00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:01
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Պառակտում Թուրքիայի քեմալականների միջև. երկու կողմերի միջև բախումներ են տեղի ունենում

Բաժանորդագրվել
Անկարայում ընդդիմադիր կուսակցության շտաբի մոտ լարված իրավիճակ է ստեղծվել։
Պառակտում է տեղի ունեցել Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության՝ երկրի գլխավոր ընդդիմադիր ուժի ներսում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Անկարայի դատարանն անվավեր է ճանաչել ԺՀԿ-ի 38-րդ համագումարի (որը կայացել էր 2023 թվականի նոյեմբերի 4-5-ին) արդյունքները, որի ժամանակ կուսակցության նոր առաջնորդ էր ընտրվել Օզգյուր Օզելը:
Դատարանի որոշման հիմք են հանդիսացել իբր հայտնաբերված խախտումները՝ կապված, ենթադրաբար, համագումարի պատվիրակներին կաշառելու հետ։ Դատարանը որոշել է Օզելին հեռացնել կուսակցության ղեկավարությունից և կառավարումը ժամանակավորապես փոխանցել ԺՀԿ նախկին նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին:
Քեմալականների նախկին առաջնորդը ցանկություն է հայտնել վերադառնալ իր գրասենյակ, ինչը հարուցել է ԺՀԿ բազմաթիվ կողմնակիցների դժգոհությունը։
Կուսակցության ներսում փաստացի պառակտում է տեղի ունեցել։ Օզելի կողմնակիցները ամոթանք են տվել Քըլըչդարօղլուին՝ հայտարարելով, որ նա համագործակցում է իշխանությունների հետ։
Գործող առաջնորդի թիմակիցները բարիկադավորվել են ԺՀԿ կենտրոնական շտաբի շենքում և թույլ չեն տալիս ԺՀԿ նախկին ղեկավարին մտնել գրասենյակ։
Այս կապակցությամբ Քըլըչդարօղլուն պաշտոնապես դիմել է ոստիկանությանը՝ շտաբի շենքի նկատմամբ վերահսկողությունն ապահովելու համար։
Օզելի և Քըլըչդարօղլուի կողմնակիցներն այս պահին կուսակցության կենտրոնական շտաբի շենքի մոտ են։ Երկու ճամբարների ներկայացուցիչների միջև ժամանակ առ ժամանակ քաշքշուկներ են լինում։ Ոստիկանությունը ստիպված է լինում արձագանքել և ջրցան մեքենաների օգնությամբ ցրել հավաքվածներին։
Հաղորդվում է, որ Օզելն ու Քըլըչդարօղլուն հեռախոսազրույց են ունեցել, սակայն բանակցությունների արդյունքների մասին դեռ ոչինչ հայտնի չէ։
Լրահոս
0