https://arm.sputniknews.ru/20260524/ukrainaji-camaqajin-zvorqeri-glkhavvor-hramanatarutjan-ev-pn-ghv-objektnery-khvocvel-en-rd-pn-102556983.html
Ուկրաինայի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարության և ՊՆ ԳՀՎ օբյեկտներ են խոցվել
Ուկրաինայի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարության և ՊՆ ԳՀՎ օբյեկտներ են խոցվել
Sputnik Արմենիա
ՌԴ ՊՆ-ում ընդգծել են, որ Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ հարվածներ չեն հասցվել: 24.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-24T14:59+0400
2026-05-24T14:59+0400
2026-05-24T21:38+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/18/102555657_22:0:1601:888_1920x0_80_0_0_dae0627abd3e092e9191c60e277856f2.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հստակեցրել է, թե Ուկրաինայի որ օբյեկտներն են խոցվել մայիսի 24-ի գիշերը հասցված զանգվածային վրեժխնդրության հարվածի հետևանքով։ՌԴ զինված ուժերը մայիսի 24-ի գիշերը «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռների, «Իսկանդեր» աերոբալիստիկ հրթիռների, «Կինժալ» հիպերձայնային աերոբալիստիկ հրթիռների, «Ցիրկոն» թևավոր հրթիռների, օդային, ծովային և ցամաքային բազավորման թևավոր հրթիռների, ինչպես նաև հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայում գտնվող ռազմական թիրախներին:Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների ուղղությամբ ոչ մի հարված չի ծրագրվել և չի իրականացվել։Մայիսի 22-ի գիշերը Ուկրաինայի ԶՈւ-ն ԱԹՍ-ների օգնությամբ հարձակում էր գործել Ստարոբելսկում (ԼԺՀ) գտնվող Լուգանսկի պետական մանկավարժական համալսարանի քոլեջի ուսումնական մասնաշենքի և հանրակացարանի վրա: Հարվածի պահին հանրակացարանի հինգ հարկանի շենքում, որը հարձակման հետևանքով փլուզվել է մինչև երկրորդ հարկ, եղել է 14-ից 18 տարեկան 86 երեխա: Տասնյակ մարդիկ զոհվել և տուժել են։ Ահաբեկչության դեպքով գործ է հարուցվել։Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դատապարտել էր Ուկրաինայի զինված ուժերի հարվածը Ստարոբելսկի քոլեջի հանրակացարանին։ Նա հայտարարել էր, որ ուսումնական հաստատության վրա հարձակումը պատահական չի եղել․ 16 ԱԹՍ երեք ալիքով հարձակվել են միևնույն վայրի վրա։ Նա ռուս դիվանագետներին հանձնարարել էր միջազգային հանրությանը տեղեկացնել ԼԺՀ-ում Կիևի ռեժիմի հանցագործության մասին։ Պուտինն ընդգծել էր նաև, որ հնարավոր չէ սահմանափակվել միայն արտաքին գործերի նախարարության հայտարարություններով։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/18/102555657_417:0:1601:888_1920x0_80_0_0_2386e9ac8e20aaadc586de7735189526.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
Ուկրաինայի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարության և ՊՆ ԳՀՎ օբյեկտներ են խոցվել
14:59 24.05.2026 (Թարմացված է: 21:38 24.05.2026) ՌԴ ՊՆ-ում ընդգծել են, որ Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ հարվածներ չեն հասցվել:
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հստակեցրել է, թե Ուկրաինայի որ օբյեկտներն են խոցվել մայիսի 24-ի գիշերը հասցված զանգվածային վրեժխնդրության հարվածի հետևանքով։
ՌԴ զինված ուժերը մայիսի 24-ի գիշերը «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռների, «Իսկանդեր» աերոբալիստիկ հրթիռների, «Կինժալ» հիպերձայնային աերոբալիստիկ հրթիռների, «Ցիրկոն» թևավոր հրթիռների, օդային, ծովային և ցամաքային բազավորման թևավոր հրթիռների, ինչպես նաև հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայում գտնվող ռազմական թիրախներին:
«Սույն թվականի մայիսի 24-ին Կիևին և Կիևի մարզին զանգվածային հարվածի ընթացքում խոցված թիրախների թվում են... ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի, ռազմական ենթակառուցվածքների օբյեկտներ, ինչպես նաև ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարության, Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) կառավարման կետերը և Ուկրաինայի ԶՈւ այլ հրամանատարական կետեր»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների ուղղությամբ ոչ մի հարված չի ծրագրվել և չի իրականացվել։
Մայիսի 22-ի գիշերը Ուկրաինայի ԶՈւ-ն ԱԹՍ-ների օգնությամբ հարձակում էր գործել Ստարոբելսկում (ԼԺՀ) գտնվող Լուգանսկի պետական մանկավարժական համալսարանի քոլեջի ուսումնական մասնաշենքի և հանրակացարանի վրա: Հարվածի պահին հանրակացարանի հինգ հարկանի շենքում, որը հարձակման հետևանքով փլուզվել է մինչև երկրորդ հարկ, եղել է 14-ից 18 տարեկան 86 երեխա: Տասնյակ մարդիկ զոհվել և տուժել են։ Ահաբեկչության դեպքով գործ է հարուցվել։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը
դատապարտել էր Ուկրաինայի զինված ուժերի հարվածը Ստարոբելսկի քոլեջի հանրակացարանին։ Նա հայտարարել էր, որ ուսումնական հաստատության վրա հարձակումը պատահական չի եղել․ 16 ԱԹՍ երեք ալիքով հարձակվել են միևնույն վայրի վրա։ Նա ռուս դիվանագետներին հանձնարարել էր միջազգային հանրությանը տեղեկացնել ԼԺՀ-ում Կիևի ռեժիմի հանցագործության մասին։ Պուտինն ընդգծել էր նաև, որ հնարավոր չէ սահմանափակվել միայն արտաքին գործերի նախարարության հայտարարություններով։