https://arm.sputniknews.ru/20260525/belgiajic-rd-zhamanats-navn-akanapatvats-e-eghel-adtsn-ahabekchutjun-e-kankhel-102580418.html
Բելգիայից ՌԴ ժամանած նավն ականապատված է եղել. ԱԴԾ–ն ահաբեկչություն է կանխել
Բելգիայից ՌԴ ժամանած նավն ականապատված է եղել. ԱԴԾ–ն ահաբեկչություն է կանխել
Sputnik Արմենիա
Գազատարին մագնիսական ականներ են ամրացված եղել, որոնք ենթադրաբար ՆԱՏՕ-ի արտադրության են։ 25.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-25T14:34+0400
2026-05-25T14:34+0400
2026-05-25T14:34+0400
ռուսաստան
բելգիա
նավ
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
ահաբեկչություն
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/19/102578092_0:0:1920:1080_1920x0_80_0_0_527a2a071dd2381255bd42486a3a2228.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Հետագայում Թուրքիա մեկնելու համար Բելգիայից Լենինգրադի մարզի «Ուստ-Լուգա» նավահանգիստ ժամանած «Արհենիուս» գազատար նավում ահաբեկչական հարձակում է կանխվել։ Այս մասին հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։«ՌԴ ԱԴԾ–ն քննչական կոմիտեի, պաշտպանության նախարարության և Ռոսգվարդիայի հետ համատեղ ահաբեկչություն է կանխել «Արհենիուս» (գազատար) նավի վրա, որը բելգիական Անտվերպեն նավահանգստից ժամանել էր Լենինգրադի մարզի Կինգիսեպ շրջանի «Ուստ-Լուգա» նավահանգիստ՝ բեռնման և թուրքական Սամսուն նավահանգիստ մեկնելու համար», – ասվում է հաղորդագրության մեջ։Նշվել է, որ նավին մագնիսական ականներ են ամրացված եղել, որոնք ենթադրաբար ՆԱՏՕ-ի արտադրության են, յուրաքանչյուրը` մոտ 7 կգ պայթուցիկ նյութով։«Ծովային դրոնի կիրառմամբ իրականացված զննման արդյունքում պայթուցիկ նյութերով զբաղվող միջգերատեսչական խմբի մասնագետները միանշանակ եզրակացության են եկել, որ առարկաները պայթուցիկ սարքեր են, որոնք ստեղծվել են ծովային մագնիսական ականների նմանությամբ, ենթադրաբար` ՆԱՏՕ-ի երկրներից մեկում՝ արդյունաբերական արտադրության բաղադրիչների օգտագործմամբ: Յուրաքանչյուր սարքում առկա պլաստիկ պայթուցիկ նյութերը մոտ 7 կգ են», – ասվում է հաղորդագրության մեջ։Ընդգծվում է նաև, որ նավը չէր կարող ականապատվել Ռուսաստանի տարածքային ջրերում. այն Բելգիայում պահվել է ավելի քան 24 ժամ` իբր Անտվերպենի նավահանգստում գործադուլի պատճառով։Բելգորոդի մարզում կանխել են Ուկրաինայի հատուկ ծառայությունների ծրագրած ահաբեկչությունը
բելգիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Теракт на газовозе предотвратила ФСБ.
Sputnik Արմենիա
Теракт на газовозе предотвратила ФСБ.
2026-05-25T14:34+0400
true
PT0M03S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/19/102578092_240:0:1680:1080_1920x0_80_0_0_959900d78d14400423981492be188d5b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, բելգիա, նավ, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ահաբեկչություն, տեսանյութ, տեսանյութեր, видео
ռուսաստան, բելգիա, նավ, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ահաբեկչություն, տեսանյութ, տեսանյութեր, видео
Բելգիայից ՌԴ ժամանած նավն ականապատված է եղել. ԱԴԾ–ն ահաբեկչություն է կանխել
Գազատարին մագնիսական ականներ են ամրացված եղել, որոնք ենթադրաբար ՆԱՏՕ-ի արտադրության են։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Հետագայում Թուրքիա մեկնելու համար Բելգիայից Լենինգրադի մարզի «Ուստ-Լուգա» նավահանգիստ ժամանած «Արհենիուս» գազատար նավում ահաբեկչական հարձակում է կանխվել։ Այս մասին հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։
«ՌԴ ԱԴԾ–ն քննչական կոմիտեի, պաշտպանության նախարարության և Ռոսգվարդիայի հետ համատեղ ահաբեկչություն է կանխել «Արհենիուս» (գազատար) նավի վրա, որը բելգիական Անտվերպեն նավահանգստից ժամանել էր Լենինգրադի մարզի Կինգիսեպ շրջանի «Ուստ-Լուգա» նավահանգիստ՝ բեռնման և թուրքական Սամսուն նավահանգիստ մեկնելու համար», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվել է, որ նավին մագնիսական ականներ են ամրացված եղել, որոնք ենթադրաբար ՆԱՏՕ-ի արտադրության են, յուրաքանչյուրը` մոտ 7 կգ պայթուցիկ նյութով։
«Ծովային դրոնի կիրառմամբ իրականացված զննման արդյունքում պայթուցիկ նյութերով զբաղվող միջգերատեսչական խմբի մասնագետները միանշանակ եզրակացության են եկել, որ առարկաները պայթուցիկ սարքեր են, որոնք ստեղծվել են ծովային մագնիսական ականների նմանությամբ, ենթադրաբար` ՆԱՏՕ-ի երկրներից մեկում՝ արդյունաբերական արտադրության բաղադրիչների օգտագործմամբ: Յուրաքանչյուր սարքում առկա պլաստիկ պայթուցիկ նյութերը մոտ 7 կգ են», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է նաև, որ նավը չէր կարող ականապատվել Ռուսաստանի տարածքային ջրերում. այն Բելգիայում պահվել է ավելի քան 24 ժամ` իբր Անտվերպենի նավահանգստում գործադուլի պատճառով։