https://arm.sputniknews.ru/20260525/gurgen-margarjani-anvan-dprvocy-kpakvi-kgmsnic-parzabanum-en-102579021.html
Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը կփակվի՞. ԿԳՄՍՆ–ից պարզաբանում են
Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը կփակվի՞. ԿԳՄՍՆ–ից պարզաբանում են
Sputnik Արմենիա
Լուրեր են շրջանառվում, որ Արմավիրի մարզի Արտամետ գյուղում գտնվող Գուրգեն Մարգարյանի անվան միջնակարգ դպրոցը 2027 թվականից պատրաստվում են փակել։ 25.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-25T15:34+0400
2026-05-25T15:34+0400
2026-05-25T16:14+0400
դպրոց
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
գուրգեն մարգարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/19/102583309_0:107:1440:917_1920x0_80_0_0_99e0d103558d1ac09c502587273ab5d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պնդում է` սեպտեմբերից ՀՀ–ում որևէ դպրոց չի փակվելու։ Այս մասին ԿԳՄՍ նախարարությունից հայտնեցին Sputnik Արմենիային` անդրադառնալով ադրբեջանական ոճիրի զոհ դարձած Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը փակելու շուրջ խոսակցություններին։ Նշենք` լուրեր են շրջանառվում, որ Արմավիրի մարզի Արտամետ գյուղում 2014 թվականից կառուցված Գուրգեն Մարգարյանի անվան միջնակարգ դպրոցը 2027 թվականից պատրաստվում են փակել։ Արտամետցիները պնդում են, որ գյուղն այդ դպրոցով է ապրում, դրա փակվելու դեպքում էլ բնակիչները կլքեն բնակավայրը։ Դպրոցը կահավորված և բարվոք գույքով մի քանի դահլիճ ունի, լաբորատորիաներ, ինչպես նաև նախակրթարան։ Ըստ լուրերի` դպրոցի փակվելու դեպքում երեխաներին կտեղափոխեն հարևան Վանանդ գյուղ։ Factor TV-ի հետ զրույցում Արտամետի վարչական ղեկավար Գոռ Ղազարյանը հայտնել էր, որ դպրոցը շարունակելու է գործել։ Նա նշել է, որ համայնքում ԿԳՄՍ նախարարության կողմից միավորման ենթակա դպրոցների հրապարակված ցանկն են տեսել, որտեղ ներառված է եղել նաև Արտամետի ավագ դպրոցը։Հիշեցնենք, որ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը 2004 թվականին Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում մասնակցում էր ՆԱՏՕ–ի «Գործընկերություն հանուն խաղաղության» անգլիալեզու ուսումնական դասընթացներին։ Հենց այդ ժամանակ` քնած վիճակում Գուրգեն Մարգարյանին կացնով սպանել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը։ Վերջինը կացնով 16 հարված էր հասցրել հայ սպայի դեմքին` դրանով իսկ գրեթե գլխատելով նրան։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/19/102583309_0:0:1440:1080_1920x0_80_0_0_a57630d2a5792802808eacc21e5836fb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դպրոց, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), գուրգեն մարգարյան
դպրոց, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), գուրգեն մարգարյան
Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը կփակվի՞. ԿԳՄՍՆ–ից պարզաբանում են
15:34 25.05.2026 (Թարմացված է: 16:14 25.05.2026) Լուրեր են շրջանառվում, որ Արմավիրի մարզի Արտամետ գյուղում գտնվող Գուրգեն Մարգարյանի անվան միջնակարգ դպրոցը 2027 թվականից պատրաստվում են փակել։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պնդում է` սեպտեմբերից ՀՀ–ում որևէ դպրոց չի փակվելու։ Այս մասին ԿԳՄՍ նախարարությունից հայտնեցին
Sputnik Արմենիային` անդրադառնալով ադրբեջանական ոճիրի զոհ դարձած Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը փակելու շուրջ խոսակցություններին։
Նշենք` լուրեր են շրջանառվում, որ Արմավիրի մարզի Արտամետ գյուղում 2014 թվականից կառուցված Գուրգեն Մարգարյանի անվան միջնակարգ դպրոցը 2027 թվականից պատրաստվում են փակել։ Արտամետցիները պնդում են, որ գյուղն այդ դպրոցով է ապրում, դրա փակվելու դեպքում էլ բնակիչները կլքեն բնակավայրը։ Դպրոցը կահավորված և բարվոք գույքով մի քանի դահլիճ ունի, լաբորատորիաներ, ինչպես նաև նախակրթարան։ Ըստ լուրերի` դպրոցի փակվելու դեպքում երեխաներին կտեղափոխեն հարևան Վանանդ գյուղ։
«Ներկայում դպրոցների միավորման վերաբերյալ կառավարության որոշման որևէ նախագիծ չի շրջանառվում, և սեպտեմբերից որևէ դպրոց փակելու մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը: Միաժամանակ հայտնում ենք, որ մեր երեխաների համար կառացվում են նոր դպրոցներ ու կրթահամալիրներ»,– ասացին նախարարությունից։
Factor TV-ի հետ զրույցում Արտամետի վարչական ղեկավար Գոռ Ղազարյանը հայտնել էր, որ դպրոցը շարունակելու է գործել։ Նա նշել է, որ համայնքում ԿԳՄՍ նախարարության կողմից միավորման ենթակա դպրոցների հրապարակված ցանկն են տեսել, որտեղ ներառված է եղել նաև Արտամետի ավագ դպրոցը։
«Դա տեսնելուց հետո դիմել ենք տարբեր կառույցների, այդ թվում՝ վարչապետի աշխատակազմ։ Գրությունը Արմավիրի մարզպետարան է հասցեագրվել, մոտ մեկ ամիս առաջ հստակ պատասխան ենք ստացել, որ գյուղի դպրոցը չի փակվելու։ Գյուղը փոքր է, 35 աշակերտ ունի, որից 2-ը նախակրթարան են հաճախում։ Այն ուզում էին Վանանդ գյուղի դպրոցի հետ միավորել, այնտեղ նոր դպրոց է կառուցվում, արտամետցի երեխաները պետք է այնտեղ գնային։ Բնակիչների կողմից ուղարկված նամակին ի պատասխան մեզ մոտ մեկ ամիս առաջ վստահեցրել են, որ միավորում տեղի չի ունենալու»,-նշել է Ղազարյանը։
Հիշեցնենք, որ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը 2004 թվականին Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում մասնակցում էր ՆԱՏՕ–ի «Գործընկերություն հանուն խաղաղության» անգլիալեզու ուսումնական դասընթացներին։ Հենց այդ ժամանակ` քնած վիճակում Գուրգեն Մարգարյանին կացնով սպանել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը։ Վերջինը կացնով 16 հարված էր հասցրել հայ սպայի դեմքին` դրանով իսկ գրեթե գլխատելով նրան։