https://arm.sputniknews.ru/20260524/sranq-qaghaqakan-khardakhner-en-vorvonq-khabel-en-mer-zhvoghvovrdin-rvobert-qvocharjan-102562257.html
Սրանք քաղաքական խարդախներ են, որոնք խաբել են մեր ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան
Սրանք քաղաքական խարդախներ են, որոնք խաբել են մեր ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան
Sputnik Արմենիա
«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուի խոսքով՝ գործող իշխանությունները ոչ միայն չեն իրականացրել խոստացված զարգացման ծրագրերը, այլև պետական պարտքի կտրուկ... 24.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-24T18:01+0400
2026-05-24T18:01+0400
2026-05-24T18:01+0400
ռոբերտ քոչարյան
քարոզարշավ
նիկոլ փաշինյան
«հայաստան» դաշինք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/18/102561898_0:0:1280:721_1920x0_80_0_0_14f99e3de0e5417ad33856d3e20792ce.jpg
«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երևանի Էրեբունի վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ առաջարկեց մտքով վերադառանալ 2021 թվական ու պատկերացնել, որ ընտրական քարոզարշավ է։Քոչարյանն առաջարկեց հասկանալ, թե ինչպիսին կլիներ հանրության արձագանքը, եթե Նիկոլ Փաշինյանը բաց տեքստով խոսեր իր ապագա քայլերի մասին։Նա ՀՀ գործող իշխանությունների քաղաքական խարդախներ անվանեց, որոնք, ըստ նրա, խաբել են մեր ժողովրդին՝ ասելով մեկ բան և անելով ճիշտ հակառակը։«Բերել են միայն ավեր և զոհեր։ Ես արել եմ ամեն ինչ՝ ցույց տալու համար, որ իրենց խոսքն ունի զրոյական արժեք։ Այսօր նրանք Երևանի զարգացումից են խոսում, սակայն տեսնում ենք, որ 8 տարվա ընթացքում պետական պարտքը 8 միլիարդով ավելացնելով՝ գոնե մեկ խոշոր և տեսանելի ծրագիր չեն իրականացրել»,– շարունակեց Քոչարյանը։ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Սրանք քաղաքական խարդախներ են, որոնք խաբել են մեր ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան
Sputnik Արմենիա
Սրանք քաղաքական խարդախներ են, որոնք խաբել են մեր ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան
2026-05-24T18:01+0400
true
PT1M14S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/18/102561898_178:0:1139:721_1920x0_80_0_0_520d1bf9d0a09bac009a762d1cfa0e9c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռոբերտ քոչարյան, քարոզարշավ, նիկոլ փաշինյան, «հայաստան» դաշինք, видео
ռոբերտ քոչարյան, քարոզարշավ, նիկոլ փաշինյան, «հայաստան» դաշինք, видео
Սրանք քաղաքական խարդախներ են, որոնք խաբել են մեր ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան
«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուի խոսքով՝ գործող իշխանությունները ոչ միայն չեն իրականացրել խոստացված զարգացման ծրագրերը, այլև պետական պարտքի կտրուկ ավելացման պայմաններում որևէ նշանակալի ձեռքբերում չեն գրանցել։
«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երևանի Էրեբունի վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ առաջարկեց մտքով վերադառանալ 2021 թվական ու պատկերացնել, որ ընտրական քարոզարշավ է։
Քոչարյանն առաջարկեց հասկանալ, թե ինչպիսին կլիներ հանրության արձագանքը, եթե Նիկոլ Փաշինյանը բաց տեքստով խոսեր իր ապագա քայլերի մասին։
«Պատկերացնենք մի պահ, որ Նիկոլ Փաշինյանն ընտրողներին ասում է հետևյալը` սիրում եմ ձեզ, անելու եմ ամեն ինչ, որ տրանսպորտը թանկանա, աղբահանության գները բարձրանան, իսկ գույքահարկն այնքան թանկանա, որ դուք ստիպված լինեք վարձով ապրել սեփական տներում։ Ժողովո՛ւրդ ջան, այնքան եմ սիրում ձեզ, որ գիշեր-ցերեկ աշխատելու եմ Արցախը հանձնելու և Եռաբլուրը եռապատկելու ուղղությամբ։ Պատկերացնո՞ւմ եք, եթե նա այսպիսի հայտարարություններով ներկայանար, արդյո՞ք կստանար ձայների մեծամասնությունը և կձևավորեր խորհրդարանական մեծամասնություն։ Հնարավո՞ր է արդյոք նման բան պատկերացնել»,– ասաց Քոչարյանը։
Նա ՀՀ գործող իշխանությունների քաղաքական խարդախներ անվանեց, որոնք, ըստ նրա, խաբել են մեր ժողովրդին՝ ասելով մեկ բան և անելով ճիշտ հակառակը։
«Բերել են միայն ավեր և զոհեր։ Ես արել եմ ամեն ինչ՝ ցույց տալու համար, որ իրենց խոսքն ունի զրոյական արժեք։ Այսօր նրանք Երևանի զարգացումից են խոսում, սակայն տեսնում ենք, որ 8 տարվա ընթացքում պետական պարտքը 8 միլիարդով ավելացնելով՝ գոնե մեկ խոշոր և տեսանելի ծրագիր չեն իրականացրել»,– շարունակեց Քոչարյանը։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու
հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։