստրներ։
Լրահոս
0