https://arm.sputniknews.ru/20260525/grvohnery-het-mghelu-hamar-irany-hop-nvor-mijvocner-kgvortsarki-102577321.html
Գրոհները հետ մղելու համար Իրանը ՀՕՊ նոր միջոցներ կգործարկի
Գրոհները հետ մղելու համար Իրանը ՀՕՊ նոր միջոցներ կգործարկի
Sputnik Արմենիա
Իսլամական Հանրապետությունը շարունակում է արդիականացնել իր սպառազինությունը։ 25.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-25T13:29+0400
2026-05-25T13:29+0400
2026-05-25T13:30+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հակաօդային պաշտպանություն (հօպ)
իսրայել
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/14/24992960_0:0:1600:901_1920x0_80_0_0_6981e0d4b235c7136644c6aa5ddfa19d.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Իրանը ծրագրում է ՀՕՊ նոր համակարգեր գործարկել՝ հակառակորդի հարձակումները հետ մղելու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար Ալի Աբդոլլահին։Զինվորականը նշել է նաև, որ Իրանը շարունակում է արդիականացնել իր սպառազինությունը։Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։Չնայած պայմանավորվածությունների բացակայությանը՝ կողմերը ձեռնպահ են մնում ռազմական գործողությունների վերսկսումից, միաժամանակ ԱՄՆ-ն ուժեղացրել է տնտեսական ճնշումը, այդ թվում` Իրանի արտաքին առևտրի սահմանափակման միջոցառումները:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/14/24992960_179:0:1600:1066_1920x0_80_0_0_e083fbb0d92b92498eff89c506a7f924.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, հակաօդային պաշտպանություն (հօպ), իսրայել, պատերազմ
իրանի իսլամական հանրապետություն, ամն, հակաօդային պաշտպանություն (հօպ), իսրայել, պատերազմ
Գրոհները հետ մղելու համար Իրանը ՀՕՊ նոր միջոցներ կգործարկի
13:29 25.05.2026 (Թարմացված է: 13:30 25.05.2026) Իսլամական Հանրապետությունը շարունակում է արդիականացնել իր սպառազինությունը։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Իրանը ծրագրում է ՀՕՊ նոր համակարգեր գործարկել՝ հակառակորդի հարձակումները հետ մղելու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար Ալի Աբդոլլահին։
«Թշնամին բազմիցս հայտարարել է, որ ոչնչացրել է մեր ռազմական ներուժի մի մասը, այդ թվում՝ ծովային, օդային և հրթիռային ոլորտներում, սակայն մարտի դաշտում մենք միշտ ցույց ենք տվել, որ ներուժը մնացել է։ Հույս ունենք, որ կկարողանանք գործարկել ՀՕՊ նոր համակարգերը՝ թշնամու օդային հարձակումներին էլ ավելի լավ հակազդելու համար», - Աբդոլլահիի խոսքերն է մեջբերում իրանական SNN հեռուստաալիքը։
Զինվորականը նշել է նաև, որ Իրանը շարունակում է արդիականացնել իր սպառազինությունը։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած
10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ
բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
Չնայած պայմանավորվածությունների բացակայությանը՝ կողմերը ձեռնպահ են մնում ռազմական գործողությունների վերսկսումից, միաժամանակ ԱՄՆ-ն ուժեղացրել է տնտեսական ճնշումը, այդ թվում` Իրանի արտաքին առևտրի սահմանափակման միջոցառումները: