00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Գյուղատնտեսական աշխատանքը պետք է ստաժ համարվի. Թաթոյան

Բաժանորդագրվել
«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածուն անարդար է համարում այն իրողությունը, որ տասնամյակներ շարունակ աշխատած քաղաքացիները փաստաթղթերի բացակայության պատճառով զրկվում են արժանապատիվ կենսաթոշակից։
«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը սոցիալական ցանցերի իր էջում տեսաուղերձով անդրադարձել է սոցիալական ապահովության համակարգում առկա բացթողումներին, մասնավորապես՝ քաղաքացիների աշխատանքային ստաժի հաշվարկման խնդրին։ Քաղաքական գործիչն անարդար է համարում իրողությունը, որ տասնամյակներ շարունակ գյուղատնտեսությամբ զբաղված կամ արխիվների անփութության պատճառով փաստաթղթերը կորցրած քաղաքացիները զրկվում են արժանապատիվ կենսաթոշակից։
«Այս պարագայում ստացվում է՝ պետությունն աշխատանքի տեղ չի ստեղծել, մարդը գնացել է, ամբողջ կյանքում աշխատել է, տունը պահել է, հանրօգուտ գործով է զբաղվել, և վերջ՝ զրոյացվեց այդ ամենը։ Կամ մարդուն ասում են՝ քո աշխատած տարիները հաշվի չենք առնում ստաժի մեջ, որովհետև արխիվային փաստաթղթեր չկան։ Շատ են այդ դեպքերը, բայց մարդը որտե՞ղ է աշխատել. լուսնի՞ վրա է աշխատել, այլմոլորակայի՞ն է եղել»,– ասել է Թաթոյանը։
Վարչապետի թեկնածուն ներկայացրել է խնդրի իրավական կարգավորման իր տեսլականը, որը պետք է հիմնված լինի բացառապես քաղաքացու շահերի պաշտպանության վրա.
«Բոլոր այն դեպքերում, երբ մարդը զբաղվել է հողագործությամբ, պետք է դա հաշվի առնել աշխատանքային ստաժի մեջ։ Նաև արխիվային այն փաստաթղթերը, անկախ նրանից՝ կորել են, թե ոչ, պետք է հաշվի առնել ստաժի մեջ. սա է իրական արդարությունը»,– շարունակեց նա։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
Լրահոս
0