00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
49 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԱԺ ընտրություններին ընդառաջ դատախազությունը թեժ գիծ է գործարկում

© Sputnik / Aram NersesyanՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ գլխավոր դատախազություն - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2026
Բաժանորդագրվել
Գլխավոր դատախազությունը բոլորին հորդորում է տեղեկացնել, եթե որոշակի կամ փաստական տվյալներ լինեն ընտրական գործընթացին խոչընդոտող հանցագործությունների մասին։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik․ ՀՀ գլխավոր դատախազությունը Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ թեժ գիծ է գործարկում։ Ինչպես հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից, թեժ գիծը գործարկվում է ընտրությունների ընթացքում ընտրական գործընթացը խոչընդոտող առերևույթ հանցանքների մասին տեղեկացնելու նպատակով:
Գերատեսչությունը ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև ընտրական գործընթացում ներգրավված բոլոր անձանց և կազմակերպություններին հորդորում է ընտրական գործընթացը խոչընդոտող առերևույթ հանցագործությունների վերաբերյալ որոշակի և փաստական տվյալներ ունենալու դեպքում դրանք փոխանցել ՀՀ գլխավոր դատախազություն։
Ահազանգերի մասին տեղեկացնելու համար պետք է զանգահարել (010) 511-527 հեռախոսահամարով կամ հաղորդումն ուղարկել ՀՀ դատախազության պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին՝ info@prosecutor.am։ Ինչպես նաև հնարավոր է անանուն հաղորդում ներկայացնել azdararir.am կայքի միջոցով։
Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
Հակակոռուպցիոն կոմիտեն մայիսի 22–ին հայտնեց, որ 2026 թվականի փետրվարի 7-ից ի վեր ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ է նախաձեռնվել, նշված վարույթներից 14-ով ձերբակալվել է 67 անձ, իսկ քրեական հետապնդում է հարուցվել 75 անձի նկատմամբ։ Երկու մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Լրահոս
0