00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:01
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մոտ 44 000 էլեկտրամոբիլ, և ոչ մի հատուկ միջոց. ինչով են մարելու լիթիում-իոնային հրդեհները

© Photo : provided by Karen DerdzyanԷլեկտրամոբիլ
Էլեկտրամոբիլ - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2026
Էլեկտրամոբիլ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
2024 թվականից սկսած փրկարար ծառայության շուրջ 80 ծառայողներ վերապատրաստում են անցել էլեկտրամոբիլների սպասարկման գործում մասնագիտացած մասնավոր ընկերությունների արհեստանոցներում:
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. Հայաստանում հաշվառված է 43․911 էլեկտրամոբիլ, սակայն ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները դեռևս ապահովված չեն էլեկտրական տրանսպորտում ամենատարածված՝ իոնային մարտկոցների մարման համար նախատեսված հատուկ միջոցներով։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են նախարարությունից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրում հաշվառված տրանսպորտային միջոցների ընդհանուր թիվը հասել է 1 միլիոնի: Այսպիսով, էլեկտրամոբիլները կազմում են Հայաստանի ավտոպարկի շուրջ 4,4%-ը։
ՆԳՆ-ից հայտնել են, որ բոլոր տեսակի ավտոմոբիլների շահագործման անվտանգությունը կարգավորվում է գործող օրենսդրությամբ՝ «Ճանապարհային երթևեկության ապահովման մասին» օրենքով, ճանապարհային երթևեկության կանոններով և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին ՀՀ կառավարության 28․06․2007թ․ N 955-ն որոշումով։ Գերատեսչության համոզմամբ՝ գոյություն ունեցող իրավական նորմերը բավարար են էլեկտրամոբիլների շահագործման ժամանակ անվտանգության ապահովման համար, ուստի առանձին հատուկ իրավական նորմերի ընդունում առայժմ չի նախատեսվում։
«Միաժամանակ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայողների համար մշակվել է «Փրկարարական աշխատանքների առանձնահատկությունները էլեկտրամոբիլների վթարի դեպքում» ուսումնամեթոդական ուղեցույցը, որը վերաբերում է էլեկտրամոբիլների ընդհանուր կառուցվածքին, մարտկոցների առանձնահատկություններին և վտանգներին, փրկարարական աշխատանքներում կիրառվող անհատական պաշտպանության միջոցներին, էլեկտրամոբիլի վթարի դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպման և իրականացման առանձնահատկություններին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ընդգծվում է նաև, որ 2024 թվականից սկսած ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության շուրջ 80 ծառայողներ մասնավոր ընկերությունների էլեկտրամոբիլների սպասարկման գործում մասնագիտացված արհեստանոցներում անցել են վերապատրաստում։ ՆԳՆ-ում ընդգծում են, որ գործընթացը շարունակական բնույթ է կրում։
Հարկ է նշել, որ լիթիում-իոնային մարտկոցներն այսօր ոլորտի ստանդարտն են էլեկտրամոբիլների համար՝ շնորհիվ իրենց էներգիայի բարձր խտության և մարտկոցի համեմատաբար փոքր չափսերի շնորհիվ ընթացքի զգալի պաշար ապահովելու ունակության։ Այդուհանդերձ, բռնկման դեպքում դրանց մարումը կապված է լուրջ դժվարությունների հետ: Նման մարտկոցները հակված են ինքնաբռնկման, ինտենսիվ ջերմություն են արտադրում և ջերմային արագացման էֆեկտի հետևանքով կարող են կրկնակի բռնկվել: Նմանատիպ հրդեհների մարումը պահանջում է առանձնահատուկ մեթոդներ և սարքավորումներ։
Լրահոս
0