00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Գերիների վերադարձը լինելու է մեր առաջնահերթությունը. Սամվել Կարապետյան

© PhotoՀայ գերիները Բաքվի դատարանում
Հայ գերիները Բաքվի դատարանում - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2026
Բաժանորդագրվել
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդի համոզմամբ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքվում պահելն ու այսօրվա իրավիճակը պարզապես խայտառակություն են ամբողջ աշխարհի աչքի առաջ։
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը վստահեցնում է, որ Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերիների վերադարձի հարցն իրենց ուժի՝ իշխանության գալու պարագայում լինելու է առաջնային խնդիրներից մեկը։ Նա, պատասխանելով քաղաքացիների հարցերին, հայտարարեց, որ այն, ինչ հիմա է կատարվում, պարզապես խայտառակություն է։
«Խայտառակություն է, որ ամբողջ աշխարհը տեսնում է մեր ընկերներին՝ մեր նույն ուժեղ ընկերներին, անմխիթար վիճակում։ Ամբողջ աշխարհը ծիծաղում է մեզ վրա, որովհետև ես արդեն կասկած ունեմ, որ մեր իշխանություններն օգնել են, որ նրանք այդտեղ հայտնվեն. Վտանգ են տեսել նրանցից»,– ասաց Կարապետյանը։
Կարապետյանն անդրադարձավ նաև 44-օրյա պատերազմի մյուս մասնակիցներին ու հայտարարեց, որ նրանք երբեք մոռացության չեն մատնվելու՝ ողջ, թե զոհված։
«Հերոսները դառնելու են հերոսներ։ Ով կռվել է մեր երկրի համար, ես իրենց համարում եմ հերոսներ, իսկ իրենց ծնողները լինելու են հերոսածին մայրեր։ Ես հիմա չեմ ուզում հանդիպել այդ մարդկանց հետ, քանի որ ինձ համար դա ծանր է էմոցիոնալ առումով։ Ինձ դժվար չէ հավաքել, խոսել, սակայն պետք է առաջինն օգնեմ ու իրենց համար ամեն ինչ անեմ, նոր հանգիստ հանդիպումներ ունենամ»,– ասաց Կարապետյանը։
Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։ Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել:
Լրահոս
0