https://arm.sputniknews.ru/20260524/inchpes-qvearkel-ete-andznagri-zhamkety-lracel-e-parzabanum-e-ngn-n-102564113.html
Ինչպե՞ս քվեարկել, եթե անձնագրի ժամկետը լրացել է. պարզաբանում է ՆԳՆ-ն
Ինչպե՞ս քվեարկել, եթե անձնագրի ժամկետը լրացել է. պարզաբանում է ՆԳՆ-ն
Sputnik Արմենիա
Նելլի Դավթյանի խոսքով, եթե անձնագրի վավերական չլինելուց անցել է 6 ամիս, ապա քաղաքացին կարող է մասնակցել քվեարկության։ 24.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-24T19:21+0400
2026-05-24T19:21+0400
2026-05-24T19:21+0400
անձնագիր
անձնագրային և վիզաների վարչություն
նելլի դավթյան
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/2356/81/23568127_0:0:1600:901_1920x0_80_0_0_be499ce364770aca291b8b820e5c4cd6.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը պարզաբանել է, թե անձնագրի հետ կապված՝ ինչ հավանական սցենարներ կարող են լինել առաջիկա խորհրդանանական ընտրությունների ժամանակ ու որ դեպքում ինչ պետք է անել։Անձնագրի ժամկետը լրացել է մինչև 6 ամսովԾառայության պետի փոխանցմամբ՝ այն քաղաքացիները, որոնց անձնագրի վավերականության ժամկետը լրացել է վերջերս և այդ ժամկետանց դառնալու պահից չի անցել 6 ամիս, կարող են առանց որևէ լրացուցիչ փաստաթղթի ներկայանալ ընտրատեղամաս։«Առաջին պարագայում անձը կարող է մասնակցել ընտրություններին, նա պետք է գտնի իր անունը ցուցակներում, և միանգամից քվեարկության օրը ` հունիսի 7-ին, ժամկետանց անձնագրով կարող է միանգամից մոտենալ ընտրատեղամաս և իրացնել իր ընտրելու իրավունքը»,– ասել է նա։ Փաստաթղթի ժամկետը լրացել է 6 ամսից ավելի առաջԴավթյանը պարզաբանեց, որ այն դեպքերում, երբ անձը հաստատող փաստաթղթի ժամկետը սպառվել է ավելի քան կես տարի առաջ, քվեարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է անհապաղ դիմել անձնագրային բաժանմունք։ Նելլի Դավթյանը շեշտեց, որ նման քաղաքացիները պետք է նոր անձնագիր ստանան։ «Իսկ եթե դիմումը ներկայացրել է, սակայն մենք դեռևս չենք հասցրել անձնագիրը տպագրել և տրամադրել քաղաքացուն, ապա նրան տրամադրելու ենք հատուկ տեղեկանք, որով կարող է մասնակցել ընտրություններին»,– մանրամասնեց Դավթյանը։Նոր քաղաքացիներ, ովքեր երբևէ չեն անձնագրավորվելՄիգրացիայի և քաղաքացիության ծառայության պետն առանձնացրեց նաև երրորդ խումբը, որը վերաբերում է ՀՀ քաղաքացիություն ստացած, բայց դեռևս առաջին անձնագիրը չստացած անձանց։ Նրանց համար, ըստ Նելլի Դավթյանի, փաստաթղթի առկայությունը պարտադիր պայման է։Հիշեցնենք, որ ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2356/81/23568127_177:0:1600:1067_1920x0_80_0_0_a242f77c8985759674e4235379a1638d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անձնագիր, անձնագրային և վիզաների վարչություն, նելլի դավթյան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ
անձնագիր, անձնագրային և վիզաների վարչություն, նելլի դավթյան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ
Ինչպե՞ս քվեարկել, եթե անձնագրի ժամկետը լրացել է. պարզաբանում է ՆԳՆ-ն
Նելլի Դավթյանի խոսքով, եթե անձնագրի վավերական չլինելուց անցել է 6 ամիս, ապա քաղաքացին կարող է մասնակցել քվեարկության։
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը
պարզաբանել է, թե անձնագրի հետ կապված՝ ինչ հավանական սցենարներ կարող են լինել առաջիկա խորհրդանանական ընտրությունների ժամանակ ու որ դեպքում ինչ պետք է անել։
Անձնագրի ժամկետը լրացել է մինչև 6 ամսով
Ծառայության պետի փոխանցմամբ՝ այն քաղաքացիները, որոնց անձնագրի վավերականության ժամկետը լրացել է վերջերս և այդ ժամկետանց դառնալու պահից չի անցել 6 ամիս, կարող են առանց որևէ լրացուցիչ փաստաթղթի ներկայանալ ընտրատեղամաս։
«Առաջին պարագայում անձը կարող է մասնակցել ընտրություններին, նա պետք է գտնի իր անունը ցուցակներում, և միանգամից քվեարկության օրը ` հունիսի 7-ին, ժամկետանց անձնագրով կարող է միանգամից մոտենալ ընտրատեղամաս և իրացնել իր ընտրելու իրավունքը»,– ասել է նա։
Փաստաթղթի ժամկետը լրացել է 6 ամսից ավելի առաջ
Դավթյանը պարզաբանեց, որ այն դեպքերում, երբ անձը հաստատող փաստաթղթի ժամկետը սպառվել է ավելի քան կես տարի առաջ, քվեարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է անհապաղ դիմել անձնագրային բաժանմունք։ Նելլի Դավթյանը շեշտեց, որ նման քաղաքացիները պետք է նոր անձնագիր ստանան։
«Իսկ եթե դիմումը ներկայացրել է, սակայն մենք դեռևս չենք հասցրել անձնագիրը տպագրել և տրամադրել քաղաքացուն, ապա նրան տրամադրելու ենք հատուկ տեղեկանք, որով կարող է մասնակցել ընտրություններին»,– մանրամասնեց Դավթյանը։
Նոր քաղաքացիներ, ովքեր երբևէ չեն անձնագրավորվել
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետն առանձնացրեց նաև երրորդ խումբը, որը վերաբերում է ՀՀ քաղաքացիություն ստացած, բայց դեռևս առաջին անձնագիրը չստացած անձանց։ Նրանց համար, ըստ Նելլի Դավթյանի, փաստաթղթի առկայությունը պարտադիր պայման է։
Հիշեցնենք, որ ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու
հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։